Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը ռուս-ուկրաինական խնդրի վերաբերյալ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք: Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ազատ ինքնորոշման և ազատ կամարտահայտման իրավունք ունի, քանզի  դա է պետությունների և ազգերի խաղաղ գոյակցության և բեղմնավոր համագործակցության հիմնական նախապայմանը և միևնույն ժամանակ՝ ամենահզոր երաշխիքը: Միջազգային իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումը հղի է  անկանխատեսելի հետևանքներով, որոնց կիզակետում

Տիգրան Առաքելյանը կհրավիրվի դատարան՝ խցակցի ինքնասպանության համար. (Տեսանյութ)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց  Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի երեք միջնորդություններից երկուսը: Մասնավորապես՝ հանգուցյալ Արտաշես Գալուստյանի ինքնասպանության հարցը ճշտելու համար փաստաբանը միջնորդեց, որ Տիգրան Առաքելյանը եւ Երվանդ Եղյանը գան դատարան: Պաշտպանն ասաց, որ Տիգրան Առաքելյանը լրատվական կայքերից մեկին պատմել է  իր խցակցի ինքնասպանության, Էրեբունու դատախազության եւ ոստիկանության

Քանի՞ ականջ է երևում ԲՀԿ-ի թիկունքում

ԲՀԿ-ի վարած քաղաքականության «այլընտրանքային» ուժ լինելու մասին տարաբնույթ պատկերացումներ և բնութագրումներ կան: Թեև  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս Գագիկ Ծառուկյանին համեմատեց Իվանիշվիլիի հետ, բայց, այդուհանդերձ, որոշ շրջանակներում ԲՀԿ-ն այդպես էլ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ չի ընկալվում: Օրինակ` ԲՀԿ-ին ուղղված որակումները համալրվեցին ևս մեկով. «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը ԲՀԿ գործելաոճը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»

Հովսեփ Խուրշուդյան. «Մոտ ապագայում Ռուսաստանը շատ լուրջ մեկուսացման մեջ է հայտնվելու»

«Մեզ չի կարող չմտահոգել մեր այսպես կոչված դաշնակցի՝ ՌԴ-ի նման անխոհեմ քայլերը, որը Պուտինն իրականացնում է Ուկրաինայում: Ուկրաինայում մենք ունենք հայկական համայնք: Նույնիսկ հեղափոխությունն արդեն խլեց 2 հայի կյանք, էլ չեմ խոսում նրա մասին, որ եթե հանկարծ պատերազմական գործողություններ լինեն, հայկական համայնքն է այնտեղ վտանգի տակ լինելու, հարվածի տակ է լինելու նաև հայկական կապիտալը թե՛

Ուկրաինական իրադարձությունների, միասեռականության եւ միջուկային զենքի կապը

«Աստանայում, մի քննարկման ժամանակ, ելույթ ունեցավ մի երիտասարդ, ով ծնվել էր Սեմիպալատենսկի պալիգոնում: Այդպիսի մարդ ես իմ կյանքում չեմ տեսել. Նորմալ գլուխ, մարդը հանգիստ խոսում էր անգլերեն եւ ռուսերեն, մարմին, բայց իրեն բերեցին ու դրեցին այդտեղ: Այդ մարդը ձեռքեր եւ ոտքեր չուներ: Կարող ե՞ք պատկերացնել, թե ինչ վտանգ է սպառնում մարդկությանը, եթե մենք շարունակենք մեր

Ստեփան Թորոյան. «www.kuyreri-ergchaxumb.am կայքի միջոցով կարող են իմանալ, որ կա այսպիսի մի երգչախումբ»

«Շարունակենք նոր ոգով ու նորովի» խորագիրը կրող միջոցառումների շրջանակներում մարտի 1-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների պաշտոնական կայքէջի` www.kuyreri-ergchaxumb.am-ի շնորհանդեսը: Այս առիթով զրուցեցինք  Հայաստանի կույրերի երգչախմբի պրոդյուսեր Ստեփան Թորոյանի հետ: Նա ասաց, որ կայքն արդեն սովորական բան է դարձել մեր հասարակության համար, և զգալով այն ունենալու պահանջը՝ որոշեցին ստեղծել  www.kuyreri-ergchaxumb.am կայքը: «Ովքեր

