Օրվա լրահոսը
«Ցավոք, պլանավորված, ծրագրված պարտության հասցրին մեր տղաներին»․ որդիներին կորցրած Միքայել Հաջյան
«Ես կցանկանայի, որ Արցախի Հանրապետության 35-րդ տարեդարձն անպայման նշվի Արցախում»․ Միքայել Հաջյան
Ոչ մի լուրջ ազգ չի ջնջում իր սեփական պատմությունը. Օսկանյան
Մենք չենք կարող թույլ տալ, որ մեկ անձ և նրա նեղ շրջապատը մեզ ստիպեն հրաժարվել մեր իրավունքներից։
«Հնարավորություններ միշտ էլ կան»․ Սերժ Սարգսյանը՝ Արցախի հարցը կրկին օրակարգ բերելու մասին
Սերժ Սարգսյանը այլ հարցերի չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ Արցախի անկախության օրվա հետ կապված ինչ ցանկացել է՝ նշել է իր ուղերձում։
Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է. ԱՆ
Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է: Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար: ՀՀ առողջապահության նախարարություն
Գործի քննության նաեւ դատավարության մասնակիցների շահերից է բխում, որ հարցը դռնփակության կարգով ներկայացվի. Արամ Վարդեւանյան
Դատարանը բավարարեց միջնորդությունը
Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Մասնավորապես՝ պարզվել է, որ ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ
Պապիկյանն Իրանի դեսպանին պարգևատրել է գերատեսչական մեդալով՝ արդյունավետ համագործակցության համար
Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, դրա արդյունքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև
Դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանք իրացնելու դեպքերն ապաքրեականացվելուց հետո բազմակի ավելացել են. առաջարկվում է ավելացնել գործող տուգանքների չափերը
ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու համար սահմանված պատասխանատվության շրջանակում ավելացնել գործող տուգանքների չափերը: Հեղինակն առաջարկում է նաեւ վերոնշյալ արարքների համար առավել խիստ
«Դատավոր Մելիքսեթյանն իր վարքագծով վարկաբեկում է դատական իշխանությունը»․ Միքայել Սրբազանի գործով դատավարությունը շարունակվում է
Նա նշեց, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը դատական նորմերի խախտումներ է թույլ տվել, պաշտպանին զրկել է պատշաճ ծանուցում ստանալու իրավունքից, իսկ սա ողջամիտ կասկած է հարուցում այն մասին, որ դատավորը շտապում է այս գործով մեղադրական վերդիկտ կայացնել։
Փաշինյանն ու Ալիևը միասնական դիրքորոշում ունեն. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: «Փաշինյանն ու Ալիևը միասնական դիրքորոշում ունեն», – լրագրողներին ասել է Էրդողանը ` ներկայացնելով Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ «Ես մանրամասն բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա
Արցախի իրավունքները մնում են անբեկանելի արժեք. Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյան
Ըստ Արցախի ԱԺ նախագահի՝ մեր ձայնը պետք է հստակ փաստարկված ու հետևողականորեն բարձրացված լինի՝ ներկայացնելով ոչ միայն մեր ցավը, այլ մեր իրավունքները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ամիրյան փողոցում պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող ավտոբուսում գտնվող երկու ուղևոր. Գեղամ Ասատրյան
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը Ըստ նախնական տեղեկությունների՝ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Իրենք ասել են՝ մինչեւ վերջին հայը դուրս չգա Արցախից, դուրս չենք գալու, մնացել, գերեվարվել են. Արցախի ՆԳ նախարարը՝ ռազմաքաղաքական ղեկավարության մասին
Իսկ Սամվել Բաբայանի խոսքն ինձ հետաքրքիր չէ, ինքը շատ բան կարող է ասել
Հայկական ռադիոն պատասխանում է՝ ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Հայկական ռադիոյին հարցնում են․ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի՝ «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։ Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ճիշտ է, բայց ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե «Զանգեզուրի», այլ «Թրամփի», ոչ
Առաջարկվում է սահմանային գետի ափերի գտնվող հանքավայրերում ավազի պաշարներն ուսումնասիրելու համար իրավունք հայցելու դիմումին կից ներկայացնել ազգային անվտանգության մարմինների կողմից տրված համաձայնությունները
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ օրենսդրական նշված փոփոխություններն այս պահին վերաբերում են միայն Արաքս գետին:
Ադրբեջանը հայտնում է, թե ՀՀ-ից ներթափանցած սահմանախախտ են բռնել
«Փաստինֆո». Իրաքի քաղաքացի է ձերբակալվել Հայաստանից Ադրբեջան պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին՝ «Գուբադլի» առանձին սահմանային դիվիզիայի տարածքում։ Սահմանապահները պետական սահմանը խախտողին նկատել են հայկական կողմից՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Դժվար լեռնային և անտառապատ տարածքում, դժվարանցանելի տեղանքով իրականացված օպերատիվ գործողությունների
