Օրվա լրահոսը
Սերգեյ Մովսիսյանի պարտությունը ճակատագրական եղավ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության եզրափակիչ տուրն այս պահին դեռ շարունակվում է, սակայն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ձեռքից բաց է թողել չեմպիոնական ոսկին: Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը կեսական միավոր են վաստակել, իսկ ահա Սերգեյ Մովսիսյանը պարտվել է, ինչն էլ ճակատագրական եղավ մեր ընտրանու համար: Ճիշտ է, Գաբրիել Սարգսյանը դեռ շարունակում է պայքարը, սակայն անկախ Յան
«Էնքան մեծ էր, որ չկարողացան ճամփից հանել»
Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում, արտաքինից փոքր թվացող, բայց իրականում բավականին մեծ քար է ընկած: Գյուղացիները պատմում են, որ քարն իր տեղում է արդեն համարյա 70 տարի: «Էն ժամանակ էս տարածքներում դաշտեր էին,- պատմում է 81-ամյա Գուրգեն Մուրադյանը,- ու երբ ճանապարհ էին սարքում, որ շուրջը տներ կառուցեին, քարը իր մեծության պատճառով չկարողացան հանել ճանապարհից»: Նա պատմում
Գագիկ Ջհանգիրյանի դստեր հարսանիքը՝ առանց քաղաքականության
Այս պահին Երեւանի «Բելաջիո» ռեստորանում տեղի է ունենում նախկին զինդատախազ, նախկին քաղբանտարկյալ, ներկայումս ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի դստեր հարսանիքը: «Առավոտի» տեղեկություններով, հրավիրյալների ցանկը սահմանափակ է, հավանաբար քաղաքական շահարկումներից խուսափելու նպատակով: Համենայնդեպս, ըստ մեր տեղեկությունների՝ հարսանիքին ներկա չեն Կոնգրեսի առաջին դեմքերը, այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մեր տեղեկություններով, փեսան քաղաքական շրջանակներից չէ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ երիտասարդականի» ակնկալիքները 11.11.11-ից
Սպասված օրը, որը սկսվեց մռայլ տպավորություններով ու գույներով: Շատերը, գուցե, այս օրը համարելով յուրօրինակ` որոշել են իրականացնել իրենց ամուսնական արարողությունը: Իսկ ես չեմ ուզում ոչ մի երազանք կապել այս օրվա հետ, քանի որ այն անցողիկ է ու գուցե իմ երազանքը տանի իր հետ` այդպես էլ չիրականացնելով այն: Ռուբինա Սաֆարյան 11.11.11-ից սպասելիքներ շատ ունեմ: Մի բան
U21. Հայաստան-Չեխիա՝ 0:2
Քիչ առաջ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում 0:2 հաշվով պարտվեց խմբի ֆավորիտին՝ Չեխիային: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սպանություն` Արագած գյուղում. 33-ամյա տղամարդը քարով սպանել է իր համագյուղացուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 8-ին սպանություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 8-ին` ժամը 20.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի էր ունեցել սպանություն. այդ մասին ոստիկանությունն ահազանգ էր ստացել անհայտ քաղաքացուց: Սպանության վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի, օպերգծով տեղակալ
Գարեգին Նժդեհի եւ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերն այսօր ցուցադրվեցին Սյունիքի մարզային արխիվի սրահում
2011 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրը նշանակալից էր 35 տարվա պատմություն ունեցող Սյունիքի մարզային արխիվի համար: Արխիվի սրահն այսօր մարդաշատ էր: Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղի վարիչ Արշալույս Փափազյանը խոստովանեց, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ է արխիվը միանգամից այսքան հյուր ընդունել: Իսկ հյուրերը տեսնելու շատ բան ունեին: Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-այմակին
80-ամյա դերասանուհի Ռոզա Մխիթարյանը տարիքը չի զգում
Այս տարի Վանաձորը միանգամից մի քանի հոբելյան է տոնում. լրացել է Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասարուհիներ, ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստուհիներ Լենա Փաշինյանի եւ Ռոզա Մխիթարյանի 80 ամյակները: Լենա Փաշինյանի հիշատակին իր ապրած շենքին հուշատախտակ փակցրեցին, իսկ Ռոզա Մխիթարյանին մեծարում են դպրոցներում` աշակերտների հետ հանդիպումներով: «Հիմա արդեն մեր դպրոցի յուրաքանչյուր սան, կճանաչի, փողոցում
Կազինոները փողեր չե՞ն լվանա, խարդախություններ չե՞ն անի
ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից, այլ տնտեսական հանցագործություններից եւ խաղային խաբեություններից խուսափելու նպատակով մեր երկրում կներդրվի շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ եւ կկազմակերպվի պետական վիճակախաղ: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ «Ամայա գեյմինգ գրուպ» կանադական կորպորացիայի նախագահ
Նոտարների քննություններին են պատրաստվում
«Առավոտի» տեղեկություններով, նոտարների որակավորման քննությունների հայտատուների ցուցակը համալրվել է ճանաչված դեմքերի երեխաներով: Մասնավորապես, այս տարվա քննություններին կմասնակցեն «Ջերմուկի» Արսենյանի, ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի դուստրերը, «Գլաձոր» համալսարանի ուսանողները, կառավարության 5 աշխատակիցների կանայք: Ռ.Մ.