Թեւան Պողոսյանը`ԱԷԿ-ի փակման «եվրոպական պահանջների» մասին

«Հայաստանը մասնակցեց Վաշինգտոնի սամիթին, բայց, կարելի է ասել`չմասնակցեց: ՀՀ-ի մասնակցությունը վաշինգտոնյան գագաթաժողովին քողարկված էր նրանով, որ պետք է կայանար Հայաստանի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպումն ու ամբողջ ուշադրությունը դրան էր ուղղված»,- այսօր, «2014 թվականի Միջուկային անվտանգության գագաթաժողովի ներկայացում /Հաագա/. առանցքային գաղափարներ և նոր լուծումներ» խորագրով գիտաժողովի ժամանակ, մինչ հիմնական հարցին անդրադառնալն, իր դիտարկումն արեց ՀՀ ԱԺ

Ռուբեն Մեհրաբյան. «Ղրիմի հետ կապված պլանների վերաբերյալ կոշտ հակազդեցություն կլինի»

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադարձավ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես Ռուսաստանի վարած քաղաքականությանը, գործողություններին: Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանի՝ Ղրիմի հետ կապված պլանների վերաբերյալ միջազգային հանրության կոշտ հակազդեցություն կլինի, կձախողվի, բացի այդ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր արտաքին քաղաքական դոկտրինները կունենան  իրենց վախճանը: «Դա կունենա մոտավորապես նույն էֆեկտը, ինչ ունեցավ

Հայաստանից արտագաղթի տեմպերը կաճեն

Ռուսաստանի` միգրացիոն օրենքների խստացումը Հայաստանում իսկական խուճապ է առաջացրել:  Պատճառն այն է, որ  հունվարի 1-ից սկսած՝ առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր, յուրաքանչյուր՝ 180 օրվա ընթացքում և հետևաբար ՌԴ-ում մնալու երեք ամսվա ընթացքում միգրանտն արդեն պետք է ձեռք բերի աշխատանքային պայմանագիր կամ, այսպես կոչված,

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Արամ Գ. Սարգսյան եւ Ստյոպա Սաֆարյան

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի միջեւ բանավեճը: Թեման՝ հնարավո՞ր է արդյոք 3-րդ համաշխարհային պատերազմ: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

Մարտի 2-ին Ստրասբուրգի Սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցում Տեր Վաչե քահանա Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված 1988թ-ի փետրվարի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին։ Ելույթի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, ով, մասնավորապես, նշեց, որ 26 տարի առաջ Սումգայիթի հայ բնակիչները դարձան ռասիզմով և հայատյացությամբ բորբոքված ոճրագործության զոհեր։ Այս դեպքերով սկիզբ դրվեց ադրբեջանական

Համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովում

Մարտի 3-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկեց հանրապետությունում համայնքների խոշորացման վերաբերյալ կառավարության մոտեցումները: Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն ընտրել է համայնքների խոշորացման վերաբերյալ մոդելները: Մշակվում է հայեցակարգ, որը առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Ստեփան Մարգարյանի տեղեկություններով, համայնքների խոշորացման վերաբերյալ հարցին համայնքապետերի, ինչպես նաեւ տեղական

Նիդեռլանդների դեսպանը`Տեր-Պետրոսյանի ելույթի եւ միջուկային անվտանգության խնդիրների մասին

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։ Այս թեզը մարտիմեկյան հանրահավաքում առաջ քաշեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Զարգացնելով իր միտքը, նա ասաց, որ Հայաստանը պետք է գնա Մաքսային միություն`միայն առանց գործող նախագահ Սերժ Սարգսյանի: Այսօր, Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այս դիտարկումներին, Վրաստանում եւ Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպան Հանս

Մեծ յոթնյակը չի մասնակցի Սոչիի գագաթնաժողովին. «Ազատություն» ռադիոկայան

Արևմուտքը մտադիր է շատ խիստ հակադարձել Ռուսաստանի ագրեսիային։ Մոլորակի տնտեսապես առավել զարգացած յոթ երկրները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս տարվա հունիսին Սոչիում նախատեսված միջազգային գագաթնաժողովին։ Դեռ Բորիս Ելցինի նախագահության օրոք Ռուսաստանը միացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային, Կանադային, Ֆրանսիային, Ճապոնիային, Գերմանիային և Իտալիային, և այդպես կազմվել է Մեծ ութնյակը։ Հիմա` առնվազն ոչ պաշտոնապես,

