Օրվա լրահոսը

ՁԱԽՈՂՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Մարտի  լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում գողացել էին Սարիման Մանթաշյանի 4 խոշոր եղջերավոր անասունը՝ 3 կովը եւ երինջը: Մանթաշյան ընտանիքի անդամները  գիշերը կասկածելի աղմուկ չէին լսել, բացի այն, որ կեսգիշերին անհանգիստ հաչել էր շունը, ու սովորաբար ագրեսիվ շունը առավոտյան թմրած է եղել: Սարիմանը անասնագողության վտանգից տեղյակ լինելով՝ գոմի մուտքին երկու երկաթյա դուռ

Հանդիպեցին Մարթենսի հետ

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Վ. Մարթենսի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի եւ հարաբերությունների խորացման, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ Երկու նախագահների առանձնազրույցի ընթացքում ԵԺԿ նախագահը ընդգծել է ԲՀԿ առաջնորդի դերը եվրոպական

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԹԱԹԱԽՎԱԾ ԵՆՔ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՄԵՋ»

Ռումինիայի մայրաքաղաքում այս օրերին «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն հ/կ-ի նախաձեռնությամբ իրականացվում են հանդիպումներ այս երկրի համանման կառույցի, ինչպես նաեւ շահերի բախման, էթիկայի կանոնների եւ հակակոռուպցիոն խնդիրներով շահագրգիռ կազմակերպությունների եւ պետական պաշտոնյաների հետ: Հայաստանից հանդիպումներին մասնակցում են կառավարության իրավաբանական վարչության ղեկավարը, ՀՀ նախագահի օգնականը եւ պետական այլ կառույցների ներկայացուցիչներ: Նման հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտությունը «Թրանսփերենսի ինտերնեյշնլ–Հայաստան» հասարակական կազմակերպության

ԿՈԹԻՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

Մարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում հերթապահություն կատարող մեր ազգային բանակի հատուկ ստորաբաժանումների կողմից սպանվել է պետական սահմանն անցած եւ անասնագողությամբ զբաղվող 4 ադրբեջանցիներից մեկը: Հարեւան պետության քաղաքացիները ներխուժել էին Հայաստանի սահմանամերձ գյուղը եւ գողացել Մեսրոպ Մանթաշյանի (նկարում) 4 խոշոր եղջերավոր անասունը: Կարդացեք

Մարտի 3

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից

ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ

Կամ իգական կաննիբալիզմ Ըստ Վին-Էդվարդսի տեսության, կենդանական յուրաքանչյուր տեսակ ձգտում է վերարտադրել իրեն այնպիսի քանակությամբ, որպեսզի լրիվ զբաղեցնի իր բնակատեղին՝ առանց գերբնակեցման: Համաձայնելով այս տեսության հետ՝ նկատենք, որ վերարտադրման գործընթացում եթե արուները նախ՝ կենսատարածքին տիրանալու, ապա՝ էգին բեղմնավորելու համար մեկը մյուսին անմիջականորեն վնասում են կամ խժռում, ապա էգերի մոտ, որպես օրինաչափություն, բացակայում է անմիջական ներսեռային

ՀԱՋՈՂԱԿ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Հեռուստադիտողի կողմից սիրված կերպարները հիմնականում մարմնավորում են երիտասարդ դերասանները Այսօր երեւանյան թատրոններում, հեռուստանախագծերում, սերիալներում հանդիպում ենք շատ երիտասարդ դերասանների, ովքեր գլխավոր դերեր են կերտում՝ խաղալով, նկարահանվելով հայտնի դերասանների հետ: Հարկ է նկատել, որ կերտելով այս կամ այն հերոսի կերպարը, նրանք անմիջապես սիրվում են հանդիսատեսի եւ հեռուստադիտողի կողմից: Իսկ այդ նույն հեռուստադիտողներից շատ քչերը թերեւս գիտեն,

Խորեն Գեւորը ռինգ կմտնի ապրիլի 16-ին

Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային (72,6 կգ) Խորեն Գեւորը Եվրոպայի բռնցքամարտի միության (EBU) չեմպիոնի կոչման համար փետրվարի 16-ին Բիրմինգհենում հանդիպելու է մեծբրիտանացի Մեթյու Մակլինի հետ: Իսկ ավելի վաղ մեկ այլ հայ բռնցքամարտիկ՝ Ռուսաստանը ներկայացնող Գենադի Մարտիրոսյանը Սանկտ Պետերբուրգում WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի կոչման համար մենամարտի

Սեքսը՝ օլիմպիական «ստվերային մարզաձեւ»

