Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանության նախարարը եւ ԳՇ պետը պարտավոր են գտնել այս թնջուկի լուծումը եւ կգտնեն»․ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին

Օգոստոս 24,2026 16:28 Share
Աջակցեք aravot.am-ին

«Դե յուրե հնչեցնում եք 29 743 քկմ տարածքը։ Եթե սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում դե ֆակտո պայմանական ունենանք որեւէ այլ թիվ, որը կհակասի ՀՀ տարածքային ամբողջականությանը, ո՞րն է լինելու ձեր գործողությունը, դուք պաշտպանելո՞ւ եք ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ ՀՀ պետական շահը»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Եթե ՀՀ տարածքը չի արձանագրվելու, այդ պրոցեսն իմաստ չունի։ Բնականաբար, անսակարկելի է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրինա Յոլյանը նաեւ հարցրեց Նիկոլ Փաշինյանին՝ բանակում ինքնասպանության հերթական դեպքի մասին է այսօր հայտնի դարձել․ «Էլ ի՞նչ պիտի լինի Զինված ուժերում, որպեսզի Պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պատասխանատվության ենթարկվեն»։

«Պաշտպանության նախարարը եւ ԳՇ պետը պարտավոր են գտնել այս թնջուկի լուծումը եւ կգտնեն այդ թնջուկի լուծումը։ Այո, շատ ցավալի է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրար հաջորդում են դեպքեր»,- ասաց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31