Օրվա լրահոսը
Ալիկ Սարգսյան. «Այդ բոլոր մեղադրանքները անհեթեթություն են, մի քիչ էլ զառանցանք»
«Բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, ես որեւիցէ հանցանք թույլ չեմ տվել, որ ինձ որեւիցէ մեկը մեղադրի: Դրանք դատարկ խոսակցություններ են, կյանքը ցույց կտա` կտեսնեք: Ես մաքուր եմ` հաստատ: Այդ բոլոր մեղադրանքները անհեթեթություն են, մի քիչ էլ զառանցանք»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան այսօր ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Պարոն Սարգսյանը շտապում էր եւ
Լեւոն Սարգսյանը` Սաշիկ Սարգսյանի որդու կրակոցներից տեղյակ չէ
«Անկեղծ ասած, ես ընդամենը լրատվամիջոցներից, այն էլ կցկտուր, տեղեկություններ ունեմ ինչ-որ կոնֆլիկտի հետ կապված: Դրանից տեղյակ չեմ, անկեղծ եմ ասում: Մեքենայի վթարից տեղյակ եմ, ու փառք եմ տալիս Աստծուն, որ իրեն որեւէ բան չի եղել, առողջությանը վտանգ չի սպառնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ համագումարում հրավիրյալի կարգավիճակով ներկա ՀՀ նախագահի եղբայրը`Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր
Տիգրան Արզաքանցյանը` Վլադիմիր Գասպարյանին. «Եթե ինքը ուզում ա, կոնցերտ անի, թող անի»
Այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողները նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանից հետաքրքրվեցին` Վլադիմիր Գասպարյանը կատարե՞ց իր խոստումը եւ նրա համար կոնցերտ ապահովե՞ց: Արզաքանցյանն ասաց. «Էտի իրա խնդիրն ա, ինչ ուզում ա թող անի։ Եթե ինքը ուզում ա, կոնցերտ անի, թող անի: Ինքը իրա գործն ա անում, մենք կզբաղվենք մեր գործերով»: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը`
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած մարդասպանության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Քոնեքթիքութ նահանգի Նյուտոն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սարսափելի մարդասպանության լուրը խորապես ցնցեց բոլորիս: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը
Դատապարտում են ՀՀ բնապահպանության նախարարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու քայլը
Ինչպես հայտնի է, 2012թ. դեկտեմբերի 10-ին գրավորդիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարին` պահանջելով այս շաբաթվա ընթացքում հայտարարել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ և հրապարակել այդ հայտարարության տեքստը: Սակայն, ի զարմանս մեզ, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը հաջորդ օրը` 11.12.2012թ., հրապարակեց իր հ. 335-Ա հրամանը, համաձայն որի քաղաքացի Հրաչյա Հովակիմյանը
Ըստ Կարեն Կարապետյանի` Սերժ Սարգսյանը 60 տոկոս ձայն կհավաքի
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն այսօր, ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում անրադարձավ միասնական ճակատով ընտրությունների գնալու ընդդիմության նկրտումներին: Նրա կարծիքով, դա այնքան էլ հեշտ բան չէ: Նա կարծում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀԱԿ-ը որոշակի քաղաքական բացթողումներ թույլ տվեց, ինչի արդյունքում էլ կորցրեց իր մեծ լսարանի վստահությունը. «Իսկ ժողովրդի վստահությունը
Նախագահի թեկնածուն ՀՀԿ-ից փող է ուզում առաջադրվելու համար
Իրեն սոցիալիստ համարող նախկին կոմունիստ, նաեւ նախկին ՕԵԿ-ական Ռոբերտ Ահարոնյանն էլ է պատրաստվում առաջադրվել նախագահական ընտրություններում: Նախկին ՕԵԿ-ականը համագործակցել է ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի հետ եւ լեզու չի գտել միայն կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանի հետ: «Բոլորին հետաքրքրում է Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու հարցը: Որպես սոցիալիստ ասել եմ, որ քաղաքական դաշտը պետք է բաժանվի սոցիալիստների եւ լիբերալների միջեւ:
