Օրվա լրահոսը

«Sorini»-ի տուփը բացել են ու տեսել, որ կոնֆետների մի մասը չկա

Իտալական «Sorini»-ի արտադրության շոկոլադե «բոնբոներկաները» մինչեւ հասնում են Հայաստան կամ ավելի կոնկրետ՝ Եղեգնաձորի խանութներ, տուփում եղած կոնֆետների մի մասն անհետանում են: Օրերս Եղեգնաձորի բնակչուհի տիկին Նունեն «Sorini» 12 հազար դրամանոց «բոնբոներկա» էր գնել՝ բարեկամուհուն նշանվելու կապակցությամբ շնորհավորելու համար: Սակայն տիկին Նունեի հպարտությունն ու բարեկամուհու ուրախությունը կարճ են տեւում: Սուրճի հետ «Sorini»-ն վայելելու համար, երբ տիկնայք

Վարչապետ. «Եվրասիական միության հետ անդամակցությունը ունի ռազմաքաղաքական եւ անվտանգության բովանդակություն»

Այսօր ՀՀԿ տնտեսական երկրորդ համաժողովի ժամանակ, որը կրում է  «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագիրը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր զեկույցում նշեց, որ համաժողովի ընթացքում քննարկվելու են կարեւորագույն  խնդիրներ, որոնք ազդեցություն են թողնելու Հայաստանի ՄՄ անդամակցության վրա: Իր զեկույցում առաջին կետը, որ առանձնացրեց վարչապետը այն է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տեղի ունեցան փոփոխություններ, որոնք

Երիտասարդ մայրերն ունեն աշխատանքի եւ ուսման դժվարություններ

«Երեխա ունենալը կնոջ ամենաերանելի պարգեւն է, բայց կարծում եմ, որ վաղուց մեր իրականությունից դուրս է մղվել այն կարծատիպը, թե կինը միայն տնային տնտեսուհի է եւ երեխաներ դաստիարակող»,-ասում է 24-ամյա մայրը՝ Կարինե Պետրոսյանը: Նրա որդին 3 տարեկան է, մանկապարտեզ է հաճախում, նրան խնամում է տատիկը, որպեսզի մայրը կարողանա գնալ աշխատանքի: Կարինեն այսօր հայաստանյան հաշվապահական ընկերություններից մեկում

«Բաժբեուկ-Մելիքյան ազգանունս պարտավորեցնող է»

Երիտասարդ երգիչը պայքարում է նախագահի մրցանակի համար Այս օրերին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ընթանում է դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար պայքարը՝ «Երգեցողություն» անվանակարգում: «Առավոտը» ներկա էր մարտի 27-ին «Երգեցողություն» անվանակարգում ընթացող պայքարի առաջին փուլին: Երկրորդ եզրափակիչը տեղի կունենա մարտի 30-ին: Տարբեր տարիներին, տարբեր պատճառներով «Երգեցողություն» անվանակարգի վերջնական արդյունքներից հետո մշտապես ասեկոսեներ,

ՀՀ վարչապետ. «Անդամակցելով Մաքսային միությանը՝ մաքսային տուրքերը 3 անգամ ավելի բարձր կլինեն»

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ տնտեսական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ելույթի շարունակությունում հայտնեց, որ  Մաքսային Միությունում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն երեք անգամ գերազանցում  է Հայաստանում նույն ցուցանիշին. «Մաքսային միությունում կենսամակարդակը ավելի բարձր է քան Հայաստանում, այսինքն՝ սա նպատակ ունի ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը , նաեւ աշխատուժի ազատ տեղաշարժման, որի շնորհիվ էլ կնվազեն

«Անցել են թղթի վրա սովորելու ժամանակները»

Հովհաննես Թոքմաջյանը բարեփոխումներ է սկսել Մարտի 27-ին ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ժողով էր հրավիրել, որին ի թիվս այլոց, մասնակցում էին Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ծնողները եւ դպրոցի տնօրեն Համլետ Մարտիրոսյանը: «Կրթությունը ազգային անվտանգության հիմնահարց է, իսկ դպրոցն այն անկյունաքարն է, որի վրա կառուցվում է այս շենքը՝ մասնագետ-քաղաքացի»,- նշել էր պարոն Թոքմաջյանը եւ հավելել, որ

Դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:  

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարությունը՝ կանխատեսվող ցրտահարությունների վերաբերյալ

