Օրվա լրահոսը
Անորսալի կողոպտիչը
Սիեթլ քաղաքի մոտակա անտառներում եւ մեկուսացված կղզյակներում ոստիկանությունն արդեն երկու տարի ծուղակներ է պատրաստում բոկոտն դեռահասի համար, որը հայտարարված է օրենքից դուրս: Ոստիկանությունը հաղորդում է, որ 18-ամյա Կոլթոն Հարրիս-Մուրը, որը, շնորհիվ իր արտառոց արարքների, դարձել է լեգենդ, մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների մեջ: Նրան է վերագրվում մոտ 50 կողոպուտ, ինչպես նաեւ մի քանի մոտորանավակի եւ փոքր
Իսպանիան ցնցված է
«Եկել են շարիաթի ժամանակները»: Վերջերս Իսպանիայում շատացել են դաժան հաշվեհարդարներն այն կանանց նկատմամբ, որոնք, ըստ իսլամիստների, խախտում են մուսուլմանական օրենքները: Փաստորեն, եվրոպական երկրի տարածքում գործում է շարիաթի գաղտնի դատարան, ինչի մասին ահազանգում են ոչ ծայրահեղ մուսուլմանները: Իսպանիայում հայտնվել է, ըստ էության, «ընդհատակյա Թալիբան», որի գործողությունները գնալով դաժան են դառնում: Սպանությունները մշտական վախի մեջ են պահում
Հասարակության անտարբերություն
Կառավարության անգործություն Եթե մուսուլմանական երկրներում գողություն անողին պատժում են՝ ձեռքը կտրելով, ապա մեզ մոտ այդ ձեռքի տիրոջը, նայած թե ով է, ընդամենը ազատում են աշխատանքից՝ ենթարկելով պատասխանատվության կամ էլ անտեսում են վերջինիս կատարած արարքը: Վանաձորցիները հավաքվել էին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձորի գրասենյակում»՝ քննարկելու կոռուպցիայի ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացի վրա: «Ոսկե միջին հասարակական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ
ՆՐԱՆՑ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախորդ օրը զբաղեցվել էին էլիտար «օֆիսներն» ու հյուրանոցները: Իրավապաշտպան գործունեությամբ միայն այդ օրը զբաղվողները շատերին չէին հրավիրել եւ ստացվեց, որ իրենք լսեցին իրենց: Երեկ նախկին դատապարտյալների «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Կոշկարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ թվով 100 նախկին դատապարտյալներ բնակվում են Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 66 եւ 68
Արձագանք՝ «Առավոտին»
Ի պատասխան մեր թերթի այս տարվա դեկտեմբերի 9-ի «Կրկնակի ասֆալտ» եւ «Կամուրջը դեռ սպասում է» վերտառությամբ նյութերի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ներկայացրել է հետեւյալ պարզաբանումները. «Ձեր թերթում նշած Ալագյազ-Արթիկ միջմարզային ճանապարհը ոչ թե վերաասֆալտապատվել է, այլ կատարվել է ճանապարհի վերին շերտի ասֆալտապատում: Բանն այն է, որ նշված ճանապարհի նախահաշվային արժեքը կազմել է 1,1 մլրդ
ԱՎԱԳԱՆԻՆԵՐԸ՝ ԱՆՏԵՂՅԱ՞Կ
Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը համակարգող վարչությունը այս տարի ստացել է 616 գրություն, որից միայն 12-ն է համայնքի բնակիչներից: Գերակշիռ մասը՝ 418 գրություն, մարզի համայնքների ավագանիների որոշումներ են: Սա բնական է, սակայն այս 418-ից 79-ը կամ մոտ 20%-ը «չի համապատասխանել ՀՀ օրենսդրությանը եւ «Տեղական ինքնակառավարման մասին»
Համայնքին ծառայել չե՞ն ուզում
