Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ Օսկանյանի հայտարարության մասին. «ԲՀԿ թեկնածուն չի կարող լինել ընդդիմության թեկնածուն»

«Միանշանակ կարող եմ ասել, որ համենայնդեպս, ԲՀԿ-ն այսօրվա իր գործելակերպով ընդդիմության թեկնածու, որպես այդպիսին, չի կարող առաջադրել»,- այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն մասնակցելու է նախագահական ընտրություններին՝ իր թեկնածուով: Մեր հարցին, եթե Վարդան Օսկանյանը լինի ԲՀԿ թեկնածուն, ի՞նչ շանսեր

Գագիկ Մակարյան. «Կգա մի օր, որ գյուղմթերքներ չենք կարողանա արտահանել»

Շուրջ 4 տարի է՝ Հայաստան ներմուծվող եւ արտահանվող ապրանքների առաջին թոփ 25-ն անփոփոխ են, այսինքն` 2008-2011 թվականներին նեմուծվող եւ արտահանվող 25 անուն ապրանքների մեջ նորերը չեն հայտնվում: Սակայն, ինչպես այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, դրանց ծավալների փոփոխություն նկատվում է: Միությունը, հիմնվելով առեւտրի համաշխարհային կազմակերպության տվյալների վրա, ներկայացրեց

«Գլենդել Հիլլզ». նոր բնակարանների թիվն ի սկզբանե ավելի պակաս է նախատեսված եղել

«Գլենդել Հիլլզ» ընկերությունը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում, ի պատասխան «Շիրակ կենտրոն» հ/կ-ի հրապարակած այն տվյալի, թե բնակարնների թիվը կրճատվել է, հանդես է եկել հետեւյալ պարզաբանմամբ. «Շիրակ կենտրոն հ/կ-ն տեսանյութ է տարածել այն մասին, որ պետական ծրագրով կառուցված բնակարանները ոչ բոլորին են բավականացնում և այդպիսի ընտանիքներից մի քանիսը ժամանակի ընթացքում դառնալով բազմանդամ, նախընտրում են ոչ բոլորով

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը անդրադարձել է Օսկանյանի գործին (տեսանյութ)

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Երեկ պարոն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով: Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին,

Պաշտպանը 15 րոպե ուզեց՝ երկրորդ հատորին ծանոթանալու եւ հանդիպելու իր պաշտպանյալին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված Վահե Ավետյանի գործով այսօր ներգրավվեց նոր պաշտպան՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Միհրան Պողոսյանը: Նա խնդրեց 15 րոպե ժամանակ՝ ինչպես իր պաշտպանյալի դիրքորոշումը ճշտելու, այնպես էլ խնդրեց երկրորդ հատորը՝ ծանոթանալու համար: Նախորդ պաշտպանից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղարշակ Գեւորգյանից ամբաստանյալի հարազատները հրաժարվել էին

«Հայֆեստ» փառատոնի նախագահ. «Թու, թու, թու, ամեն ինչ լավ անցավ»

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր կայացավ «ՀայՖեստի» ամփոփիչ ասուլիսը: ՀՀ  մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը նշեց, որ ապրում ենք ազատ, դեմոկրատական երկրում ու նրա արժեքների կրողն ենք. «ՀայՖեստը» ձեռք է բերել լայն ճանաչում, այն ունի հետեւյալ գաղափարը՝ ավելացնում եւ ակտիվացնում է երիտասարդների շփումը: Կարեւորում ենք միջազգային համագործակցության արդյունքներում ստեղծված փառատոնների գոյությունը»: «ՀայՖեստ»

Mi2N. «Վիրտուոզ կիթառահար Վահագնը նոր ալբոմ է թողարկել»

