Օրվա լրահոսը
Հրդեհ և շմոլ գազի թունավորում
Փետրվարի 1-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիայի փողոցի 1/1/Ա շենքի թիվ 50 բնակարանում հրդեհ է: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 16.55-ին: Մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված բնակարանում հրդեհ է բռնկվել և շմոլ գազի թունավորումով շտապօգնության խումբը Ժամը 17.10-ին «Արմենիա» բժշկական կենտրոն
Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց
Փետրվարի 1-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Տիգրան Թ.-ին: Պարզվել է, որ նա 2012 թ. դեկտեմբերի 30-ին մի խանութի դրամարկղից բացահայտ հափշտակել է 150.000 դրամ և դիմել փախուստի: Խանութի տերը հետապնդելով և բռնելով կողոպտչին` վերցրել է հափշտակված գումարը, սակայն վերջինս կրկին դիմել է փախուստի: Կատարվում
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Ոնց ժամանակները փոխվեցին: Մեզ էլ համոզում էին թե՝ Լենինն անմահ ա: – Պարզվում ա՝ ոչ թե Լենինն ա անմահ, այլ՝ ընկեր Փանջունին:
Հայ շախմատիստները հանդես են գալիս «Moscow Open» շախմատի փառատոնում
Այսօր Մոսկվայի Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում մեկնարկում է շախմատի «Moscow Open» 9-րդ ավանդական փառատոնը: Ութ խմբերի մրցաշարերում այս տարի հադես է գալիս ռեկորդային թվով՝ շուրջ 1600 շախմատիստ: Հայաստանը մասնակցում է երեք ուժեղագույն խմբերի պայքարին: «A» խմբում, որը նաեւ Ռուսաստանի տղամարդկանց գավաթի փուլ է, պայքարի մեջ ներգրավվելու է ութ շախմատիստ՝ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանի գլխավորությամբ: «B» խմբում
Երիտասարդ ընտրողները պահանջում են ՀՀ նախագահի թեկնածուներից
Առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների, «Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին» խորագիրը կրող, «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսաուղերձների շարքից ներկայացնում ենք հերթական` 5-րդ տեսանյութը: Այս տեսանյութում Գյումրու երիտասարդ ընտրողները իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով:
Օսկանյանի որդին «բետոնի գործ» է անում, բայց սրտում քաղաքականություն կա
ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին` Արա Օսկանյանը, իր խոսքերով` «բետոնի գործ» է անում ու գումար է հավաքում` քաղաքականություն մտնելու համար: Նշենք, որ երիտասարդ Օսկանյանը միջազգային հարաբերություններ է սովորել արտերկրի լավագույն բուհերից մեկում` ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Tufts համալսարանում, սակայն փաստորեն այսօր փող է աշխատում «բետոն-ուզել» աշխատեցնելով: Արա Օսկանյանը մասնակցում էր «Սիվիլիթաս»-ի 5-ամյակին նվիրված
Մեզ, փաստորեն, միայն վտանգներն ու ողբերգություններն են միավորում
Մեզ, փաստորեն, միայն վտանգներն ու ողբերգություններն են միավորում: Այն, ինչ երեկ ամբողջ օրը կատարվում էր մեր երկրում, համախմբման, միակարծության, համերաշխության եզակի դրսեւորում էր: Բոլորը միանշանակ դատապարտում էին Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը: Բոլորը հայտարարում էին, որ դա մեր երկրի ու ժողովրդի դեմ է: Անգամ եղան մարդիկ, ովքեր ասացին, որ հենց իրենց վրա է կրակել հանցագործը: Բոլորը
«Կրեմլը չի ուզում Հայրիկյանի հաղթանակը»
«Ո՞ւմ էր պետք Պարույրին տեսնել զոհված. առաջացավ բնական, դեդուկտիվ հարցը գլխումս»,- ասում է Անկախության բանակի անդամ, ներկայումս Շվեդիայում բնակվող գրող Վահե Ավետյանը։ Ըստ նրա՝ միայն քաղաքականությունից անտեղյակ միամիտները չեն հասկանում, որ Պարույր Հայրիկյանը գնում էր սրընթաց ու վճռական հաղթանակի: «Ո՞վ չի ուզում նրա’ մեր հաղթանակը: Կրեմլը չի ուզում: Հայաստանում իշխող ու իրենց ընդդիմադիր հորջորջող նամեստնիկները
Ստեփան Դեմիրճյան.«Թե՛ 68, թե՛ 58, թե՛ 48 տարեկանում, այսինքն, անկախ տարիքից, մասնակցելը իմաստ չունի, եթե ընտրությունները կեղծվում են»