Մարզիկները նաեւ սեքս-խորհրդանիշներ են: Այդ պատճառով էլ օլիմպիական խաղերում, պաշտոնականից զատ, անցկացվում են նաեւ ոչ պաշտոնական, անգամ՝ ստվերային հաշվարկներ: Եվ եթե առաջին երկուսում հաշվվում են մեդալները, որպեսզի որոշվեն լավագույն մարզիկներն ու երկրները, ստվերայինում չափորոշիչներն այլ են: Այս օլիմպիական խաղերում Կանադայի տարբեր քաղաքներից Վանկուվեր էին ժամանել սեքս-գեղեցկուհիների խմբեր, որոնք նպատակ ունեին անցկացնել իրենց սեքս-օլիմպիադան: Եթե աղջիկներից

Կորոշի վիճակահանությունը

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին ֆուտբոլի ֆեդերացիայում անցկացվելու են 2010 մրցաշրջանում ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության, ինչպես նաեւ 1-ին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունները: Երկրորդի արդյունքներով կկազմվի այս տարվա առաջնության խաղացանկը:

Որոշեցին հանրապետության չեմպիոններին

«Հայաստան» մարզական միության դահլիճում ավարտվեցին սեղանի թենիսի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները, որոնց մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Կապանի եւ Ստեփանակերտի 39 մարզիկներ (23 տղա եւ 16 աղջիկ): ՀՀ չեմպիոն եւ մրցանակակիրներ դարձան: Աղջիկներ: 1. Հասմիկ Մաթեւոսյան, 2. Հասմիկ Խաչատրյան, 3. Լուիզա Նազարյան: Տղաներ: 1. Մուրադ Ասատրյան, 2. Մեսրոպ Ղուկասյան, 3. Ալեքսանդր Դիարյան:

Արոնյանն աշխարհում հինգերորդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է տղամարդ շախմատիստների վարկանիշային դասակարգման մարտ ամսվա ցուցակը, որում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2782 միավորով պահպանել է իր 5-րդ հորիզոնականը: Իսկ լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի: 1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 2813 2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 2805 3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 2790 4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 2787 5. Լեւոն Արոնյան (Հայաստան)

ԼԵԳԵՆԴ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ

Հռիփսիմե Սաղաթելյանն իր ապրած տարիներն անմնացորդ նվիրեց մարդկանց ջերմացնելու, սերունդներ կրթելու եւ դաստիարակելու առաքելությանը: 60 տարվա մանկավարժի 85-ամյա հոբելյանը, անշուշտ, մեծ շուքով կնշեին նրա սաները, եթե ողջ լիներ ընկեր Սաղաթելյանը, ավաղ… Նա երջանկահիշատակ դարձավ ընդամենը վերջերս: Իր մանկավարժական գործունեության ընթացքում աշխատել է Հովհաննես Թումանյանի եւ Մովսես Արազու անունները կրող միջնակարգ դպրոցներում՝ որպես քիմիայի ուսուցչուհի: Նա

«ԹԱՏՐՈՆ-X»-Ը՝ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Մարտի 2-28-ը մշակույթի նախարարության եւ Ազգային թատերական միավորման նախաձեռնությամբ տեղի կունենա «Թատրոն-X» երրորդ հանրապետական փառատոնը: Այս առիթով փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, հովանավորի ներկայացուցիչները երեկ ասուլիս էին հրավիրել: Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ փորձելու են թատերական միջավայրը «ներսից» բարեկարգել եւ հրապարակային կարծիքի ու հանրային խոսքի միջոցով թատրոնի հանդեպ ճիշտ վերաբերմունք ձեւավորել: Ամեն ներկայացումից

Մյուզիքլ՝ երգի թատրոնում

Օրերս Երգի պետական թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց «Իրական պատմություն…» մյուզիքլը: Հեղինակներն են Արթուր Գրիգորյանն ու Մարտին Միրզոյանը: Գլխավոր դերում ոչ թե հաղորդավարուհու, այլ դերասանուհու կարգավիճակում հանդես եկավ Անիտա Հախվերդյանը, ոը մարմնավորել էր խստապահանջ մանկավարժի: Մնացած դերակատարները՝ Երգի պետական թատրոնը, այսպես ասած, ներկայացնող մատաղ սերնդից էին: Հանդիսատեսի թիվը մեծ չէր՝ հիմնականում հրավիրվածներ, այդ թվում՝ նաեւ լրագրողներ:

Առգրավում եւ լռություն

Ըստ mincult.am-ում տեղադրված տեղեկատվության, որն արդեն հանվել է մշակույթի նախարարության կայքէջից, ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ին պետք է մասնակցեր Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում՝ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Նախարարը, սակայն, չի մեկնել Մոսկվա՝ բավական ծանրակշիռ պատճառով. «Առավոտի» տեղեկություններով, քննչական մարմինը՝ ընթերակաների ներկայությամբ, շաբաթ օրը առգրավել է նախարարության այն համակարգիչը, որի վրա աշխատել է