«Էմ այ 2 էն» լրատվականը գրում է, որ հոկտեմբերի 9-ին Լոս-Անջելեսում LMS records-ը թողարկել կիթառահար Վահագն «Վահագնի» Թուրգությանի «Կոտրված կողմնացույց» ալբոմը: Ալբոմում կա 12 կատարում, այն հնարավոր է ձեռք բերել Itunes-ի, CD Baby-ի, Amazon-ի, Bandcamp-ի միջոցով: Լրատվականը գրում է, որ Վահագն «Վահագնի» Թուրգությանը ծնվել է 1985թ. Երևանում: Կիթառ սկսել է նվագել ինը տարեկանում` հոր թելադրանքով:

Մհեր Ենոքյանի բողոքը մերժվել է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը,  այսօր առավոտյան ժամը 11.00-ին դուրս գալով խորհրդակցական սենյակից, մերժել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի դիմում-բողոքը: Հրապարակման  մասին Ենոքյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանին տեղյակ է պահվել 15 րոպե առաջ: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ

ՀՀԿ-ական պատգամավոր. «Օսկանյանը դուխով տղայա»

Հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում կայացել է ԵԱՀԿ աշնանային նստաշրջանը: Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը տեղեկացրեց, որ նստաշրջանին հայկական պատվիրակությունից մասնակցել է միայն ինքը, իսկ պատվիրակության մյուս անդամները՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Դեմիրճյանը, չեն մեկնել Տիրանա: Ստեփան Դեմիրճյանը՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ Օսկանյանն իր շուրջը ծավալվող իրադարձությունների պատճառով նպատակահարմար չէր

Հեղինակություն չունեցողն ինչպե՞ս է ղեկավարելու

Բաց նամակ ՀՀ նախագահին Կասկած չի հարուցում, որ 21-րդ դարում ցանկացած երկրի բնականոն զարգացումը ապահովվում է կրթության եւ գիտության զարգացմամբ, որն առավել կարեւոր է Հայաստանի համար: Ակնհայտ է նաեւ, որ գիտության զարգացումը հնարավոր է ապահովել միայն բաց մրցակցային դաշտում եւ վարչական մեթոդները չեն կարող բերել ցանկալի արդյունքի: Այս իմաստով ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի

ԵՊՀ-ն պատասխանում է՝ www.ysu.am-ը լավագույնն է

«Առավոտի» հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Ինչ են «խոսում» պետական բուհերի կայքերը» հոդվածում անդրադարձել էինք նաեւ ԵՊՀ www.ysu.am կայքին ու նշել, որ այն վիզուալ առումով գրավիչ չէ: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունն արձագանքել է հրապարակմանը եւ թվարկել կայքի բոլոր արժանիքներն ու ենթաբաժինները: Համալսարանից ստացված պատասխանում մասնավորապես նշվում է. «Ներկա տարբերակի մշակման ժամանակ (որը, ի

Դուրս գալ կայարանից… եւ ժամանել «Կայարան»

Հայ արձակագիրների «Կայարան» ակումբը թողարկել է իր հանդեսի անդրանիկ համարը Ակումբի եւ համանուն հանդեսի հիմնադիրները, ինչպես իրենք են նշում, մտադիր են «լուռ ու համբերատար պաշտպան լինել կորսվող գրական բարձր չափանիշներին»: Իհարկե, այստեղ հարց է ծագում, թե արդյոք գրականությունը եւ գրական երկերը կարո՞ղ են լուռ լինել: «Կայարան» հանդեսը բաղկացած է երեք բաժնից՝ գեղարվեստական արձակ, էսսե եւ

Արթուր Մկրտչյան. «Տարածքային կորուստը մեր մեղքով է եղել»

2011 թ. Հայաստանի կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանվել է «Մարգար պապը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը: Բեմադրող ռեժիսորը Գուժ Թադևոսյանն է: Ֆիլմը մարդկային հարաբերությունների շուրջ է զարգանում: «Հաճախ երկրների միջեւ եղած սահմանային եւ քաղաքական անհամաձայնությունները անդրադառնում են ազնիվ ու աշխատասեր մարդու ապրելակերպի վրա: Դա նաեւ Մարգար պապի հոգսն է, երբ մի առավոտ արթնանալով` պարզում է, որ տասնամյակներով իր տանն