Հատված Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հարցազրույցից: – Մինչ դուք բացակայում էիք երկրից, այստեղ խոսակցություններ սկսեցին շրջանառվել, թե ձեր ղեկավարած կուսակցությունը, հնարավոր է, դուրս գա «Հայ ազգային կոնգրեսի» կազմից, որքանո՞վ են հիմնավոր այդ խոսակցությունները: Նաև հիմա ՀԱԿ-ում որոշակի խմորումներ են տեղի ունենում, ինչպե՞ս եք դրանց վերաբերվում: – ՀԱԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները հիմնավոր չեն: ՀԺԿ-ն եղել և մնում
ՀՀԿ պատգամավոր. Հայրիկյանի մահափորձը հետընտրական զարգացումներ կբերի
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը չի բացառում, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը եվրոպացի դիտորդներն իրենց գնահատականների հիմք դարձնեն ու շահարկեն: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մինասյանն ասաց, որ դեպքի հետեւանքները ստվեր են գցելու ընտրական գործընթացի վրա. «Այն ընտրական գործընթացի, որը աննախադեպ հաջող էր եւ կարող է բերի խնդիրներ հետընտրական զարգացումների եւ դրա
Գալուստ Սահակյանը՝ Հայրիկյանի մահափորձի եւ ապահով Հայաստանի մասին
Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը դեպի ապահով Հայաստան ՀՀ նախագահի կարգախոսի ապացույց կարելի՞ է համարել. «Հենց միայն դա է անհրաժեշտ, որ շահարկումների չբերի: Ապահով Հայաստան չի նշանակում, որ հանցանքները պետք է թաքցնենք եւ չբացահայտենք: Ապահով Հայաստան գնալու ճանապարհն այն է, որ ինչքան հնարավոր է նման երեւույթներից զերծ
Նախընտրական քարոզարշավը որոշ թեկնածուների համար ընթանում է միայն ասուլիսներով
«Չեմ գալիս ասուլիսի` ու վերջ». նախընտրական քարոզարշավը տապալվեց: Այսպես կարող են ասել այն լրագրողները, ում ուղարկում են նախագահի թեկնածուների հերթական եւ ամենօրյա «ուղերձը» լսելու: Իսկ ինչ են ասում թեկնածուները. իբր, նախորդ օրվա շարունակությունը, ասում են` խելացի ունկնդիր ակնկալելով, ասում են` ապուշին ունենալով հասցեատեր, ասում են, որ տանը արդարացնեն իրենց բացակայությունը: Ասուլիսը գիտեինք որպես հասունացած կարծիքները
Բնավ չի կարելի բացառել ներքին դավադրության վարկածը
Երիցս ճիշտ էր մեր փորձառու պետական գործիչներից Վազգեն Մանուկյանը, երբ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում հռետորական հարց էր հնչեցնումՙ նախորդ գիշեր դարանակալ արձակված կրակոցները Պարույր Հայրիկյան անձի՞, թե՞ նախագահական թեկնածուի դեմ էին: Դրանով նա բացառում էր նաեւ այն վարկածը, իրավացիորեն, որ մահափորձը կարող է անձնական դրդապատճառներ ունենալ: Բնականաբար, անձնական հակառակորդը չպիտի սպասեր ենթակայի նախագահական թեկնածու
Այն, որ արդեն իսկ սկսել են աղաղակել, թե այսպես ե՞նք գնում դեպի ապահով Հայաստան, կնշանակի մահափորձի պատվիրատուները մասամբ հասել են իրենց նպատակին
Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը ցնցեց բոլորին: Երբ երկրում ընթացող կարեւորագույն գործընթացի` նախագահի ընտրությունների նախաշեմին կրակոց է հնչում նախագահի թեկնածուներից որեւէ մեկի ուղղությամբ, անլուրջ է պատճառները փնտրել կենցաղային կամ էլ անձնական հարաբերությունների դաշտում: Ակնհայտ է, որ կատարվածը ունի քաղաքական լրջագույն շարժառիթներ: Եվ ուրեմն, ի՞նչ սցենար է իրականացվել պատվիրատու հանցագործի ձեռքով, ո՞ւմ է այս ամենը ձեռնտու:
«Կոչ ենք անում ապահովել Հայաստանում ընտրությունների ազատ և արդար անցկացումը» (Տեսանյութ)
Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձին անդրադարձել է ԱՄՆ-ի արտգործնախարարությունը Հայաստանում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձին անդրադարձել է Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը: Արտգործնախարարությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդին հարց է ուղղել այն մասին, թե ԱՄՆ-ի արտգործնախարարությունն ինչ արձագանք կարող է տալ տեղի ունեցածին, ինչպես նաև ընդհանուր առմամբ մեկնաբանություն