ԳՐԱՆ ՊՐԻՆ՝ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԻՆ

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Ալեքսանդր Իրադյանը Եկատերինբուրգից վերադարձել է հաղթանակով: Օրերս Եկատերինբուրգում ավարտվեց Երաժշտական միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների դիրիժոր-խմբավարների, տեսության եւ կոմպոզիտորական բաժինների ուսանողների դաշնամուրային պատրաստվածության երկրորդ միջազգային մրցույթը: Հայաստանը ոչ միայն առաջին անգամ էր մասնակցում նման միջոցառման, այլեւ երաժիշտներն առաջին անգամ տեղեկացան, որ մրցույթ է անցկացվում ընդհանուր դաշնամուր «առարկայից»: Լայն ընթերցողին ասենք,

ԲՈՍՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ

Լոնդոնում ձերբակալվել է Բոսնիայի նախկին նախագահ Էյուպ Գանիչը, որին Սերբիայի դատարանը մեղադրում է 90-ականներին բալկանյան հակամարտության ժամանակ գործած ռազմական հանցագործությունների մեջ։ news.am-ի մատուցմամբ, 63-ամյա Գանիչը ձերբակալվել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում։ Բոսնիայի նախկին նախագահը Սերբիայում մեղադրվում է վիրավոր զինծառայողների սպանության մեջ, ինչը Ժնեւյան հռչակագրի խախտում է։ Գանիչը, ինչպես սպասվում է, Սերբիայի իշխանություններին կհանձնվի այն բանից հետո,

ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԵՎ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Մեծ Բրիտանիային եւ Արգենտինային՝ Ֆոլկլենդի կղզիների շուրջ վեճը լուծելու համար: Այս մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Լատինական Ամերիկա կատարած իր այցի ժամանակ: Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, թե այդ հարցում Լոնդոնին չի աջակցելու: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Լոնդոնը եւ Բուենոս Այրեսը պետք

ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԱԾ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԸ

Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են կինոռեժիսոր, միջազգային բազմաթիվ կինոփառատոների դափնեկիր Ջաֆար Պանահիին (նկարում): «Reuters»-ի փոխանցմամբ, ռեժիսորին ձերբակալել են իր տանը՝ կնոջ, դստեր եւ եւս 15 հյուրերի հետ: Մտավորականի տանը խուզարկություն է կատարվել, որոշ իրեր առգրավվել են: Պանահին նախորդ տարի տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել էր նախագահի ընդդիմադիր թեկնածու Միրհոսեին Մուսաֆիին: Իրանի իշխանություններն առայժմ չեն

Չիլիի մի շարք շրջաններում պարետային ժամ է հայտարարված

Չիլիում հազարավոր զինծառայողներ հասարակական կարգի պահպանության առաքելությամբ ուղարկվել են երկրաշարժից տուժած այն տարածաշրջաններ, որտեղից ստացվում են դիակապտության, թալանի եւ հրկիզումների մասին տեղեկություններ: Խոսքը, ըստ BBC-ի, վերաբերում է մասնավորապես երկրաշարժի էպիկենտրոն Կոնսեպսիոնին, որտեղ ոստիկանների եւ խանութները թալանող տեղի բնակչության միջեւ բախումներ են եղել եւ որտեղ արդեն մի քանի օր է, ինչ կատարյալ քաոս է տիրում: Այստեղ

Պետության ղեկավարներն ու նրանց խոսնակներն էլ են գրազը տանուլ տալիս

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը (նկարում) չի շտապում կատարել կանադացի իր գործընկերոջ հետ «հոկեյի գրազի» պայմանները: Գիբբսը Կանադայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրի Սուդասուի հետ գրազ էր եկել, որ Վանկուվերում ԱՄՆ-ի եւ Կանադայի հոկեյի տղամարդկանց հավաքականների եզրափակիչ խաղում ոսկե մեդալը կտանի Միացյալ Նահանգների հավաքականը: Գրազում տարված կողմը պետք է լրագրողների հետ ճեպազրույցին ներկայանար եւ բազմաթիվ

Ուկրաինայում խորհրդարանական կոալիցիան փլուզվել է

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը երեքշաբթի օրը հայտարարել է խորհրդարանական կոալիցիայի փլուզման մասին: Հիշեցնենք, որ կոալիցիան բաղկացած էր երեք ուժերից՝ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած «Մեր Ուկրաինայից», «Ժողովրդական ինքնապաշտպանությունից» եւ Լիտվինի դաշինքից: «Կոալիցիայի փլուզումն անօրինական է»,- BBC-ի մատուցմամբ, հայտարարել է վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Այդուհանդերձ, կոալիցիայի փլուզումը մեխանիկորեն չի նշանակում կառավարության եւ վարչապետի հրաժարական: Դրա համար անհրաժեշտ