Վանաձորի քաղաքապետարանում 2009 թվականի օգոստոսին բացված նոր՝ Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման բաժնի ութ հաստիքները համալրելու համար հայտարարված մրցույթին երեկ մասնակցեց ութ մարդ, բոլորն էլ հաջող հանձնեցին քննությունը եւ կծառայեն քաղաքին: Մրցութային հանձնաժողովում ներկայացված են էլի ութ հոգի՝ Վանաձորի ավագանու հինգ անդամ եւ Լոռու մարզպետարանի երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի փոխնախագահ Սեւակ Հովհաննիսյանի խոսքով. «Մրցույթով աշխատող ընդունելը
ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ստեփանավանցի Սիլվարդ Քալաշյանը՝ նորից անօթեւան մնալու վտանգի առաջ Այս պայմաններում են ապրում 21-րդ դարի Հայաստանի երկու քաղաքացիները: Ստեփանավանցի Սիլվարդ Քալաշյանն արդեն չի էլ հիշում, թե որքան է ծեծել ղեկավար այրերի դռները գլխավերեւում տանիք ունենալու համար, սակայն՝ անարդյունք: Ինձ մեկնելով թղթերի մի կույտ, կիսահրամայական տոնով խնդրում է. «Հաշվիր, հաշվիր, մի ալարիր, թե քանի անգամ եմ դիմում
ՈՐԱԿԻՑ ՈՒ ԳՆԵՐԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Հայ սպառողները հիմնականում դժգոհում են սննդամթերքի ոչ արժանահավատ ծագումից ու գների բարձրացումից: Այս մասին «7or.am»-ին ասել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով՝ «Մենք հաճախ ենք տեսնում սննդամթերք, որի վրա պարզորոշ չի երեւում ծագումը, օրինականությունը եւ ժամկետը»: Ըստ Ա. Պողոսյանի, հատկապես նախատոնական ժամանակահատվածում գների շարունակական բարձրացումը սպառողների վրա շատ ծանր է նստում: Սպառողների
ՀՀ-ՈՒՄ՝ 54 ԴԵՊՔ
Հայաստանում երեկվա դրությամբ «խոզի գրիպով» հիվանդ 54 մարդ կա: Առողջապահության նախարարությունից կրկին հերքում են լուրերն այն մասին, որ Հայաստանում մինչ օրս «խոզի գրիպի» վարակից մարդ է մահացել: Նշենք, որ մի քանի օր առաջ մեր երկրում գրիպից մարդիկ էին մահացել։ Այն մահացածները, որոնք կասկածվում էին «խոզի գրիպով» վարակված լինելու մեջ, նրանց անալիզները ուղարկվել էին Անգլիա, սակայն
ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՄԱԼՈՒԽՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ
Արձագանքելով «Առավոտի» երեկվա «Ներդրում չկա՞, կամ էլ կա՝ արդյունք չկա» հրապարակմանը, որտեղ անդրադարձել էինք Նորք-Մարաշ համայնքում հաճախակի տեղի ունեցող էլեկտրաէներգիայի խափանումներին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնեցին, որ ներդրումները սկսվել են 2003 թվականից: Իսկ ինչ վերաբերում է բարձր լարման մալուխագծերին, ապա, ըստ ընկերության պատասխանատուների, դրանք արդեն իսկ փոխվել են, եւ գործընթացը շարունակվում է:
ՊԱՏՈՒՀԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանն ու Լատվիան որպես փոքր երկիր միմյանց նման են՝ փոքր շուկայով եւ համաշխարհային շուկայում իրենց տեղը գրավելու ձգտումով: Մյուս ընդհանրությունը Լատվիայի հետ այն է, որ 2 երկրներն էլ երկար ժամանակ գոյատեւել են մեկ պետության՝ ԽՍՀՄ-ի կազմում: Երեկ հայ-լատվիական բիզնես-ֆորումի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով՝ «Այդ հարցում հնարավորություն կա
Երեխային տանում են գործի