Սերգեյ Մինասյան. «Ռուսաստանը կօգտագործի ռուսալեզու բնակչության գործոնը»

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը պատասխանելով հարցին, թե խնդրի ինչ հանգուցալուծում է տեսնում՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ իրականացրած գործողությունների հետ, նշեց. «Կարծում եմ իրականում Ռուսաստանը դժվար թե համաներման գնա: Այն նպատակները, որ Ռուսաստանը փորձում է լուծել, բացի նրանից, որ ատամներն է ցույց տալիս, դա Ղրիմի դեպքում լայն ֆեդերացիայի կամ, կոնֆեդերացիայի կարգավիճակ վերցնել՝ բնականաբար,

Եվրոպայի առաջնության ժամացույցները գործի դրվեցին (ֆոտոշարք)

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում այսօր մեկնարկեց շախմատի տղամարդկանց Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը:  Երեւան են ժամանել Եվրոպայի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ 258 մասնակից: Նրանք չեմպիոնի ու մրցանակակիրների կոչումներից բացի պայքարում են այն 23 ուղեգրերի համար, որոնք Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք են տալիս: Ամենից շատ մասնակից ունի Հայաստանը՝ 80-ից ավելի: Մեր դրոշի պատիվը պաշտպանում են ինչպես ներկայումս

ՌԴ և Հայաստանի իրավապահների կողմից 2 հետախուզվող` նույն հակումով

Փետրվարի 28-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1962 թ. ծնված Սևդին Ա.-ին, որը 2012 թ. մայիսի 14-ից ՌԴ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ կամ հոգեգործուն նյութեր ապօրինի պատրաստելու, պահելու, իրացնելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: *** Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին, ժամը 20.00-ին,

Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Վարշավայում

Փետրվարի 28-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող «Հայկական այգում» տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը` դատապարտելով հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունները և կարևորելով այսուհետ հայ ազգի համար

Քաղաքական գործիչները, այնպիսի քաղաքականություն են վարում, որ արյուն չթափվի. Սոցիոլոգ

«Ըմբոստությունը՝ որպես վարքային մոդել, մեր բնակչության շատ փոքր մասի կողմից է կարեւորվում: Այսինքն՝ եթե մենք արժեքային մոտեցում ենք ցուցաբերում, ըմբոստությունը՝ որպես արժեք, փոքրամասնության կողմից է միայն կարեւորվում»,- այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանը: Պարոն Մկրտչյանը բացառում է մարտի 1-ի դեպքերի կամ Մայդանի կրկնությունը, քանի որ ծայրահեղ վարքագիծ դրսեւորելիս՝

Պարզ լիճը մաքրվել է, սակայն ճանապարհն անբարեկարգ է մնում

45 հողակտորից 2-ում է շինարարություն կատարվել

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանցկացվի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիա

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրվել են 2012-2013թթ. ընթացքում քաղաքապետարանի ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքներում նկատված թերությունները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմել հստակ ժամանակացույց և սեղմ ժամկետում նույն շինարարների միջոցներով վերացնել առկա թերությունները: «Կապալառու կազմակերպությունները, համաձայն պայմանագրի, պարտավոր են ապահովել իրենց կողմից ասֆալտապատված ճանապարհների սպասարկումը: Յուրաքանչյուր տարի պետք է գույքագրել նկատված թերությունները

Անահիտ Բախշյանը` Ռոբերտ Քոչարյանին. «Ոչ խիղճ ունի, ոչ սիրտ ունի, և մեկ էլ տեսար որոշեց Հայաստանի թագավոր դառնալ» (Տեսանյութ)

«Եթե մարդ ամոթ, խիղճ ունի, ինքը, երբ տեսնում է այն հակադարձումը հասարակության կողմից, միայն իր անունը լսելու և ցնցումների մեջ ընկնելու փաստը, ինքը պիտի վերանա, չերևա»,-«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հարցին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի մասին, այսպես պատասխանեց: Միևնույն ժամանակ նա նկատեց. «Բայց այդ մարդը լավ էլ երևում է, հետևաբար, ոչ

