Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Վարշավայում

Մարտ 03,2014 16:27 Share

Փետրվարի 28-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող «Հայկական այգում» տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը` դատապարտելով հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունները և կարևորելով այսուհետ հայ ազգի համար միայն զարգանալու և նորանոր ձեռքբերումներ ունենալու անհրաժեշտությունը:

Ելույթով հանդես եկավ նաև Լեհաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Տիգրան Վարդանյանը, ով, մասնավորապես, ընդգծեց լեհ հասարակությանը Սումգայիթի ջարդերի, Գուրգեն Մարգարյանի սպանության և հայ ժողովրդի պատմության այլ ողբերգական իրադարձությունները ճիշտ ներկայացնելու կարևորությունը:
Ապա հավաքվածների կողմից տեղի ունեցավ մոմավառության արարողություն և ծաղիկներ զետեղվեցին խաչքարի առջև:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31