Սերժ Սարգսյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանը միաձայն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Նա շնորհակալություն է հայտնել հանրապետականներին՝ իր թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու համար. «Վստահ եմ, որ մենք ձեզ հետ միասին կարողանալու ենք շահել մեր ժողովրդի վստահությունը և ապագա հինգ տարիների համար շարունակելու ենք պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետության զարգացման
Արամ Օրբելյան. «Նպատակ կա հասնել 0 տոկոս կոռուպցիայի»
ՀՀ արդարադատության նախարարության մաս կազմող պետռեգիստրի համակարգում ընկերությունների էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրմամբ կոռուպցիոն ռիսկերը նվազել են հարյուրապատիկ կամ հազարապատիկ չափով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: Ըստ նրա, համակարգում կոռուպցիոն իրավիճակի գնահատմամբ, կոռուպցիան 1-2 տոկոս է կազմում, ինչը նաև աշխարհի մակարդակով համարվում է շատ ցածր ցուցանիշ, այդուհանդերձ նպատակ կա
«Նաիրիտ»-ում փետրվարի աշխատավարձ կստանան
Մինչեւ դեկտեմբերի 20-ը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կստանան իրենց 2012թ փետրվար ամսվա աշխատավարձը։ Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ»-ի Արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին «Նաիրիտ» գործարանի հազարավոր աշխատակիցեր երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր՝ վստահ, որ Սերժ Սարգսյանի միջամտությունից հետո իրենց աշխատավարձ կտրվի։ Նաիրիտցիները պահանջում են իրենց վճարել 11 ամսվա աշխատավարձ։ Մանրամասն կարդացեք այստեղ
ՍԴ-ն քննության կառնի փաստաբանի և նախկին դատավորի դիմումների հիման վրա միավորված գործը
Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 18-ին` ժամը 14-ին, գրավոր ընթացակարգով քննության կառնի քաղաքացիներ Սամվել Մնացականյանի և Գևորգ Գյոզալյանի դիմումների հիման վրա միավորված գործը: Դիմումատուները վիճարկում են ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասի, 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և 158-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրականությունը: Գործի դատաքննությունը պետք է կայանար դեռևս հոկտեմբերի 23-ին, սակայն գործով զեկուցող`
ՀՀԿ համագումարին ներկայացվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարին, որի օրակարգում եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման հարցը: Համագումարին ներկայացվել է Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու: Սերժ Սարգսյանը համագումարում հանդես է եկել ելույթով: *** ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ
62 սպաներ ստացել են վաշտի հրամանատարի որակավորում
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ավարտվել են ՀՀ զինված ուժերի 62 սպաների համար վաշտի հրամանատարի որակավորման եռամսյա դասընթացները: Դեկտեմբերի 15-ին որակավորում ստացած սպաների հետ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է սպաների համար որակավորման դասընթացներ կազմակերպելու գաղափարը և կարևորել նման դասընթացների դերը ՀՀ զինված ուժերի սպայակազմի մակարդակի բարձրացման
Եկեղեցին հետապնդվում էր
Հատված Մերուժանի «Իմ զնդանները» անտիպ վեպից «1963թ. սեպտեմբերին Էջմիածնում տեղի էր ունենում ազգային եկեղեցական տարեկան ժողովը, որին էլ հաջորդեց մյուռոնօրհնությունը: Այդ ժամանակ Հայ առաքելական եկեղեցու զորագլուխը Վազգեն Առաջին Կաթողիկոսն էր, որպես հայրապետ՝ հիշարժան, որպես անձ՝ պատվելի, եւ երջանկահիշատակ: Ընդհանրապես ուխտի եւ կիրակնօրյա պատարագի օրերին եկեղեցին լինում էր մարդաշատ, հիմնականում՝ Կաթողիկոսին եւ երեց միաբանական դասին տեսնելու
ՀՀ նախագահի մրցանակները գտան տերերին
Ամփոփվեցին լավագույն քաղաքային, գյուղական մարզական համայնք եւ մարզական բակ ստուգատեսների արդյունքները ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նշեց, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որդեգրելով «Մարդու առողջությունը մեծագույն արժեք է» կարգախոսը, տարեցտարի ընդլայնում է ոչ միայն մարզական-մասսայական միջոցառումների քանակը, այլեւ դրանց աշխարհագրությունը, մասնակցությունը: «Նախարարությունը 2012 թվականին Հայաստանում եւ ԼՂՀ-ում իրականացրել է մեկ