«Տաթեւն» ու սրբազանը

Օրերս Վանաձորի «Տաթեւ» պարային համույթի հյուրն էր Պոլսո հայոց կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս սրբազան Արեշյանը: Այցի նախապատմությունն սկսվում է դեռ ամռանից, երբ հյուրախաղերի մեկնած «Տաթեւ» պարախումբը օգոստոսի 23-ին Պոլսի «Իշխանաց» կոչվող կղզում տեղակայված կազդուրման կայանում բարեգործական համերգով ներկայանում է տեղի հայ համայնքին: Համերգին ներկա Արամ սրբազանն իմանում է, որ խմբում կան Աստծո օրհնությունը չստացած

ՀՀ բուհերն առաջատար են

Ըստ edu.am-ի, Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարությունը տեղեկություն է տարածել օտարերկրյա բժշկական հաստատություններ ավարտած 2009 թ. շրջանավարտների պետական քննության արդյունքների վերաբերյալ: Համաձայն այդ տեղեկատվության, որը զետեղված է նախարարության պաշտոնական կայքում /www.mhe.gov.sy/, ՀՀ բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդները ցուցաբերել են 58 տոկոս արդյունք եւ վարկանիշային տվյալներով գրավել չորրորդ տեղը: Առաջին եռյակում արաբական երկրների բուհերի

Օտարերկրյա ուսանողներին մերժեց

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է «Հայբուսակի» մի քանի արտասահմանցի ուսանողների հետ: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՆ կայքէջը, հիշեցնելով, որ երբ «Հայբուսակը» դիմել էր ԿԳՆ՝ անգլերեն լեզվով օտարերկրացիների կրթության իրականացման հետ կապված թույլտվություն ստանալու համար, նախարարության համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ բուհի կողմից ներկայացված ուսումնական ծրագրերը, պրոֆեսորադասախոսական կազմը չեն համապատասխանում անգլերեն լեզվով բժշկական

«21-ՐԴ ԴԱՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԽՆԱԴԱՐՈՒՄ»

Արարատի մարզում երեխաներին «զոռով» են դպրոց տանում 2006-2007 ուստարուց սկսած՝ Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է 12-ամյա տեւողությամբ, եռաստիճան համակարգով: Ըստ օրենքի՝ տարրական դպրոց հաճախում են 5-6 տարեկան երեխաները: Սակայն այսօր էլ կան շատ ծնողներ, որ չեն համակերպվում նոր կրթակարգի հետ՝ գտնելով, որ հինգուկես տարեկան երեխաները նախ հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստ չեն դպրոց հաճախել, հետո

Կուշտը սովածին մանր է բրթում

Ես այն երջանիկներից եմ, որ տեսել (եւ ապրել) եմ հայ ժողովրդի ամենահիասքանչ պահը՝ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ: Երբ չկար առանձին իշխանություն եւ առանձին ժողովուրդ: Երբ իշխանությունները, ինտելիգենցիան, բանվորները եւ գյուղացին, եկեղեցին, նույնիսկ ոստիկանները (որոնց մի մասն էլ զոհվեց Արցախյան պատերազմում) ձեռք ձեռքի տված գուրգուրում էին միմյանց: Այդ օրերին նույնիսկ հանցագործներ չկային, չկային ոչ սափրագլուխներ եւ ոչ էլ կարմիր

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏԵՆՈ՞ՒՄ Է

Կամ՝ հայ-թուրքական երկխոսության ողջ պերճանքն ու թշվառությունը Վերջապես տեղի ունեցավ այն, ինչը, ըստ միջազգային հարաբերությունների տրամաբանության, տեղի պիտի ունենար հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը հաջորդած շաբաթներին. փաստաթղթերը հայտնվեցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Չափավոր զգուշությամբ նախ Սերժ Սարգսյանը, ապա իշխող՝ ՀՀԿ-ի «հենասյուներից» Ս. Նիկոյանն ու Ռ. Պետրոսյանը, հրաժարվելով ամիսներ շարունակ թմբկահարվող նախապայմանից (առաջինը պետք է վավերացնի Թուրքիայի

«ՀԱՅԱՍՏԱՆԸ» 18 ՏԱՐԵԿԱՆ Է

1992 թվականի մարտի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ «հայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի ու կարողությունների համախումբ գործադրման նպատակով»: Այսօր հիմնադրամը 18 տարեկան է: Անցած 18 տարում հիմնադրամն իրականացրել է ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր՝ ավելի քան 300 000 նվիրատուների աջակցությամբ. ավելի քան 470 կմ ճանապարհ, 212

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031