Օրվա լրահոսը

Վանաձորցին հացադուլ է հայտարարել

Ավազակային հարձակում կատարելու համար  7 տարվա ազատազրկման դատապարտված Վանաձոր ՔԿՀ կալանավոր Վարդան Դումանյանը արդեն երեք օր  է հացադուլի  մեջ է : Այդկերպ նա իր բողոքն էլ արտահայտում վերջերս Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման: Նրա մայրը` Գայանե Դումանյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ թեեւ չի ժխտում, որ որդին հանցանք է կատարել, բայց պնդում

Կրկին վնասվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Վնասվել է Շառլ Ազնավուրի հրապարակի նստարաններից մեկին տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը: Ֆեյսբուքյան օգտատեր Լիանա Հակոբյանի անձնական էջում տեղադրած լուսանկարից երևում է, որ արձանի ծունկը ճաքել է: Սա առաջին դեպքը չէ, երբ Մհեր Մկրտչյանի արձանը վնասվում է: Շառլ Ազնավուրի հրապարակում սեպտեմբերի 20-ին տեղադրելուց երկու օր անց անհայտ անձինք կոտրեցին արձանի աջ ձեռքի բութ մատը, իսկ

Գետահովտցիները վաղը Երեւանում բնապահպանական ակցիա կկատարեն

Հոկտեմբերի 10-ին Տավուշի  մարզի Գետահովիտ գյուղի տարածք, «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման գոտի են այցելել Հայաստանի բնապահպան  ակտիվիստները: Իջեւանի «Օրհուս» կենտրոնի համակարգող  Գագիկ Աղբալյանից տեղեկացանք, որ ակտիվիստները տեղում համոզվել են, թե բնապահպանական ինչ խնդիրներ է առաջացրել  փոքր ՀԷԿ-ի շինարարությունը:  Բնապահպանները հանդիպել են ՀէԿ-ը կառուցող «Մեգաէներջի» ՍՊԸ տնօրեն  Երեմ Սարգսյանի հետ, նրանց  միջեւ խոսակցության ժամանակ կրքերը մի

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը` դատավոր Մարդանյանին «Եթե ես հնարավորություն ունենայի 3 րոպեն մեկ ձեզ բացարկ հայտնելու, 2 րոպեն մեկ ձեզ բացարկ կհայտնեի»

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 10-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը անդրադարձավ   նախորդ նիստերից մեկում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի եւ նրա ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի կողմից ներկայացված միջնորդությանը, որով  պահանջվում  է  Արտակ Նազարյանի հագուստը, գլխարկը եւ գուլպաները ենթարկել դատակենսաբանական եւ դատաքիմիական փորձաքննության: Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ  նախաքննական մարմնի կողմից էական բացթողում է, որ Ա.Նազարյանի հագուստը

Hurriyet Daily News. «Ուսուցիչը կանխում է գրոհայինի առաջխաղացումը»

Այսօր հրապարակվել է անվտանգության տեսախցիկով նկարահանված մի նյութ, որում երևում է՝ Դիրաբեքիրի դպրոցներից մեկի ուսուցիչը կռվում է պայթուցիկներով բեռնված գրոհայինի հետ, որպեսզի կանխի նրա մուտքը դպրոցի միջանցք: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: «Ի՞նչ ես անում, դու կսպանես երեխաներին», – տեսանյութի մեջ լսվում է ուսուցիչ Շուքրու Կիկիզադեի բղավոցը, որը նաև դպրոցի փոխտնօրենն է: «Թող ինձ:

Советский Спорт. «Դենիս Թումասյանը ցանկանում է խաղալ հավաքականում, սակայն Վարդան Մինասյանը չի պատասխանում նրա զանգերին»

«Ուրալ» ֆուտբոլային ակումբի ավագ Դենիս Թումասյանը Հայաստանի հավաքականում խաղալու ցանկություն է հայտնում ու չի հասկանում հավաքականի գլխավոր մարզչի՝ Վարդան Մինասյանի մոտեցումը: Գրում է «Սովետսկի սպորտ» թերթը: «Ինձ անցած աշուն արդեն մեկ անգամ հրավիրել են հավաքական, բայց ֆեդերացիայում երևի դյուրագրգիռ մարդիկ են աշխատում, որոնց թվում է, թե ես այլևս չեմ ուզում խաղալ հավաքականում: Ես ասել էի,

Մինասի որմնանկարի վերականգնումը կիսատ է մնացել

Հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնումն ավարտին չհասավ: Իտալացի մասնագետները հեռացել են, քանի Գյումրու քաղաքապետարանը խոստացած գումարի մի մասը չի տրամադրում: «Մենք պետք է շարունակեինք աշխատանքները՝ որմնանկարները քաղաքապետարանի շենք փոխադրելու։ Վերջնական վերանորոգման աշխատանքներ պետք է այնտեղ կատարվեին, բայց չարվեց։ Իտալացիները այսօր գնացել են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի տնօրեն Ազատ