Մարդիկ, ովքեր Պահքը պահում են միայն մոդայից ելնելով, շատ շուտ ձանձրանում են

Մեծ Պահքը հայ առաքելական եկեղեցու օրինադրած պահքերից ամենաերկարն է: Այն տևում է 48 օր՝ բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրվանից մինչև Ավագ շաբաթ օրը, որին հաջորդում է Զատիկը: Պահքի ժամանակ մարդիկ հրաժարվում են ոչ միայն կենդանական ծագում ունեցող ուտելիքներից, այլև այլ տեսակի հաճույքներից, զվարճանքներից: «Պահքը, ըստ էության, մարդու ապաշխարության շրջան է: Մարդն այդ ժամանակահատվածում ինքնազրկմամբ և

Պարույր Հայրիկյանին կրկին վիրահատել են. «Ա1+»

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին կրկին վիրահատել են։ Վիրահատությունը տեղի է ունեցել երեկ՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ «Ա1+»-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ աճուկային հատվածում թարախային կուտակումներ են եղել եւ բժիշկները հեռացրել են։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Արտակարգ իրավիճակ Գյումրիում. պարալիզացվել է անգամ շտապօգնության աշխատանքը (ֆոտոշարք)

Մոտ 10 օր է` եղանակների փոքր ինչ տաքանալուն պես, Գյումրին թաղվել է ցեխի մեջ. հատկապես երկրորդական փողոցները դարձել են պատուհաս քաղաքացիների գլխին. ով սխալվում, տնից դուրս է գալիս, այլևս չի կարողանում տուն վերադառնալ: Մարդիկ մոլորվել են` ինչպե՞ս դպրոց կամ մանկապարտեզ տանեն երեխաներին կամ իրենք հասնեն աշխատավայր: Պարալիզացվել են անգամ հասարակական տրանսպորտի ու շտապօգնության աշխատանքները: Այս

ՌԴ նախագահին կից խորհուրդը կոչ է անում Ուկրաինայում ռուսական զինուժ չկիրառել. «Ազատություն» ռադիոկայան

«Խնդիրները պետք է լուծել երկխոսությամբ», – հայտարարում է Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման խորհուրդը: Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման խորհրդի անդամները հայտարարություն են տարածել, որում կոչ են անում Ուկրաինայում ճգնաժամը քաղաքական եղանակով լուծել: Հայտարարության մեջ ասված է, որ այն բանից հետո, երբ Դաշնային խորհուրդը թույլատրեցՌուսաստանի զինուժը կիրառել

Եթե չվճարեն անալիզների համար, վստահ չեն լինի, որ բժիշկները բարեխիղճ կլինեն (Տեսանյութ)

Վերջերս առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ այս տարվա մարտի 1-ից առաջնային բուժօգնության օղակներում լաբորատոր-գործիքային հետազոտությունները դառնալու են վճարովի: Նախարարության սահմանված կարգը գործելու է ամբուլատոր-պոլիկլինիկաներում: Իսկ ծառայությունների համար չեն վճարելու միայն սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները: Սակայն ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին, առողջապահության նախարարության կայքը հրապարակեց, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ

Հայաստանի հրաձգության հավաքականը՝ բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությանն այսօր‘ մարտի 3-ին Հայաստանի հրաձգության հավաքական թիմի մարզիկներից մասնակցեցին Ռազմիկ Մինասյանը, Արթուր Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և արդեն Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն և Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Զավեն Իգիթյանը: Վազող թիրախ, 10մ, 2X20 կրակոց մրցապայքարին մասնակցում էր 14 մարզիկ: Ռ. Մինասյանը 359 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը, նրան հավասար միավոր

Ինչպե՞ս են լրատվամիջոցները լուսաբանում մարդու իրավունքները

Երկու եռամսյակում էլ մարդու իրավունքների վերաբերյալ ամենաշատ հրապարակումները եղել են Aravot.am կայքում՝ համապատասխանաբար 196 եւ 264:

Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում բուքը դադարել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 14:30–ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) և Կապան – Մեղրի ավտոճանապարհին` Մեղրիի լեռնանցքում, բուքը դադարել է: Լեռնանցքներում կատարվում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031