Հանրապետությունում թեև դեռևս չի սկսվել ոռոգման սեզոնը և ոռոգման համակարգերում դեռևս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ (մաքրվում և նորոգվում են ջրանցքները, կարգի են բերվում ջրբաշխման հանգույցները, նորոգվում և գործարկվում են պոմպային կայանները), սակայն հաշվի առնելով առաջիկա օրերին կանխատեսվող ցրտահարությունները՝  ՀՀ ՏԿՆ  ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է, որ. Արտաշատի ջրանցքով ինքնահոս կարգով ջուր կմատակարարվի Արտաշատի և

Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը եւ արդյոք կմասնակցի՞ կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությանը. News.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չի գտնվում, նա մասնավոր այցով գտնվում է արտերկրում: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը մի քանի օրից կմեկնի Մերձավոր Արեւելք, որտեղ նախատեսված է գործնական հանդիպումների շարք: «Այդ մասին համապատասխան տեղեկատվություն կտրվի»,- հավելեց մամուլի քարտուղարը: Ինչ վերաբերում է

Առողջության աղբյուր. աղցան՝ նեխուրի արմատով

Բարեբախտաբար, վերջին շրջանում Հայաստանի սուպերմարկետներում կարելի է գտնել բանջարեղենի տեսականի, որոնց մասին նախկինում միայն խոհարարական ամսագրերից էինք տեղեկանում: Սակայն դրանցից շատերը ոչ միայն շատ համեղ են, այլեւ շատ օգտակար: Օրինակ՝ նեխուրի (քյարաուզի) արմատը: Այն շատ բուրումնավետ է եւ պարունակում է վիտամինների մեծ քանակ: Նեխուրի արմատով աղցանը եւ համեղ է, ե՛ւ գեղեցիկ: Հարմար է նաեւ պահքի

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը

Meteo.am. ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք–Քարվաճառ ճանապարհահատվածը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:  

Սպասվում են ինտենսիվ և տևական տեղումներ

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 29-ին և 30-ին սպասվում են ինտենսիվ և տևական տեղումներ, այս օրերին առավոտյան ժամերին հնարավոր է սաստիկ քամի` պոռթկումներով մինչև 20մ/վրկ: Նույն մարտի 29-ին հանրապետության տարածք կներթափանցեն արկտիկական սառն օդային հոսանքներ, և արդեն մարտի 30-ին կդիտվի օդի ջերմաստիճանի սաստիկ անկում մոտ 15, տեղ-տեղ 18աստ, գրեթե ամենուրեք բացասական ջերմաստիճաններ են հավանական նաև

Ո՞վ է վախեցնում Սանտա Կլաուսով

«Ոչ իշխանական» քարոզչությունը ժամանակ առ ժամանակ մեղադրում է «Բաղրամյան 26-ի» քարոզչությանը, որ այն վերակենդանացնում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը, որպեսզի դրանով վախեցնի հասարակությանը եւ վարկաբեկի կառավարության հրաժարականին ուղղված «հրաշալի քառյակի» գործունեությունը: Հավատում եմ. շատ հնարավոր է, որ նախագահականում նստած քարոզիչները նման հնարքների դիմեն: Բայց մյուս կողմից՝ «ոչ իշխանականներն» ասում են, որ Քոչարյանի իշխանությունը Հայաստանի ծաղկման եւ

Քարաթափում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

Meteo.am Մարտի 29-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, մոտակա ժայռից քարեր են պոկվել և թափվել ցած` ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սպիտակ – Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով փակվել էր ճանապարհից մոտ 10 մ հատված: Հրշեջ-փրկարարների

ԱԳՆ-ն վատ Է աշխատում. «Հրապարակ»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսնակ Տիգրան Բալայանը հերքում է լայնորեն տարածված տեղեկությունն այն մասին, թե ՀՀ արտգործնախարարությունը նախապես հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովում Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցով: «Ես նույն օրը պաշտոնապես հայտնել եմ մի քանի ԶԼՄ-ների, որ մենք մեր դիրքորոշումը քվեարկությունից առաջ չենք հրապարակում»,- ասաց Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ տեղեկության սկզբնաղբյուրն

Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հրանոթի ուսումնական արկ է գտել

Police.am. Մարտի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Լուսակերտ գյուղի մի բնակիչ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս` դաշտամիջյան ճանապարհին գտել է հրանոթի օգտագործված ուսումնական արկ: Կատարվում է հետաքննություն: 