Վարդան Այվազյան. «Առա պալտոն, հազար դոլար տվեցի էդ պալտոյին»
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ իր հանձնաժողովի անդամներին, լրագրողներին եւ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանին վերնագիր դարձած այս փաստարկով փորձում էր բացատրել, թե ինչու չի կարելի որոշ փոփոխություններ անել շահութահարկին եւ ավելացված արժեքի հարկին առնչվող որոշ օրենքներում: Երեկ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց նաեւ ավելի քան 20 օրենքի նախագծեր ներառող
Արմեն Մնջոյանին մերժել են: Ցմահ ազատազրկվածները դիմում են դատարաններ
1995թ.-ից արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է գտնվում «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Մնջոյանը: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրավիրել էր շրջիկ դատական նիստ քրեակատարողական հիմնարկում, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ: Լսվեց ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Մնջոյանի դիմումը, կապված այս տարի Ազգային ժողովի կողմից քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետ: Խոսքն այն
ԱՄՆ ում հորինել են աշխարհում առաջին ոչ ալկոհոլային վիսկին
Նոր խմիչքի հեղինակն է Arkay Beverages ամերիկյան ընկերությունը, որի ներկայացուցիչների պնդմամբ, ոչ ալկոհոլային վիսկին ունի նույն համն ու գույնը եւ համտեսելուց հետո այն գրեթե չի տարբերվում իսկական վիսկիից: Ինչպես տեղեկացնում է «Ռիա նովոստի»-ն՝ նոր արտադրանքը նախատեսված է հիմնականում վարորդների համար, նաեւ նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն, կամ կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս օգտագործել ալկոհոլ: Նոր
«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը ՀՀ ոստիկանության դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան, պահանջելով ճանաչել կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքներիի խախտման փաստը, ինչպես նաեւ` ճանաչել ոստիկանների գործողությունները որպես ոչ իրավաչափ: Միջադեպը, որ տեղի է ունեցել հանրահայտ է. 2011
ՕԵԿ-ը կստիպի՞ ետ վերադառնալ
ԱԺ անկախ պատգամավոր , թիվ 41 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանին «Առավոտը» հարցրեց՝ եթե իրեն առաջարկեն , խնդրեն կամ պահանջեն դառնալ որեւէ կուսակցության անդամ, կդառնա՞ կուսակցական, մանավանդ, հայտնի է պարոն Հակոբյանի համակրանքը ՕԵԿ-ի հանդեպ, հայտնի է նաեւ, որ պատգամավորը բավականին ջերմ եւ սերտ կապեր ունի իր նախկին կուսակից ընկերների հետ: Պատասխանելով «Առավոտի» այս
Հանդբոլի միջազգային մակարդակի օրեր՝ Հայաստանում
Վաղը «Միկա» մարզադահլիճում մեկնարկում է հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային ավանդական 3-րդ մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի պատվիրակները: Այդ առիթով երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքական հրավիրվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի առաջնությունների առաջատար մեր հայրենակիցները: Սարգիս Գրիգորյանի ասուլիսի մանրամասների մասին կարդացեք «Առավոտի» վաղվա
Շարժական ատամնաբուժական կլինիկան սկսեց շարժվել Լոռիից
Ֆրանսահայ բժիշկների միության Փարիզի մասնաճյուղն այսօր շարժական ատամնաբուժական կլինիկա տրամադրեց Լոռու մարզին, որն անվճար կսպասարկի մինչեւ 18 եւ 60-ից բարձր տարիք ունեցող ազգաբնակչությանը: Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ շարժական կլինիկան գյուղ առ գյուղ կշրջի եւ գյուղից դուրս կգա միայն այն դեպքում, երբ սպասարկվեն նշված տարիքային խմբերի բոլոր մարդիկ: «Բացի պրոթեզավորումից,