Պարույր Հայրիկյան. Իմ դեմ մահափորձը ոչ թե մեկ, այլ մի քանի հոգի են իրականացրել (Տեսանյութ)
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ոչ թե մեկ, այլ մի քանի հոգի են իրականացրել. ավելին` նրանց նախապես մշակված մանրակրկիտ սցենարի խաղաքարտերը ընթացքում փոխվեցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը : Ինչպե՞ս եք Ձեզ զգում, պարոն Հայրիկյան: Լավ: Իսկ ընտրությունների հետաձգման հետ կապված հստակ որոշում ունե՞ք: Ես այսօր
Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման
Պարույր Հայրիկյան. «Այդ դեպքը իշխանություններին ձեռնտու չէր» (Տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը: «Բավական փաստացի նյութ կա, որ սա բացահայտվի»,- իր նկատմամբ մահափորձի մասին պնդել է նա: Հայրիկյանը նաեւ պնդել է, թե «կազմակերպված ահաբեկչական գործողությունը» ամենաշատը վնասում է իշխանություններին. «Այս դեպքը իրենց համար բոլորովին ձեռնտու չէր: Մանավանդ եթե ես մահանայի»:
Ճիշտ է, որ Րաֆֆին անծանոթի հոգեհանգստին գնացել է: Ճիշտ չէ, որ աչքերը լցրել է
Նախագահի թեկնածուն պատմում է Գորիսում անծանոթ մարդկանց հարսանիքների ու հոգեհանգստի գնալու պատճառի մասին «Ճի՞շտ է, որ Դուք Գորիսում անծանոթ մարդու հոգեհանգստի եք մասնակցել, աչքերը լցրած նստել եք, ցավակցել՝ քարոզարշավի շրջանակներում»,-այսօր Aravot.am-ի այս հարցին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, ճիշտ է, որ գնացել եմ, բայց ճիշտ չէ, որ քարոզարշավի շրջանակներում եմ դա արել: Երբ
Orange-ի բաժանորդները ստանում են 5 անվճար միջազգային րոպե 10 րոպեի դիմաց
Orange-ն այսօր հայտարարեց, որ երկարացնում է միջազգային զանգերի առաջարկը մինչեւ մարտի 31-ը: Ըստ այդմ, պարզապես ընդունելով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար: Այսպիսով, յուրաքնաչյուր երկուշաբթի Orange-ի բաժանորդները կստանան նվեր. 2 անվճար միջազգային րոպե` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչև 10 րոպե տևողությամբ միջազգային
«Չխփվող մարդ չկա». ՀԱԿ անդամ
Րաֆֆի Հովհաննիսյանը առաջվա պես Մարաշից ոտքով իջնելու է՝ առանց թիկնապահի Նախագահի թեկնածուները մեկը մյուսի հետեւից հրաժարվում են ոստիկանության առաջարկած թիկնապահական ծառայությունից: Խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի մասին է: Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե առաջվա պես շարունակելո՞ւ է ոտքով Մարաշից մենակ իջնել: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, շարունակելու եմ: Ինչ ուզում է՝ թող լինի, բայց մի թաղման
ՀԱԿ անդամ. «Պարույր Հայրիկյանին այս դեպքը կարող է ինչ-որ տեղ օգուտ էլ բերի»
Սոս Գիմիշյանը՝ թեկնածուների օգուտների ու վնասների մասին՝ Հայրիկյանի դեմ մահափորձից հետո «Շատ վատ բան է տեղի ունեցել: Ում է դա ձեռնտու շատ դժվար է այդպես միանշանակ ասել: Սա շատ լուրջ քաղաքական խնդիր է: Իմ համոզմամբ՝ ինչ որ տեղի է ունեցել՝ քաղաքական ենթատեքստ ունի, դրա համար գուշակություններով չարժի զբաղվել: Դա իրավապահ մարմինների գործն է: Բայց
Կապանում կազմակերպվել էր իրանական արտադրության ապրանքների ցուցահանդես
Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև գոյություն ունեցող բարեկամական և փոխշահավետ տնտեսական կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման նպատակով` այսօր Կապանում իրանական արտադրության ապրանքների ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ ցուցադրության էր դրվել նաեւ իրանական տրակտորներ: Ցուցահանդեսը եւ Կապանի մշակույթի կենտրոնում համատեղ կազմակերպված միջոցառումը նվիրված էր ԻԻՀ հեղափոխության 34-րդ տարեդարձին: Հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետն ու Արեւելյան
Պ.Հայրիկյան.«Ուզում են հայտարարել, թե Հայաստանում թեկնածուին քվեարկությունից առաջ են սպանում»