«Մեր պատասխանն Ադրբեջանին չի ուշանա». Դավիթ Ջամալյան

«Մեկնարկած զորավարժությունները մեր  ռազմաքաղաքական կյանքի կարեւորագույն իրադարձություններն են, դրանք բանակը պատրաստում են մեծ պատերազմի, իսկ պատերազմին դիմակայելու համար հարկավոր է լավ պատրաստվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Անդրադառնալով նաեւ այն փաստին, որ լուրեր էին շրջանառվում, թե պատերազմի վտանգը կա, եւ մոբիլիզացնում են ռեզերվը` Ջամալյանը նշեց. «Խոսքը պլանային միջոցառումների մասին էր:

Կիրո Մանոյան. «Հայ-թուրքական արձանագրությունները մեռած չեն»

«2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձսնագրությունները դեռեւս կենդանի են եւ Ցեղասպանության 100 տարելիցի նախօրյակին ներազգային լուրջ պառակտման առիթ կդառնան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասեենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Դեռեւս իրավաբանորեն երկու երկրների քաղաքական օրակարգում գտնվող արձանագրություններն, ըստ Մանոյանի, հարմար պահին, ասենք՝ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի նախօրյակին կարող են օգտագործվել

Հայերը գուցե չե՞ն դիմում կոմպոզիտորին

Իսկ ավստրիացի գալարափողահար Ռադովան Վլադկովիչը  նախաձեռնություն է ցուցաբերում Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հայաստանյան մշակութային կյանքում  յուրօրինակ համերգ է. նվագախմբի հետ որպես մենանվագ գործիք հանդես կգա ավստրիացի գալարափողահար Ռադովան Վլադկովիչը: 2000թ.-ից Մադրիդի Conservatorio Reine Sofia-ի ամբիոնի վարիչ, Ցյուրիխի Musikhochschulle-ում պրոֆեսոր երաժիշտը, իր խոսքերով՝ սիրով է մասնակցում 6-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնին: Իբրեւ մենակատար նա հանդես է

«Սալյուտն ու տրաքոցը լրիվ ուրիշ բան են»

Կամ Վռամշապուհի ծախսած ոսկիների «հետեւանքը»՝ ըստ Սուքիաս Թորոսյանի Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ, նկարիչ եւ ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը (Տոտո) հոկտեմբերի 13-ին Թարգմանչաց տոնի եւ Հայ գրատպության 500-ամյակի համատեքստում հանդես կգա անհատական ցուցահանդեսով, որը կրում է «Հայկական տառերի կերպարը» խորագիրը: Նկարիչն ասում է, որ ցուցահանդեսի վրա շատ է չարչարվել, ու միայնակ է իրականացրել գաղափարը: Հավելում է, որ

Չափից ավելի բարձր տրամադրությունն էլ է վտանգավոր է. հնարավոր է հոգեկան խնդիրներ ունեք

Վարքում փոփոխությունը, քնելու հետ խնդիրներ ունենալը, տրամադրության երկարատեւ անկումը, վատ սնվելը, շրջապատից մեկուսանալը, ագրեսիան, անծանոթների հետ չափից ավելի շփումը, խոսելը, ծիծաղելը հոգեկան խնդիրների նշան են: Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում, 3 հոգեբան միմյանց լրացնելով, ներկայացրին դեպրեսիայի ախտանիշները: Այսպիսի վարքագիծ դրսեւորելու դեպքում մասնագետները խորհուրդ տվեցին անպայման դիմել հոգեբանին: «Ուրարտու» գործնական հոգեբանության համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանի խոսքերով,