Ըստ մտավորականների՝ հավատը վաղուց կորել է, իսկ հույսն էլ մահամերձ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կամաց-կամաց ոչ թե հարմարվում, այլ հուսահատվում ենք, որովհետեւ հավատը վաղուց կորել է, իսկ հույսն էլ մահամերձ է»,- այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մշակույթի նկատմամբ վերաբերմունքի մասին, ասաց Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը: Արվեստագետը զարմանալի չի համարում մշակույթի թեմայով ասուլիսին փոքր թվով լրատվամիջոցների ներկայությունը (Միայն մեկ հեռուստաընկերություն էր ներկա-Լ.Խ.): «Այսքան
Աշոտ Մանուչարյան. «Մարդկությանը սպասվում է պարենային ճգնաժամ» /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ներքաղաքական զարգացումների մասին այսօր «Վարկած» ակումբում խոսեց քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Ըստ պարոն Մանուչարյանի վերլուծությունների, մեզ` ողջ մարդկությանը, լուրջ մարտահրավերներ են սպասվում. «Դրանք շատ ավելի ծանր եւ խորն են, քան այն, ինչ որ անցել ենք արդեն` պատերազմ, երկրաշարժ, փախստականների հոսք: Հիմա ավելի ծանր եւ խորը մարտահրավերներ են սպասում, դա չի նշանակում, որ ավելի ու ավելի
Արամ Կարապետյանի կանխատեսումը՝ Սերժ Սարգսյանը կգնա արտահերթ ընտրությունների
«Ուզում էինք անել լավ, ստացվեզ այնպես, ինչպես միշտ»,- «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Տեսակետ» ակումբում ասուլիսը սկսեց այս նախադասությամբ: Խոսքն իր քաղաքական կանխատեսումների եւ ներկա վիճակի մասին էր. «Ցավոք, կանխատեսումները կատարվում են, բայց լավագույնները չեն կատարվում, միշտ վատթարագույններն են կատարվում: Ասացի՝ կոալիցիան չի փլուզվի, «Բարգավաճը» դուրս չի գա, Ռոբերտ Քոչարյանն էլ հետ չի գա:
Դեղերով ինքնասպանությունը դեռ չի նշանակում, որ դեղերն են թունավոր եղել
Հայաստանում կեղծ եւ ժամկետանց դեղերի շրջանառությունը կազմում է շուկայի ընդամենը 1-2.5 %-ը: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Նա բացատրել է, որ ժամկետանց դեղերը շուկայում հայտնվում են երբեմն այն պատճառով, որ դեղատան աշխատակիցները կեղծում են դեղերի ժամկետները: Ըստ նրա, եթե ինչ-որ մեկը իր ավտոտնակում
Կոչ են անում փակել բնապահպանության նախարարությունը
Բնապահպանները համոզված են, որ նախարարությունը եթե փակվի, դրանից ավելի շատ կշահեն բնությունն ու ժողովուրդը: Այսօր «Դուպլեքս» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հանքարդյունաբերության ոլորտի իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանը: Ըստ նրա, նախարարությունն այնպիսի որոշումներ է կայացնում, որ «բնության հերն անիծում է»: Միջոցառմանը ներկա «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի ներկայացմամբ էլ՝ այսօր Հայաստանում ամբողջ հանքարդյունաբերության
«Sexy» լինելու եւ վուլգարության տարբերությունները
«Չեմ սիրում վուլգար կանանց». Կարեն Կարապետյան «Հայ կանայք, գիտակցաբար, թե անգիտակցաբար, երբեմն այնքան վուլգար են հագնվում, շպարվում, որ նրանց նայելիս բորդելային տրամադրություն է մոտդ առաջանում: Կանանց մի տեսակ կա, որը մտածում է, թե ինչքան հնարավոր է՝ իրենց բարեմասնություններն ի ցույց դնեն, բաց հագնեն, կիսամերկ ման գան՝ այնքան ավելի «sexy» կերեւան, ոչ մի տղամարդ անտարբեր չի
Վթար՝ այս անգամ առանց զոհերի եւ վիրավորների
Այսօր` նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում, 21-ամյա Սաչեյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 26 ՕԼ 944 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խճուղում` Նուբարաշենի հայտնի ավտոշուկայի հարեւանությամբ, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից ու հարվածել ճամփին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 5924 համարանիշի ավտոմեքենային: Բախման