Բազմակողմ խաղաղարար նախաձեռնության ձախողումն էր. ԱԳ նախկին նախարարը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
Արա Այվազյան․ «Մինսկի խմբի լուծարման հետ կապված որոշումը նշանակում է, որ կազմակերպությունն իր վրայից վայր է դնում խաղաղության և խաղաղ կարգավորման մանդատը՝ հատկապես Արցախի կարգավիճակի շուրջ, բայց կազմակերպությունն ինքնին չի հրաժարվում միջազգային տարբեր հակամարտություններից՝ այդ թվում Արցախի չլուծված հակամարտության հարցը հետագայում քննարկման համար»։
Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով վնասվել է նաև 58 համարի ավտոբուսը
Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով վնասվել է նաև 58 համարի ավտոբուսը: ՆԳՆ-ն հայտնել է, որ ««Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում պայթյունի հետևանքով 1 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են»։
Ամուսնուն եւ որդուն պատերազմում կորցրած կնոջ արձագանքը՝ Ալիեւի եւ նրա կնոջ հետ ժպտադեմ լուսանկարներին
Երեք անձ եմ կորցրել, ի՞նչ եմ անում ես, ստեղ ապրել էլ չեմ ուզում։ Որբ պահել եմ իմ երեխաներին, հիմա էլ որդուս երեխաներին պետք է որբ մեծացնեմ
Տնտեսվարողին տրվել է պանրի խմբաքանակի իրացումն արգելելու կարգադրագիր
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր մանրէաբանական փորձաքննության: Հետազոտության արդյունքներով՝ «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք: ՍԱՏՄ
Մհեր Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: ՀՀ կառավարություն
«Մեզ ասում են՝ վայելեք կյանքը հիմա, երբ Արցախը չկա: Իրականում մեզ մեղսակցություն են առաջարկում»․ Արա Այվազյան
Արա Այվազյանը նշեց՝ մեզ ասում են՝ միայն Արցախի հարցից հրաժարվելով կարող ենք պահպանել մեր ինքնությունը և երաշխավորված մեր ապագան․ «Այս պնդումը, որը կրկնվում է՝ որպես Աստվածաշնչյան պատգամ, բարոյապես սնանկ և կեղծ է, կույր՝ պատմականորեն»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Սեպտեմբերի 2-3-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ին և 7-ին երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-6-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,
«Արցախի հարցը փակել հնարավոր չէ, մեր պայքարը հանուն իրական խաղաղության է»․ Արթուր Վանեցյան
Սամվել Շահրամանյանը ցավով նշեց․ «Հայտնվել ենք դաժան իրականության մեջ, իրականությունն այն է, որ Արցախը համարվում է թոկ ՀՀ-ի վզին, որից պետք էր ազատվել, որ ստանան հնարավորություն պահպանել ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը»։
Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանն արդեն 20 օր է՝ հացադուլի մեջ է
«Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանն արդեն 20 օր է» , – X-իր էջում հայտնել է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն, Հայ կանանց փաստաբանական ասոցիացիայի և Հայ իրավաբանների համաշխարհային ասոցիացիայի անդամ Լուսիանա Մինասյանը: «Այսօր առավոտյան Բաքվից զանգել է կալանավոր Վիգեն Էուլջեքչյանը։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Կոչ ենք անում Ադրբեջանի
«Արենա Լոռի» արվեստի միջազգային փառատոնը տասը նախագծերով կշարունակվի մինչև ընթացիկ թատերաշրջանի ավարտը
Ընդ որում կցուցադրվեն ոչ միայն ներկայացումներ, այլև համերգներ՝ ճանաչված ու համբավավոր արտիստների մասնակցությամբ:
Իշխանություններն անպատասխան են թողնում Ալիևի թե՛ ատելության խոսքը, թե՛ պատմական՝ ոչ պատահական, վտանգավոր խեղաթյուրումները. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի Միլլի մեջլիսի Արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության տարածքից Ադրբեջանի դեմ զանգվածային տեղեկատվական արշավի մեկնարկի վերաբերյալ։ Ես այս թեմային միգուցե և չանդրադառնայի, եթե դա կապ չունենար՝
«Ոչ միայն ուժի, այլև ցեղասպանության միջոցով է լուծվել ԼՂ հարցը»․ Կիմ Բալայան
Կիմ Բալայան․ «Այսօր մեկ խնդիր կա՝ ինչ երաշխիքով պետք է Ղարաբաղի ժողովուրդը հավաքականորեն վերադառնա Ղարաբաղ։ Մինչդեռ այսօր բոլոր պայմանները ստեղծվում են, որ ղարաբաղցիները ՀՀ-ում էլ չմնան»։
Վահագն Խաչատուրյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգեգործության ծրագրին
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կոտայքի մարզի Նաիրի և Եղվարդ համայնքներում գտնվող «Էմ Էռ ինվեստ» ՍՊԸ-ի խնձորի այգիներ։ Ընդհանուր 70 հա տարածք զբաղեցնող ինտենսիվ այգիները ամբողջությամբ ապահովված են հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգով։ Նախագահը նաև այցելել է նույն ծրագրի շրջանակներում կառուցված ջրամբարը, որը նախատեսված է այգիների ոռոգման ապահովման համար։ «Էմ
«Ուժի սպառնալիքով, ժողովրդի թիկունքում ստորագրված փաստաթղթերն իրավական ուժ չունեն». Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը մտահոգություն հայտնեց․ «Որոշ շրջանակներ փորձում են համակերպվել այս իրավիճակում, վախենալ բարձրաձայնումից։ Ումի՞ց եք վախենում՝ էս դավաճաններից ինչպե՞ս կարելի է վախենալ»։