Հայազգի սաքսոֆոնահարի եզակի տրիոն հանդես կգա դասական երաժշտության համերգով

«Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը (Գերմանիա) եւ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը (Գերմանիա) այսօր կայացած ասուլիսի ժամանակ պատմեցին Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի մասին, որի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին: «Փառատոնն ունեցավ փայլուն մեկնարկ եւ հանդես է գալիս հետաքրքրիր ծրագրով եւ կատարողներով: Հոկտեմբերի 11-ին կայանալիք համերգն առանձնանում  է երեւանյան պրեմիերայով. հանդես

«Երեւան-Էրեբունին»՝ մանկապարտեզում

Շենգավիթ համայնքում գործող թիվ 141 (գիշերօթիկ) մանկապարտեզում երեկ կազմակերպվել էր «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը նվիրված միջոցառում: Բացի այն, որ միջոցառմանը մանկապարտեզի ողջ անձնակազմը (տնօրեն՝ Լուսինե Մատինյան) պատրաստվել էր հավուր պատշաճի՝ գեղեցիկ, հայրենասիրական, մանկական երգերով, աղավնիներով (եռագույն ժապավենները պարանոցներին), թատերականացված ներկայացումներով, այստեղ էին նաեւ Հայաստանում Heinz ընկերության ներկայացուցիչները: Հայաստանում Heinz տարածքային մենեջեր Հրանտ Փեշտիմալջյանն ասաց, որ անակնկալ ունեն

Վերջապես ՆԱՏՕ-ն տեղից շարժվեց

Մենք պետք է շնորհակալ լինենք Հունգարիային, որ մեզ բազմաթիվ «կոզըր»- ների՝ քաղաքական դիվիդենդների շարք նվիրեց եւ ոչ թե խզեինք դիվանագիտական հարաբերությունները: Վերջինս մեր կողմից պարզունակ քայլ էր, որ ապացուցեց մեր ԱԳՆ-ի անգործությունը: Ի դեպ՝ վերջին 20 տարում միջազգային ասպարեզում Հայաստանին ոչ ոք այնքան մեծ ծառայություն չի մատուցել, որքան հարեւան երկրի նախագահ Ալիեւը… Ի պատասխան վերջինիս

Իրավունքների եւ պարտականությունների խաչմերուկներում

Այն խաչմերուկը, որտեղ երթեւեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանով, համարվում է կարգավորվող, ինչը չես ասի մայրաքաղաքի որոշ խաչմերուկների մասին, որտեղ տեղակայված լուսացուցային տեղակայանքները չնայած կատարում են իրենց աշխատանքը, սակայն տեսանելի չեն. ծածկվել են ծառերի ճյուղերով եւ մացառներով: Կան տեղեր, որտեղ լուսացույցը ուղղակի ծածկված է փողոցների ուղղությունը ցույց տվող ցուցանակներով, գովազդային վահանակներով՝ ճանապարհային երթեւեկության

Վայոց ձորում բնակիչներին դրդում են հոսանքահարման

Օդային բարձրավոլտ հոսանքալարերը մարդու առողջության համար վնասակար են, եւ պատահական չէ, որ դրանց մեծ մասը անցկացվել են լեռնալանջերով՝ բնակավայրերից հեռու:  Սակայն տարիների ընթացքում օրինավոր կամ ապօրինի հողհատկացումների հետեւանքով սննդի, սպասարկման, բնակելի եւ բազմաբնույթ կառույցները հայտնվել են հոսանքալարերի վտանգավոր գոտիներում: Մասնագետներն ասում են, որ 110 կիլովատանոց հոսանքագծի տակ ապրողը կարող է հիվանդանալ մաշկի, գլխի, աչքերի քաղցկեղով՝

ՏՄՊՊՀ-ի «սեւ ցուցակում» է հայտնվել այն կլինիկան, որը պետական փողերի հետ կապ չունի

