Օդային բարձրավոլտ հոսանքալարերը մարդու առողջության համար վնասակար են, եւ պատահական չէ, որ դրանց մեծ մասը անցկացվել են լեռնալանջերով՝ բնակավայրերից հեռու: Սակայն տարիների ընթացքում օրինավոր կամ ապօրինի հողհատկացումների հետեւանքով սննդի, սպասարկման, բնակելի եւ բազմաբնույթ կառույցները հայտնվել են հոսանքալարերի վտանգավոր գոտիներում:
Մասնագետներն ասում են, որ 110 կիլովատանոց հոսանքագծի տակ ապրողը կարող է հիվանդանալ մաշկի, գլխի, աչքերի քաղցկեղով՝ էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության պատճառով:
Բնական է, որ այդ տեղեկությունը բնակչությանն իրազեկում են մարզային էներգահամակարգի աշխատակիցները, որոնք, օգտվելով իրենց վերապահված լիազորություններից, կարող էին ժամանակին կասեցնել ապօրինի կառուցապատումները վտանգավոր տեղանքում:
,Լույսի մարդե-հսկիչները բնակիչներին ,զգուշացումե վերնագրով թերթիկներ են բաժանում, ապա դեմ տալիս մատյանը, ասում՝ ստորագրիր, հետո կկարդաս, եւ ծլկում են: Թերթիկներում գրված է. ,Հարգելի պարոն, Ձեր կողմից կառուցված բնակելի տան կամ օժանդակ շինության պատճառով խախտվել է ՀՀ կառավարության 2000թ. մայիսի 18-ի N249 որոշմամբ հաստատված ,1000 վոլտից բարձր լարման էլեկտրական ցանցերի պահպանության կանոններիե եւ 1998թ. մայիսի 26-ի N 313 որոշմամբ հաստատված՝ ,Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը եւ դրանց օգտագործման կարգիե պահանջները: Անվտանգության գոտին ընդգրկում է էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով եզրային հաղորդալարերից յուրաքանչյուր կողմից 2 մինչեւ 1կվ եւ 10 մ՝ մինչեւ 10կվ լարման դեպքում հեռավորությամբ տարածությունը: Պահանջվում է ապահովել անվտանգության գոտին շենք, շինության տեղափոխումով կամ հնարավորության դեպքում օդային գծի տեղափոխմամբ: Տեղեկացնում ենք, որ նշված միջոցառումները իրականացվելու են Ձեր միջոցների հաշվին: Անվտանգության գոտու չափերի ապահովման համար միջոցներ չձեռնարկելու դեպքում կամ այդ տարածքում կատարվող ցանկացած ռիսկային աշխատանքներ կատարելիս ամբողջ պատասխանատվությունը ինչպես անվտանգության, այնպես էլ գծի պահպանումը, մնում է Ձեզ վրաե:
Կարդացեք նաև
Երկարաշունչ այս ձեւակերպումներից նույնիսկ մասնագետները գլուխ չեն հանի, ուր մնաց թե հոսանքի լարումից անտեղյակ մարդիկ: ,Զգուշացումըե ստորագրած Վայքի ու Եղեգնաձորի էլցանցերի բաժանմունքների պետերը հետաքրքիր է՝ գիտակցո՞ւմ են բնակիչների վրա ինչ վտանգավոր պարտավորություն են դնում:
Վայքի էլցանցի տնօրինությանը պիտի ցավով հիշեցնեմ 3 տարի առաջ Ազատեկ գյուղում 33-ամյա Վախթանգ Ղազարյանի հոսանքահարման ողբերգական դեպքը: Ինչո՞ւ ձեր ծախսերով նրա այգու տարածքից չտեղափոխեցիք հոսանքալարերը, որպեսզի վերջինիս երկու անչափահաս երեխաները անհայր չմեծանային:
Այդ աղմկալի միջադեպից հետո ձեր մեղքը պարտակելու համար սկսեցիք ,զգուշացումներե ցրել բնակչության շրջանում՝ վերադասին ցույց տալով ձեր ,նվիրականե աշխատանքը: Գործին խառնվեց այդ ժամանակվա մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը, ստեղծեց հանձնաժողով, որը մարզի տարածքում հաշվարկեց վտանգավոր գոտում գտնվող 547 կառույց: Գույքագրումը կատարվել է փոխվարչապետի հանձնարարականով: Հսկողությունն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը, որը հաղորդալարերի տեղափոխման աշխատանքների ձգձգումը արդարացնում է ֆինանսների սղությամբ:
Անտեսվում է նաեւ բնակիչների արդարացի դժգոհությունը, որոնք պահանջում են տասնամյակներ առաջ կառուցված իրենց շինությունների վրայով վերջին շրջանում էլցանցերի կողմից անցկացված բարձր լարման հաղորդալարերը ապամոնտաժել: Հավատացնում են, թե դրանք առաջիկայում կփոխարինվեն ստորգետնյա մալուխներով, որոնք թանկարժեք են, անվտանգ:
ԱՐԹՈՒՐ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
«Ասպետ» թերթի գլխ. խմբագիր
«Առավոտ» օրաթերթ


















