«Սիվիլիթասը» հայտարարում է. «ԱԱԾ քննիչները եկել էին առգրավվելու փաստաթղթերը»

Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել «Սիվիլիթաս» հիմնադրամից առգրավել փաստաթղթերը: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ. Համբարձումյանի առգրավում կատարելու մասին որոշման մեջ, որի օրինակը տրամադրվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին, նշված է. «Առգրավել «Սիվիլիթաս» հիմնադրամում առկա՝ ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերալս Ինք.» կորպորացիաների կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության միջոցով՝ 577 897 ԱՄՆ

Արտակարգ դեպք` Կապան քաղաքում

Այսօր ժամը 14-14:30 րոպեին Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու Կապանով անցնող ճանապարհահատվածում` Բաղաբերդ թաղամասում, Կապանը սնուցող Գեղիի մայր ջրագծի վրա խոշոր վթար է տեղի ունեցել, որի պատճառով մեծ ճնշման ջրի շիթը քանդել-վնասել է ասֆալտը եւ որոշ ժամանակ անանցանելի դարձրել երթեւեկությունը: Բացի այդ, վնասված ջրատարից դուրս եկող բարձր ճնշման ջրի շիթի հարվածներից մեծ վնաս է  հասցվել նաեւ ճանապարհի

Hurriyet Daily News. «Կեսարիայում հայտնաբերվել են առևտրային հնագույն փաստաթղթեր»

Մոտ 24,000 առևտրային հնագույն փաստաթղթեր են հայտնաբերվել Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում, որը հայտնի է որպես Թուրքիայի առևտրային քաղաք: Այս մասին գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Կայսերիի քաղաքապետ Մեհմեթ Ուզհասեկին արդյունաբերողների և գործարարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր, Անթալիայում, ասել է, որ Կայսերիի պեղումների արդյունքում վեց հազար տարվա վաղեմության չեկեր և «մուրհակներ» են

Ռուբեն Մեհրաբյան. «ՀՀ-ն չունի համապատասխան քաշային քաղաքականություն».

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Ռուսաստանին ուղղված ԵԽԽՎ-ի կոշտ բանաձևին կհաջորդի զեկույցը: Վեհաժողովն իր աշնանային նստաշրջանի ընթացքում բավականին սուր քննադատության ենթարկեց ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Ինչի՞ արդյունք էր ԵԽԽՎ-ի նման վերաբերմունքը ՌԴ-ի հանդեպ, կամ արժե՞ այդտեղ տեսնել քաղաքական ենթատեքս, Aravot.am-ը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ զրույցում:

Reuters. «Իրանական գազի արտահանման կրճատումից ամենաշատը կտուժի Թուրքիան»

Երեքշաբթի օրը հրապարակված ԱՄՆ-ի զեկույցի համաձայն իրանական գազի արտահանման կրճատումը մեծ ազդեցություն չի ունենա աշխարհի էներգետիկ շուկայի վրա, բայց կարող է վնաս հասցնել Թուրքիային և Ադրբեջանի մի մասին: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Զեկույցը պատրաստվել է ԱՄՆ-ի վարչակարգի համար, որպեսզի այն պարզի՝ արժե արդյոք ընդլայնել իրանի նկատմամաբ պատժամիջոցները: «Իրանական գազի արտահանման կրճատման պոտենցյալ

ԲՀԿ առաջնորդը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարեւորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը  զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ: Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ

Ավարտվեց ԱԻԲԱ համակարգող կոմիտեի աշխատանքային այցը Երևանում

    ԱԻԲԱ Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները  գերազանց են գնահատել ԱԻԲԱ համակարգող կոմիտեի անդամները, որ երկօրյա աշխատանքային այցով գտնվում էին Երևանում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանը հյուրընկալելու է ԱԻԲԱ Բռնցքամարտի երիտասարդների  աշխարհի առաջնության մասնակիցներին: Համակարգող կոմիտեն ԱԻԲԱ ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խումբ է, որը նախապատրաստական աշխատանքներից սկսած մինչև առաջնության ավարտը հետևելու է,

Աթաթուրքի հուշարձանի տեղադրումը՝ Հունգարիայի կառավարության երկակի ստանդարտների կիրառության ապացույց