Հանձնաժողովի հայտնաբերած օրինախախտ կլինիկաների ղեկավարները վստահեցնում են, որ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունն անհեթեթություն է: Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց մի քանի տասնյակ բուժհաստատությունների անունները, որոնք 2011 թվականին պետգնումներով դեղամիջոցներ են ձեռք բերել որոշ խախտումներով: Ընդ որում, հանձնաժողովի մատնանշած խախտումներն են՝ ուսումնասիրված 134 հիվանդանոցներից 100-ը մրցույթներ չեն հայտարարել, դեղամիջոցները ձեռք են բերել շուկայականից մի քանի

Հոգեբուժարանները վերանորոգման կարիք ունեն

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Այդ առիթով լրագրողների հետ հանդիպեց ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը եւ անդրադարձավ ոլորտի խնդիրներին, ձեռքբերումներին: «Հոգեկան առողջությունը մեր առողջության անբաժանելի մասն է»,- ասաց Թորոսյանը, նշելով, որ հոգեկան առողջության հետ կապված հարցերը համաշխարհային խնդիր են  դարձել: Տոնի հետ կապված էլ հայտնեց, որ Հայաստանում այն  նշվում է տարբեր միջոցառումների ձեւով,

«21-րդ դարն ավելի լավն է՝ ապրելու համար»

«Իրականում աշխարհում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել փոքր երկրների համար: Եվ Հայաստանն էլ կարող է բազմաթիվ օգուտներ քաղել, եթե խելացի քաղաքականություն վարվի: Հայաստանը պետք է օգտագործի Սփյուռքի հնարավորություններն ամբողջությամբ, պետք է դառնա յուրաքանչյուր հայի հայրենիքը: Այդ մասին Հայաստանում բոլորը խոսում են, գործնական քայլեր, ցավոք, դեռ չկան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:

«Մենք երբեք հակաամերիկյան չենք եղել»

Հռոդոսյան համաժողովում կարեւորվեցին բարոյական եւ հոգեւոր արժեքները «Ձեր ասած լավ բաներից Հայաստանին բաժին կհասնի՞»՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին իր ելույթից հետո հայաստանյան պատվիրակության հետ կարճ առանձնազրույցի ժամանակ հարց ուղղեց «Հայասպետ» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Կարին Տոնոյանը: «Այո, իհարկե, անպայման: Պետք է պարզապես ավելի խելացի լինել»,- ասաց պարոն Սարգսյանը: Արմեն Սարգսյանը մասնակցում էր «Քաղաքակրթությունների երկխոսություն»

Դիտարկում

  Հոկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:   ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/:

Մենք խավիար չունենք

«Խավիարային դիվանագիտության» եզրույթին ես առաջին անգամ հանդիպեցի ոչ թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակների ելույթներում, այլ մի քանի ամիս առաջ BBC-ի կայքում՝ (https://www.bbc.co. uk/russian/international/2012/06/120613_azeri_diplomacy_caviar_esi.shtml): Այդ հրապարակման մեջ խոսքն այն մասին էր, որ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) հասարակական կազմակերպությունը, որն, ի դեպ, հայերի հետ բացարձակապես կապ չունի, բրիտանական խորհրդարանին զեկույց է ներկայացրել, համաձայն որի՝ Ադրբեջանի իշխանությունը

Փախստականներին հնարավորություն է տրվում բարձրագույն կրթություն ստանալ

Այսօր Ալբերտ Էյնշտեյնի Փախստականների նախաձեռնության գերմանական ակադեմիական հիմնադրամի 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում իրականացվեց: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեն: Նրա խոսքով` փախստականների համար բարձրագույն կրթությունը թանկ հաճույք է. «ՄԱԿ ՓԳՀ-ն շատ մեծ ուշադրություն է տալիս կրթությանը: Փախստականները գնահատում են կրթությունը եւ նրանց իրավունքն է օգտվել այդ հնարավորությունից»: Հայաստանում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031