Օբամա. «Ռուսաստանը պետք է հետ քաշի զորքերն Ուկրաինայի սահմանից»(Amerikayidzayn.com)

 «Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Ռուսաստանը պետք է հետ քաշի զորքերը Ուկրաինայի սահմանից և սկսի լարվածության նվազեցման շուրջ բանակցություններ: «Սի-Բի-Էս» ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Օբաման ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերի տեղաշարժը ոչ այլ ինչ են, քան Ուկրաինայի ահաբեկման ուղղված փորձեր՝ հավելելով, որ «Ռուսաստանը կարող է լրացուցիչ ծրագրեր ունենալ»: Ուկրաինայի

Համացանցը «սպանել է» Պելեին

  Պելեի ներկայացուցիչները հերքել են «Ֆուտբոլի արքայի» մահվան մասին կեղծ լուրը, որ հայտնվել էր համացանցում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում: Հայտարարության մեջ ասվում է, որ Պելեն կատակասերների զոհ է դարձել եւ ընթերցողներին կոչ է արվում չհավատալ համացանցում հրապարակվող ամեն մի լուրի: «Պելեն ողջ եւ առողջ է», – հայտարարել է նրա ներկայացուցիչը: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Պելեն նախորդ օրն

Արարատ Զուրաբյան. Թույլ չենք տալու Հայաստանը դարձնել սեպագիր արձանագրություն («168 ժամ»)

«Հարգելով Րաֆֆի Հովհաննիսյանին, նշեմ, որ ես մասնակցում էի ու ելույթ ունեցա ոչ թե այն պատճառով, որ դա նրա ու «Ժառանգության» հրավիրած հանրահավաքն էր, այլ որովհետև հանրահավաքի` նախապես հայտարարված օրակարգը համարում եմ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցը: Առաջին հերթին` ինքնիշխանության կորուստը»,- այսպես արձագանքեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ի պատասխան մեր հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված

«Հայաստանն ինչպե՞ս կարող է ինքնորոշման դեմ լինի». «Ժամանակ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: – Պարոն Մանուկյան, նախօրեին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Ղրիմի հանրաքվեն ապօրինի որակող բանաձևին դեմ քվեարկեց: Այսօրինակ քվեարկությունը ռուսական կողմի ճնշումների հետևա՞նք է: – Անկեղծ ասած, ես ինքս չեմ մասնակցել որոշում ընդունելիս, դե հիմա, Հայաստանն այդպես է որոշել քվեարկել,

Ընթացքը խոստումնալից է. «Հրապարակ»

Սահմանադրական դատարանի նիստը, որին այնքան երկար սպասում էր մեր հասարակությունը, մեկնարկեց: Դժվար է ասել, թե ինչքան մարդ էր համացանցում օնլայն հետեւում այդ նիստին: Ի դեպ, վերջին տարիներին նոր մշակույթ է ձեւավորվել. ամենաուշագրավ շոուներից ավելի մեծ լսարան են հավաքում Ազգային ժողովի նիստերն ու համացանցի շնորհիվ ուղիղ հեռարձակվող տարբեր հանրային միջոցառումներ: Երեկ եւս, վստահ եմ, հասարակության ակտիվ

«Հայոց աշխարհ». ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը բխում է մեր պետական, ազգային շահերից

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւը եւ ապօրինի ճանաչեց Ղրիմում անցկացված հանրաքվեն: Քվեարկության պատկերը վերստին փաստեց արեւմտյան երկակի չափանիշների քաղաքականության մասին. հիշեցնենք, որ բանաձեւին կողմ քվեարկած 100 երկրները ժամանակին կողմ էին քվեարկել Կոսովոյի անկախությանը: Մինչդեռ Հայաստանի իշխանությունը կատարեց պետության շահերից բխող արժանապատիվ քվեարկություն: Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

News.am. Կռված տղերքի պատմությունը այսօր վերագրում են մանիկյուր տղերքին ու պուզատիներին. Ծաղիկ Ռուբո

Ի՞նչ կազմակերպություն են ստեղծել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը եւ Ռուստամ Գասպարյանը, ովքե՞ր են անդամակցելու դրան, ի՞նչ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանը եւ ԵԿՄ  նախագահ Մանվել Գրիգորյանը այդ կառույցի նկատմամբ: Այս եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է ԲՀԿ -ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբոյի») հետ: Լրատվամիջոցները անընդհատ շեշտում են, թե դուք ստեղծել եք