Քանի որ խնամող չունեն Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկով՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման ստորագրեց, ըստ որի՝ դեկտեմբերի 8-19-ը ՀՀ բոլոր նախակրթարաններում ու հանրակրթական դպրոցներում դադարեցվում է ուսումնական գործունեությունը: Այս որոշումը պայմանավորված էր հանրապետությունում տարածված գրիպի համաճարակով եւ «խոզագրիպով» հիվանդների թվի օրեցօր աճով: Սակայն շատ ծնողներ համոզված են, որ այս որոշումը, բացի այն, որ ձեւական
ՄԱՀՎԱՆ ԹՈՒՂԹԸ ՏԱԼԻՍ ԵՆ ՀԵՐՁԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Մինչդեռ օրենքը պահանջում է, որ հերձելուց հետո միայն այդ փաստաթուղթը տրամադրեն, հակառակ դեպքում՝ այն պետք է տա վիրահատող կամ բուժող բժիշկը, այլ ոչ թե դիահերձողը: Երեւանի հիվանդանոցների անատոմիկ բաժիններում դիահերձողները շատ հաճախ, առանց մահացած մարդուն հերձելու, նրա հարազատներին են տալիս մահվան մասին հավաստող փաստաթուղթ: Այդ փաստաթղթում եզրակացություն է տրվում, թե մարդն ինչի պատճառով է մահացել:
«ԱՍՏՎԱԾ ՉԿԱ՝ ՈՒՐԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»
Դոստոեւսկու հերոսի այս խոսքերն, ըստ գրող–հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի, լավագույնս են բնորոշում այն վիճակը, որում այսօր գտնվում է մեր երկիրը: – Պարոն Զեյթունցյան, մեկ տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում Դուք կարծիք էիք հայտնել, որ «Սերժ Սարգսյանը լավ բան է ուզում անել մեր երկրի համար: Սակայն կստացվի, թե ոչ, չեմ կարող ասել»: Այսօր ինչպիսի՞ն է Ձեր
ՆԺԿ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանին՝ խնդրելով պաշտոնապես տեղեկացնել, թե համաձայն այդ գերատեսչության տվյալների՝ ՀՀ քաղաքացի Արամ Ռաֆիկի Կարապետյանը երբվանի՞ց է հանդիսանում ՀՀ-ում մշտապես բնակվող անձ: Ն. Մուրադխանյանը գրավոր հայտնել է, որ Ա.
ՈՐ ԲՌՆԵՑԻ, ՔԻԹԸ ԿՊՈԿԵՄ
Օրերս Youtube-ում հայտնված տեսանյութը, որում Սերժ Սարգսյանի քարոզարշավի գովազդային հոլովակ պատրաստելիս օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը զայրանում եւ հայհոյում է Սերժ Սարգսյանին, բոլորի խոսակցության թեման էր դարձել: Երեկ «Տեսակետ» ակումբում Ալբերտ Ազարյանն այս մասին որոշ պարզաբանումներ տվեց: Նա նշեց. «Ուզում էի, որ դուք իմանաք, որ ես նման բան չեմ ասել: Ու եթե հանկարծ
TV ոլորտը պիտի կարգավորեն դրան չառնչվողնե՞րը
Ըստ Արամ Սաֆարյանի, երբ ՀՌԱՀ-ում լրագրողներ կային՝ ոլորտի խնդիրներն «ամենեւին ավելի արագ չէին լուծվում»: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է: ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանը Երեւանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, թեեւ մի տարի՝ 2004-2005թթ., նաեւ «ԱՐ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարն է եղել, իսկ 1996-ին էլ մասնակցել է «Շողակաթ» ստուդիայի ստեղծմանը: Սիմավոն Անդրեասյանը էլեկտրակապի ճարտարագետ է,
«ՄԱՐՏԻ 1-Ը ՎԱԽԿՈՏԻ ՁԵՌԱԳԻՐ Է»