«Բոլոր նրանց, ովքեր որ հետաքրքրված են իմ առողջությամբ, խնդրում եմ չանհանգստանալ. թեպետ անկողնային վիճակում եմ, սակայն այնպիսի զգացում ունեմ, որ շուտով ոտքի վրա կլինեմ»,- նշեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի եթերում: Նա կրկին հիշեցրեց, որ իր դեմ մահափորձն այս փուլում հարված էր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: «Սա
ՀՀ նախագահի հետեւից բղավեց՝ «Հերիք ա դերասանություն անես, արյան ծարավ են դրանք» (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այցելելու: Արդեն բժշկական կենտրոնից հեռանալու ժամանակ մի տարեց կին սկսեց բղավել՝ «Հերիք ա, հերիք ա դերասանություն անես, արյան ծարավ են դրանք»: Aravot.am-ի հետ զրույցում էլ այդ տարեց կինը՝ Արցախ ուղարկելիք զենքի փորձարկումից զոհված Էդիկ Տոռոզյանի մայրը՝
Մանկատան նախկին սանը գողության ու ոստիկանությունում կրած ստորացումների մասին (տեսանյութ)
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճռով Վանաձորի մանկատնից 2011 թվականին գողություն կատարելու համար 4 տարվա ազատազրկման դատապարված մանկատան նախկին սան Ռոման Կուդաշինը, անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցների հրաապարակումներին, իր պատմությունն է ներկայացնում դեպքի հետ կապված «Մարտի յոթին` առավոտյան ժամը 8-ին, մեր տուն եկան ոստիկանության աշխատակիցները ու առանց բացատրելու` ինչ է եղել, ինձ տարան ոստիկանության բաժին: Հետաքրքրվեցի`
Նախագահի նախկին թեկնածուն դժգոհում է ՀՀ վարչապետի պատասխանից (Տեսանյութ)
Պավլիկ Սարգսյանը երաշխիքներ է ուզում վարչապետ Տիգրան Սարգսյանից Այսօր Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնում նախագահի չգրանցված թեկնածու Պավլիկ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ անվտանգության ի՞նչ երաշխիքներ են տալիս իշխանությունները: «Այդ հարցը Աստծուն են տալիս»,- պատասխանեց ՀՀ վարչապետը: «Այսինքն դուք իշխանության ներկայացուցիչ չե՞ք»,- հարցը շարունակեց Պ. Սարգսյանը: Ի պատասխան վարչապետը հավելեց. «Իշխանությունը օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները
Հրանտ Բագրատյանը՝ Սերժ Սարգսյանին. «Էդ ի՞նչ պահվածք էր գերեզմանատանը»
Նախագահի թեկնածուն վստահեցնում է, որ «հաճախորդը նյարդայնացած է» Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր կոչ է արել, որ նախագահի բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը եւ թողնեն Պարույր Հայրիկյանին՝ ստեղծված իրավիճակից հետո: Այսօր Ազատության հրապարակում, երբ լրագրողները փոխանցեցին սա, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կատեգորիկ հայտարարեց. «Ես նման խաղերի մեջ չեմ մտնի երբե՛ք: Հետո ի՞նչ՝ հայտարարություն են
ՀՀ ոստիկանություն. «Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրով կամ նույնականացման քարտով չի կարելի մասնակցել ընտրությանը»
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2012 թ. հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր՝ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով
ՀՀ նախագահի ընտրությունների հետաձգումը կազդի Հայաստանի վարկանիշի վրա. PR մասնագետ
Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ «Ցանկացած նախագահական ընտրության ձախողում, որեւէ պատճառով կամ տապալում, ուղղակիորեն ազդում է երկրի վարկանիշի վրա» Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառով ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգելը ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի վարկանիշի վրա, Aravot.am-ի հարցին «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանն ասաց. «Ցանկացած նախագահական ընտրության ձախողում, որեւէ պատճառով կամ տապալում, ուղղակիորեն ազդում է երկրի վարկանիշի


















