«Մեր երաժիշտներին էլ արժի վճարել՝ ինչպես հյուրախաղորդներին»
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար Լեւոն Ջավադյանի եւ ալտահար Վաչե Հովեյանի մեկնաբանմամբ կհնչեն Բրամսի, Շոստակովիչի եւ Գրիգոր Նարեկացի-Վարդ Մանուկյանի կամերային ստեղծագործությունները: Օրեր առաջ հայտնված համերգի հայտագրի առիթով ոգեւորություն են ապրում դասական արվեստի երկրպագուները: Եվ սա չի նշանակում, թե Հայաստանում կամերային երաժշտություն չի մատուցվում: Մեզանում գործող Հայաստանի կամերային նվագախումբը, Արամ Խաչատրյանի անվան լարային
«Հայրս տեղի չէր տալիս մեծ փողերի առաջ»
Որդին՝ գեղանկարիչ Կարեն Սմբատյանի մասին Անվանի գեղանկարիչ Կարեն Սմբատյանի մասին խոսելիս բոլորի դեմքին ժպիտ է առաջանում, որովհետեւ նրան հիշում են իբրեւ բարի, դրական աուրա փոխանցող մարդ, որն իր հրաշալի գույներով էլ լույս էր ճառագում: «Առավոտի» հետ զրույցում գեղանկարչի որդին՝ Դավիթ Սմբատյանը հիշեց. «Նրան ընդամենը 5 րոպե էր մնացել ապրելու, բայց երբ Գերմանիայից զանգեցի ու հարցրի
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի
Աբխազական երկաթուղու հարցը կքննարկվի, բայց՝ ինչ-որ բանի դիմաց
Խնդիրը ռուս-վրացական բանակցություններում «գնի» մեջ է Նոյեմբերի վերջին Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտնեց, որ Վրաստանի կառավարությունն օրակարգից հանում է Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը. «Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը փակվել է այն բանից հետո, ինչ աբխազական կողմը հետաքրքրություն չի ցուցաբերել դրա նկատմամբ: Ավելին, աբխազներն ընդգծել են, որ դա չի բխում իրենց շահերից: Դրա համար էլ
«Փոքր դերեր չեն լինում, լինում են փոքր դերասաններ»
Հովհաննես Մարգարյանի պատասխանը Արամ Կարապետյանին Արթուր Բաղդասարյանի ֆենոմենը եւ կյանքում, եւ քաղաքական դաշտում շատերին հանգիստ չի տալիս: Իսկապես, ճիշտ է ամեն ինչ գնահատել համեմատության մեջ: Սակայն ժողովրդի համար ընկալելի եւ ընդունելի են օբյեկտիվ գնահատականներն ու կարծիքները, կրկնակի կարեւոր, որ համեմատություն կատարողները եւ գնահատականներ տվողները լինեն ազնիվ ու արդար: Այլապես գրոշի արժեք չեն ունենա այդ կարծիքներն
Հերթական «երիցուկը»
Առաջադրվելու-չառաջադրվելու, հայտարարելու-չհայտարարելու «երիցուկի» հերթը այժմ հասել է ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մինչեւ որ որոշումը չընդունվի, դիտումներ որսացող կայքերը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, օրը մեջ կամ գուցե օրը մի քանի անգամ գրելու են՝ «որոշել է առաջադրվել», «որոշել է չառաջադրվել»: Այնինչ այստեղ միակ հավաստի աղբյուրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ ոչ մեկը նրա նույնիսկ ամենամոտիկ շրջապատից չի կարող հաղորդել որեւէ
80 հազար կին «այո» ասաց Սերժ Սարգսյանին
ՀՀԿ համագումարում իր ելույթի ժամանակ ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, թե Հանրապետականը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, առաջադրել է պատերազմի եւ խաղաղության բովով անցած մարդու, որն արդեն ժողովրդին հասցրել է ապացուցել, որ իրեն վստահված ձայներն իզուր չէին: Քաղաքական իրավիճակի վերլուծությունից եւ նախագահի հասցեին գովեստի մի շարք խոսքեր շռայլելուց հետո՝ տիկին Նաղդալյանը
«Հավատում ենք հայկական կինոյի լուսավոր ապագային». Ֆրանսիա Ժելիբտեր
«Կինոն Orange-ի հովանավորչական գործունեության կարեւորագույն ոլորտներից է: Հայաստանում արդեն մոտ երկու տարի է, ինչ գործում է Orange Կինո աննախադեպ ծառայությունը: Մեր նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրությունը, ինչն այսօր օրեցօր ավելի ակնհայտ է դառնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիա Ժելիբտերը: Նրա պնդմամբ Orange-ն ունի կինոյին աջակցելու մեծ միջազգային փորձ: Հայկական կինոն