Պետրոս Մակեյանը կարծում է, որ Հայաստանի թիվ մեկ ահաբեկիչը Ռոբերտ Քոչարյանն է ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը ոգեւորված չէ Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարություններից, թե Թուրքիայի նպատակը՝ շաղկապել հայ-թուրքական հարաբերությունները ԼՂՀ հարցի լուծման հետ, դատապարտված է ձախողման: «Իրենք գնացել-ընկել են Թուրքիայի գիրկը, հիմա փորձում են հետողորմյա անել: Չի
ԻՆՉՊԵ՞Ս ԶԳԱՑԻՔ, ՈՐ ՆԺԴԵՀԱԿԱՆ ԵՔ
Ֆինանսների նախարարը հոգնել է այս հարցից: Իսկ ըստ էկոնոմիկայի նախարարի՝ «Ի սկզբանե իմ մեջ եղել է այդ որոշումը»: ԱԺ վերջին քառօրյային էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները մասնակցում էին արդեն ՀՀԿ-ի կրծքանշաններով: Եվ այս կապակցությամբ փոքր-ինչ ուշացած հարց ուղղեցինք նրանց, թե իրենց կերպարի հետ մինչ այժմ բավական դժվար համադրելի էր կուսակցականի կարգավիճակը, ըստ այդմ՝ ե՞րբ նրանց մեջ
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԱՅՆԱԳՐԵԼ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
Վերջին շրջանում խորհրդարան ելումուտի բարդացված ընթացակարգն ավելի ու ավելի արտառոց եւ անհասկանալի դրսեւորումներ է ստանում: Դրա օրինակներից մեկը հավատարմագրված լրագրողների մուտքն ու ելքն առանձին գրանցամատյանում արձանագրելն է: Մեկ այլ դրսեւորումը ԱԺ շենքից դուրս գալուց հետո եւս պայուսակները ստուգելն է. թերեւս զգուշանում են, որ զենք-զինամթերք կամ պայթուցիկ նյութե՞ր դուրս կբերենք խորհրդարանից: Եվ վերջապես, ամենաարտառոցը. անցագրային կետում
Դեկտեմբերի 11
ԽՈՅ (21.03-20.04)- Օրը կսկսվի լարվածությամբ, անձնական կյանքում հնարավոր է խնդիրներ առաջանան: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր պետք չէ նոր պարտավորություններ ստանձնել, որովհետեւ հնարավոր է ձախողվեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ձեզ մի քիչ զուսպ պահեք, պետք չէ հակադարձել ձեր հասցեին արված բացասական արտահայտություններին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Կարգավորեք ձեր անձնական գործերը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Միշտ ձգտեք ավելիին, դուք դրան արժանի եք: ԿՈՒՅՍ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ՝ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏԸ
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հակառակ սեռի ուշադրությանը արժանանալու համար «պայքարում» մրցակցի առկայությունը ուժեղացնում է մարդու կրոնական զգացմունքները: Արիզոնայի պետական համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցած ուսանողներին ցուցադրվել են աղջիկների եւ տղաների նկարներ եւ ասել, որ այդ ուսանողները իրենց համար զույգ են փնտրում: Այնուհետեւ կամավորներին առաջարկել են 10 բալանոց սանդղակով արտահայտել իրենց համաձայնությունը հետեւյալ
ՍԲ. ԳԵՎՈՐԳԸ՝ ԴԵՌ ԷՆ ԳԼԽԻՑ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՐ
Վերջերս ԶԼՄ-ներից ուրախությամբ տեղեկացա, որ Թբիլիսիում գտնվող Մուղնեցոց Սբ. Գեւորգ խոնարհված եկեղեցու վերականգնման վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ: Ի դեպ, այդ եկեղեցուն նվիրված մի խաղ ունի հանճարեղ Սայաթ-Նովան: Խաղը սկսվում է «Հիմքըդ վերըստին նուրեցին» բառերով, այսինքն՝ Սայաթ-Նովան ականատես է եղել այդ եկեղեցու հիմքի հերթական վերանորոգմանը (1752 թվականին), մի բան,