Գազանանոցում ճոպանուղով ենք շրջելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագիծը նախագծման փուլում է: Արդեն մի քանի ամիս է,ինչ արտասահմանից ժամանած միջազգային ճանաչում ունեցող մասնագետները կամավոր սկզբունքով նախագծման աշխատանքներ են իրականացնում: Այսօր Կենդանաբանական այգում հրավիրված ասուլիսում նախագծի նախնական տարբերակն ու այգու արդեն վերանորոգված տիպը ներկայացրին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ու արտերկրի մասնագետները: Սինգապուրի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Դեյվիդ Հենքոքսի ներկայացմամբ, ըստ
Մեդվեդեւ. Ազգայնականությունը կարող է հանգեցնել տխուր հետեւանքների
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը զգուշացրել է քաղաքական գործիչներին եւ քաղաքական ուժերին, որ ազգային հարցը չպետք է օգտագործել նախընտրական քարոզչության ժամանակ: «Վեստի ռու» կայքի հաղորդմամբ, ՌԴ նախագահն այս հայտարարությունն արել է Հեռավոր Արեւելքի եւ Սիբիրի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Ազգայնական կարգախոսների օգտագործումը նման է հանցագործության: Իրավապահ մարմինները եւ ընտրական հանձնաժողովը պետք է վերահսկեն համապատասխան ընտրական
Տավուշցիները չեն հավատում կադրային փոփոխություններին
Տավուշի մարզային «Տեսանկյուն» թերթը հարցում է կազմակերպել հետեւյալ հարցադրումով. «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականները Հայաստանի զարգացման համար դրական արդյունք կտա՞ն»: Հարցմանը մասնակցել է 226 հոգի, որից 122-ը պատասխանել է բացասական, իսկ 104-ը դրական: Ոսկան Սարգսյան
Վահրամ Աթանեսյան. «Մինչեւ 2013 թվականն անհնար է որեւէ զարգացում ԼՂ բանակցություններում»
Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ քանի որ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ընտրական շրջան է սկսվում, հնարավո՞ր է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացը դադարի փուլ մտնի, ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նկատեց, որ բանակցություններն արդեն իսկ փակուղում են. «Ես կարծում եմ, որ մինչեւ ընտրական գործընթացի ավարտը որեւէ մեկը փորձ չի անելու ինչ-որ լուծումներ առաջարկել:
Փախստականները քաղաք կունենան՝ այն հավանաբար կլինի Մեղրիի մերձակայքում
Սյունիքի մարզում՝ Մեղրի քաղաքի հարեւանությամբ նախատեսվում է կառուցել փախստականների քաղաք: Նախնական ծրագրով այն անվանվելու է Բագարան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Ըստ նրա,արդեն պատվեր են ստացել 100 հազար բնակչի համար քաղաքի նախագիծ ստեղծելու. «Քաղաքի տեղը մենք ենք ընտրել: Այդ վայրն ենք ընտրել՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները»: Ա. Թարխանյանի խոսքերով, ընտրված տարածքի
Թանգարան գնալ պետք չէ՝ նայիր պատուհանից
Նոյեմբերի 10-ին Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանի նախասրահում Հայաստանի ազգային արխիվի Իջեւանի մասնաճյուղը փաստաթղթերով եւ լուսանկարներով ներկայացրել է հին եւ նոր Իջեւանը, քաղաքի պատմությունը եւ անցած ուղին` 1880 թվականից մինչ օրս: Ըստ Տավուշի մարզպետարանի, ցուցադրությունը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման 15-ամյակին: Ցուցադրությունը կարեւոր է, բայց, օրինակ, Տավուշի մարզպետին, որը ժամանակին Իջեւանի քաղաքապետն էր ու


















