Գազի փուչիկը մի հատ էլ պայթեց. «Ժամանակ»

Երեկ Սերժ Սարգսյանը Էներգետիկայի նախարարություն է այցելել, որտեղ հայտարարություն է արել գազի գնի հնարավոր թանկացման մասին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական գազի գինը կապված է Ռուսաստանի ներքին գներին, և եթե Հայաստանում գազը առաջիկա հինգ տարում թանկանա, ապա` առավելագույնը 5 տոկոսով: Հիշեցնենք, որ վերջին օրերին լրագրողները այս մասին հարցեր էին ուղղել էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին,

«Կարելի էր տարրալուծվել «ձեռնպահների» բազմության մեջ ու աչքի չընկնել». «Հայոց աշխարհ»

Եթե ոմանք մոռացել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի եւ նրանից արդեն առանձնացած Ղրիմի վերաբերյալ բանաձեւին Հայաստանի «դեմ» քվեարկելը բուռն ու բազմազան արձագանքների է արժանացել մեդիա դաշտում, վերլուծական, քաղաքագիտական, քաղաքական շրջանակներում, բլոգասոցցանցային տիրույթում: Սկզբունքորեն տեղի է ունեցել այն, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակից պետությունները, խնդիր ունենալով ճնշել Ռուսաստանին, առաջ են հրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

50-ից հետո ուզում ես նորից Բաժակը լցնել: 50-ից հետո ուզում ես մի հատ 50 էլ քցել:

Արթուր Գեւորգյանի գնահատմամբ որոշ մարզիչներ իրենց սաներին վատ օրինակ են ծառայում

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նիստը: Ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը ամփոփեց «Դինամո» մարզադահլիճում իրար հաջորդած Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնությունները՝ դրանք, ընդհանուր առմամբ, գնահատելով բավարար: Սակայն ֆեդերացիայի նախագահը դիտողություններ ուներ նախ մարզիչներին ու մարտավկաներին, ապա նաեւ՝ մրցավարներին: Պարոն Գեւորգյանի գնահատմամբ, առաջնություններում մրցավարների որոշումից դժգոհ  որոշ մարզիչներ ու

«Քաղաքական ուժերը պետք է գան, ասեն` արատներ եմ ունեցել, բայց էլ չեմ անի». (Տեսանյութ)

«Այս իշխանության օրոք կարող ենք մոռանալ ցեղասպանության ճանաչման հատուցման մասին, Արցախի ինքնիշխանության ճանաչման, նրա տարածքային ամբողջականության մասին, այս ապօրինի իշխանության օրոք կարող ենք մոռանալ Հայաստանի հանրապետության անկախության, մարդու իրավունքների, ազատ ընտրությունների, բնապահպանության եւ ազգային շահերի մասին»,-այսօր «Ազատության» հրապարակում «Ժառանգության» հանրահավաքին ասաց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որի այս խոսքերից հետո հավաքվածները ծափահարեցին ու բացականչեցին` այո՛: Այս

Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ-ի նկատմամբ քեն չի պահում. «Որքան էլ դժվար պահեր ապրել եմ, քեն չեմ պահում»

«ԲՀԿ-ն պիտի որոշի՝ ապրիլի 9-ին դո՞ւրս է գալու իր անցյալի սեփական սխալից, մեղսակցությունից եւ դառնալո՞ւ է ժողովրդի կողքը կանգնող նորարար ուժ, թե՞ ոչ: Փետրվարի 18-ին այդ մեծ, հարուստ կուսակցության հետագիծը խառն է»,- դեռեւս անցած տարվա ապրիլի 3-ին Աբովյանում իր քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ի առջեւ այսպիսի հարց էր դրել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ԲՀԿ-ն այդ առումով չարդարացրեց

Անի Զախարյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին. «Դա հարի՞ր է տղամարդուն»

Այսօր Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանի հետ նախատեսված ասուլիսը տեղի չունեցավ, լրատվամիջոցներից չէին եկել: Բայց կուսակցության առաջնորդը մի քանի հարցերի շուրջ զրուցեց մամուլի ասուլիսը վարողի հետ: Նա սկսեց իր քննադատությունը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից. «Նորից սկսել է ակտիվանալ: Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների հենց սկզբից իր ամբողջ աշխատանքը արտահայտել է Ազատության հրապարակում խոսելուց,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031