   2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների՝ ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու իրողությունից հետո, Հայաստանի Հանրապետության՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր այդ երկիրը ջանքեր չի խնայում վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները: Այս ուղղությամբ պարբերաբար հայ և հունգար ժողովուրդների բարեկամության վաղեմության և ամրության վերաբերյալ ելույթներ են ունենում  հունգար մշակույթի ու հասարակական գործիչներ՝ փորձելով գործել զգայական ոլորտում: Սակայն իշխանական գործելակերպը

Հանգամանքները պարզվում են

Հոկտեմբերի 10-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել «Նոր Խարբերդ» Ա/Ը 5-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տանը Արմեն Բադալյանի հետ թմրանյութ են օգտագործել, ինչի հետևանքով Ա. Բադալյանը մահացել է և նրա դիակը գտնվում է իր տանը, իսկ ինքը որոշ հանգամանքներից ելնելով՝ գտնվում է այլ վայրում և կամավոր կներկայանա բաժին: Մեկնած օպերատիվ

«Ազատ դեմոկրատները» «բաժանվո՞ւմ» են «Ժառանգությունից»

Aravot.am-ի տեղեկություններով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում քննարկվում է «Ժառանգության» հետ «կոալիցիայից» դուրս գալու հարցը: Հիշեցնենք, որ այդ միավորումը կայացավ խորհրդարանական ընտրություններից առաջ: Այժմ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկու անդամներ՝ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ են: Վերոնշյալ լուրը ճշտել առայժմ չի հաջողվել, <Ազատ դեմոկրատների> հետ դեռեւս չի հաջողվել կապվել: Հիշեցնենք, որ

Սամվել Բալասանյանի «գահակալման» արարողությունը կանցկացնի Շիրակի մարզպետը

Մեր տեղեկություններով, վաղը ժամը 14-ի սահմաններում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը  Գյումրու քաղաքապետարանի անձնակազմին (նրանց, ովքեր որոշել են աշխատել Սամվել Բալասանյանի հետ և Վարդան Ղուկասյանի սիրուց  հրաժարական չեն տվել)  կներկայացնի նորընտիր քաղաքապետ  Սամվել Բալասանյանին: Ինչպես հայտնի է, կառավարությունն   իր այսօրվա նիստում ընդունել է Գյումրու 13 տարվա քաղաքապետ  Վարդան Ղուկասյանի հրաժարականի դիմումը, որին, ըստ օրենքի,  հաջորդելու է

Աշխարհի ամենաթանկ լուսանկարը պատրաստվել է «Photoshop» ծրագրի օգնությամբ

Պատմության մեջ երբևէ եղած ամենաթանկ լուսանկարը `«Rhein II»-ը, ստեղծվել է 1999թ.-ին «Photoshop» ծրագրի օգնությամբ: Լուսանկարում պատկերված է Հռենոս գետը, որն սկիզբ է առնում Ալպերում (Շվեյցարիայում) և թափվում Հյուսիսային ծովը` առաջացնելով դելտա։ Հոսում է Շվեյցարիայի, Լիխտենշտայնի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների տարածքով։ Լուսանկարի հեղինակ Անդրեաս Գուրսկին համակարջչային ծրագրի միջոցով լուսանկարի սկզբնական տարբերակից հեռացրել է մի մարդու, ով զբոսնում

Թվով 6 անձինք դատապարտվել են` գողություններ կատարելու համար

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  հիմնավորված է համարել հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում նախնական համաձայնությամբ շուրջ 18 դրվագով գողություն կատարելու համար թվով 6 անձանց առաջադրված մեղադրանքը: Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա. Բոզոյանը, Գ. Ալպեևը, Գ. Բոզոյանը, Ի. Սերոբյանը, Ռ. Գրիգորյանը եւ

Որոշ օնկոլոգիական հիվանդություններ Հայաստանում էլ հնարավոր է լիարժեք բուժել, բայց որոշ մասնագետներ «չուզողություն են» անում

Այսօր մի շարք օնկոլոգիական հիվանդություններ հնարավոր է լիարժեք բուժել, դրան մեծ գումարներ էլ անհրաժեշտ չեն, առայժմ օնկոլոգների եւ կլինիկաների ղեկավարների համագործակցությունն է առաջնային: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը: Պարոն Նազարեթյանի խոսքերով, այսօր Հայաստանում հնարավոր է կիրառել միջազգային բժշկական պրակտիկայում վաղուց արդեն ընդունված մեթոդը` ցողունային բջիջով

Մայրաքաղաքում բացվել է առաջին փորձնական հեծանվուղին

Հաշվի առնելով մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունն ու օրեցօր ավելացող ավտոմքենաների քանակը, ինչպես նաև մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներն ու բնակչության շրջանում հեծանվային երթևեկության նկատամամբ հետաքրքրության ու պահանջարկի աճը ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, <<Կանաչաստան>> ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին:  Այն սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու <<Առագաստ>> սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև

«Мир»-ի տնօրենի խորհուրդը գործընկերներին. Մասշտաբային մտածողություն ունեցեք

 Խորհրդային Միության փլուզումից հետո անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մի հարթակ, որը հնարավորություն կտար  նախկին կայսրության երկրներին շարունակել շփումը, մանավանդ դրանցից շատերը կապված էին ճակատագրերով ու  միջմշակութային առնչություններ ունեին: Այսօր այդ յուրատեսակ հարթակը, ի դեմս 72 միլիոնանոց լսարան ունեցող« «Мир» միջպետական հեռուստառադիոընկերության, օրերս նշեց հիմնադրման 20-ամյակը: «Եթե 20 տարի գոյություն ունենք, ուրեմն ինչ-որ բան հաջողվել է: «Мир»

Սահմանե՞լ մահապատիժ Հայաստանում, թե` ոչ. Իրավաբանի եւ սարկավագի կարծիքը

 Հարցումների միջոցով փորձեցինք պարզել, թե յուրաքանչյուր հայ  ինչ է կարծում այս հարցի շուրջ: Հարցման մասնակիցների մի մասը կարծում է, որ մահապատժի ենթարկելը ճիշտ չէ, ոմանք էլ  մտածում են, որ անհրաժեշտ է, եւ մահապատիժ պետք է իրականացվի անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների, դաժանաբար սպանության, եւ պետական դավաճանության դեպքում: Եղան  նաև այնպիսիք, ովքեր կարծում են, թե պետք

Կինը երեք երեխաների հետ հայտնվել է փողոցում (տեսանյութ)

Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցք, 15 շենք, բնակարան 16 հասցեի բնակիչ Կարինե Ավետյանին եւ նրա երեք աղջկան, որոնցից երկուսն անչափահաս են, ժամեր առաջ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչները դատարանի որոշման հիման դուրս հանեցին վերոհիշյալ հասցեում գտնվող բնակարանից: Կարինե Ավետյանի համոզմամբ՝ բնակարանի վաճառքն իրականացվել է իր նախկին ամուսնու կեղծ անձնագրով: Եվ սա

Երևանի ՋԷԿ-ը կստանա լրացուցիչ ջուր

  Ինչպես հայտնի է, Երևանի նոր ՋԷԿ-ը նախատեսում է որպես վառելիք օգտագործել նաև Արցախից ներկրվող քարածուխը: Դրա հետ կապված՝ ջերմաէլեկտրակենտրոնում ներդրվում է նոր տեխնոլոգիա, որի առանցքային բաղադրիչներից մեկը ջուրն է: Մինդեռ գործող ջրագծի սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս ավելացնել ջրի մատակարարումը:      Խնդրի լուծման նպատակով, ինչպես տեղեկացրեց «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության ղեկավար Կարապետ

Գեղամյան. «Պետության շահը, որ պահանջեց, Սերժ Ազատովիչն ինքը կսատարի ինձ առաջին հերթին»

«Երբ 17-րդ տեղում ես ցուցակի, եւ այդ ցուցակում կարող էին հազարավորները լինել, դա նշանակում է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանի գնահատականը երկրի նախագահի կողմից տրվել է»,- այսօր մամուլի ասուլիսում այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն «Ա1+»-ի թղթակցի հարցին՝ Սերժ Սարգսյանը ձեզնից ներողություն խնդրե՞լ է տասը տարի առաջ «դատարկ դհոլ» անվանելու համար: Ի դեպ, այդ ժամանակ

407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 10-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:

Միջնորդում է ապացույց ճանաչել Վահե Ավետյանի «գանգոսկրի մի հատվածը»

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի,  Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանի սպանության գործով: Այսօր Արմեն Բաղդասարյանի նոր պաշտպանը՝ Միհրան Պողոսյանը, կարճատեւ՝ 15 րոպե հանդիպում խնդրելով իր պաշտպանյալի հետ, ինչպես նաեւ

Ռետինե խողովակը, ԵԱՀԿ-ն եւ Գեղամյանը

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը ներկայացրեց այն աշխատանքը, որն ինքը կատարել էր հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում կայացած  ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում: Ըստ այդմ՝ ունեցել է հինգ ջախջախիչ ելույթ եւ մեկ կիսառեպլիկ: Նստաշրջանի աշխատանքների գրեթե ավարտին պատվիրակների դատին է ներկայացվել Թուրքիայի պատվիրակության ղեկավարի ներկայացրած բանաձեւը՝ թուրք-սիրիական սահմանային զարգացումներին վերաբերվող: Գեղամյանի բնորոշմամբ, բանաձեւի տեքստում ներկայացված էր այնպես, որ թուրքերը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031