Ամեն տարի աշխարհում 70 հազար կին է մահանում աբորտից
Արիստոտելը կարծում էր, որ դադարեցնել հղիությունը՝ կարելի է մինչեւ այն պահը, քանի դեռ չեն ձեւավորվել «զգայունակությունը» եւ «շարժական ակտիվությունը»: Աբորտի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ. ա. 3-րդ հազարամյակի Չինաստանին: Այդ հնագույն ժամանակներում չինուհիներն իրենց հեշտոցի մեջ օձի թույնով խառնած մոխիր էին մտցնում: Չինական ժողովրդական բժշկությունը մինչեւ հիմա էլ հղիության ընդհատման համար օձի թույնով բազմաթիվ
ՊԱՊԱՐԱՑԻՆ ՓՈ՞Ղ ՉՈՒՆԻ
Երեւի միայն Հայաստանում է հնարավոր, որ պապարացին չկարողանա գումար վաստակել իր աշխատանքով Paparazzi.am կայքը մեկ տարեկան է. մեկ տարի առաջ Իրանից ժամանած 21-ամյա Արթուր Վարդանյանը սկսեց լուսանկարել հայտնի մարդկանց տարբեր միջավայրերում, գրեց նրանց մասին ամեն ինչ՝ այդ ամենը տեղադրելով իր paparazzi.am կայքում: Ա. Վարդանյանին կամ, ինչպես ընկերներն են նրան անվանում՝ պապարացիին, կայքի մեկ տարվա աշխատանքները
Աբրահամը՝ տարվա մարզիկ
Անցած շաբաթ IBF-ի վարկածով աշխարհի չպարտված չեմպիոն եւ գերմիջին քաշային կարգում «Super Six» գերմրցաշարի առաջատար Արթուր Աբրահամը Գերմանիայում կրկին ընտրվեց տարվա «Բեռլինյան լավագույն մարզիկ»: Այդ առիթով 29-ամյա «Արքա Արթուրը» Բեռլինի «Estrel Convention» կենտրոնում կազմակերպված մեծարման երեկոյի ժամանակ մրցանակն ստանալով՝ ասել է. «Ես անչափ ուրախանում եմ այս մրցանակի համար: Սա իմ երկրպագուների հաղթանակն է եւ ես
Վիկը հիմա «լիցքավորված հրացան» է
Առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, նույն ինքը՝ «Կատաղի Ցուլը», եւ նրա տիտղոսների հավակնորդ մեքսիկացի Թոմաս Ռոհասը, որը կրում է WBC-ի ժամանակավոր գոտին, մենամարտից առաջ համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Մեքսիկացին լրատվամիջոցներին հայտարարել է. «Ես պատրաստ եմ շաբաթ օրվա՝ երկու գոտիների դիմաց մեկի համար մենամարտին եւ Վախթանգից կխլեմ նրա
Մրցանակաբաշխությունը՝ դեկտեմբերի 22-ին
Դեկտեմբերի 22-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա 2009 թ. մրցաշրջանի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: Այդ օրը, ի դեպ, մրցանակներ կստանան ոչ միայն առաջին խմբի առաջնության հաղթողը, այլեւ՝ ուժեղագույնների մրցաշարի մրցանակակիրները եւ լավագույն ռմբարկուն: Կհրապարակվեն նաեւ տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ լավագույն մրցավարի անունները:
ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԵՄՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում կանանց ֆուտբոլի ձեւավորված, կանոնավոր թիմեր գրեթե չկան, գոյություն չունեն: Բացառություն են կազմում, թերեւս, «Բանանց» ու «Քոլեջ» ակումբների աղջիկների թիմերը: Վերջինիս կարելի է համարել կանանց ֆուտբոլի դրոշակակիրը Հայաստանում. ի վերջո, ազգային հավաքականի կորիզը հենց այս թիմն է: Այսքանով հանդերձ՝ «Քոլեջն» իր սեփական խաղադաշտը չունի, որտեղ հնարավոր լիներ շատ թե քիչ նորմալ պարապել: Աղջիկները մարզվում են