Ուղիղ միացում. Հրանտ Տեր-Աբրահամյանը եւ Դավիթ Սանասարյանը՝ «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 65-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը եւ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական աջակցման կենտրոն ՀԿ նախագահ Դավիթ Սանասարյանը: Քննարկման թեման` նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու եւ որեւէ այլ թեկնածուի չսատարելու ԲՀԿ որոշման շարժառիթներն ու ազդեցությունը քաղաքական առաջիկա զարգացումների վրա: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն
Քաղաքացին վիճարկում է ՀՀ Քր. Դատ. Օր-ի 412-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10-ին, Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի քաղաքացի Նորա Էվոյանի դիմումի հիման վրա գործը: Դիմումատուն վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը: Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Կիմ Բալայանը: Որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է Ազգային ժողովը: Վիճարկվող դրույթը վերաբերում է դատական ակտերի բողոքարկման ժամկետներին: ՀՀ քրեական
Խաչիկ Գևորգյան. Հայ գիտնականների գործունեության վերաբերյալ մշտապես առկա է դրական արձագանք
Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեց Հայաստանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանավարտների գիտական համաժողովը: Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը նշեց, որ համաժողովը նվիրված է Հայաստանում «Ֆուլբրայթ» ակադեմիական-գիտական ծրագրի գործունեության եւ հայ-ամերիկյան հարաբերությունների 20-ամյակին: «Ծրագիրն աշխարհում հիմնադրվել է 1946թ-ին, իսկ Հայաստանում գործում է արդեն 20 տարի: Ծրագրի շրջանակում 20 տարվա ընթացքում 68
Վ. Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործն ընդունվել է վարույթ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործն ընդունվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի վարույթ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգի օգնությամբ: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, 1983թ. ծնված Հարություն Սարգսյանը համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն
ՀՀԿ տասնչորսերորդ համագումարի պատվիրակներին դիմել է Դմիտրի Մեդվեդևը
ՀՀԿ տասնչորսերորդ համագումարի պատվիրակներին իր ուղերձով է դիմել «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության Վարչապետ պարոն Դմիտրի Մեդվեդևը: Նա ընդծել է, իշխող կուսակցության համագումարը կարևոր հասարակաքաղաքական իրադարձություն է, որի որոշումները ուղղակի ազդեցություն կունենան երկրի ապագայի, հետևաբար նաև ռազմավարական գործընկերության բնույթ կրող հայ-ռուսական հարաբերությունների վրա: “Այդ համագործակցության մեջ նշանակալի ներդրում ունի «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ» և Հայաստանի Հանրապետական
ՀՀԿ համագումարի մասնակիցներին է ուղղվել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի ուղերձը
ՀՀԿ համագումարին ելույթ է ունեցել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Եվրասիական վարչության պետի տեղակալ պարոն Ցյան Նայչենը, որն համագումարի մասնակիցներին է ուղղել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի ուղերձը: Ուղերձում, մասնավորապես, ասված է . «ՀՀ և ՀՀԿ հարգարաժան Նախագահ Սերժ Սարգսյան, թույլ տվեք ՉԿԿ ԿԿ- ի անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ ՀՀԿ 14-րդ համագումարի կապակցությամբ և մաղթել Ձեր կուսակցությանը
Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը. «Դեպի ապահով Հայաստան»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը լինելու է «Դեպի ապահով Հայաստան»: Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ 2018 -ին ապրելու ենք ավելի լավ Հայաստանում ու այսօրվանից սկսած՝ հաստատուն քայլերով գնալու ենք դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհով: Լրագրողների հետ իր կարճ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե ամեն ինչ լավ է լինելու, եւ իր ելույթում նախագահը կտա


















































