Օրվա լրահոսը
«Պատերազմի սպառնալիքը Փաշինյանն ընտրություններում որպես հաղթաթուղթ է օգտագործում, եւ զարմանում են, երբ ասում ենք, որ Ալիեւի սրտի վարչապետն է»
«Մենք դեմ չենք խաղաղությանը, ինչպես փորձում է ներկայացնել ՔՊ-ական գեբելսյան քարոզչությունը։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին ու հենց այն պատճառով, որ ինքն ունակ չէ խաղաղություն հաստատել»։
Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
Յունիբանկի Mastercard World «Travel»-ը բազմարժութային քարտ է, որին կցված է երեք արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո, ինչը այն դարձնում է հատկապես հարմար և շահավետ արտասահմանում վճարումների համար։
Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն
Team Telecom Armenia-ի բաժանորդները այսուհետ կարող են հեշտությամբ օգտվել Koreez կրթական հավելվածից՝ անմիջապես My Team հավելվածի միջոցով:
Եթե Էրդողանը մտահոգված է խաղաղության հարցերով, ապա ինչո՞ւ չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից. Արտակ Զաքարյան
Նրա խաղաղարար ջանքերի մեջ չի՞ մտնում արդյոք կեղծ դատավարությամբ ադրբեջանական բանտերում գտնվող հայերին Հայաստան վերադարձնելու հարցը…
Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։
Անուշավան եպիսկոպոսը ծեծի է ենթարկել եկեղեցու սարկավագներից մեկին. կոչ՝ կարգալույծ անել նրան
ԱՂԵՐՍԱԳԻՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՍՈՒՉ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ Վեհափառ Տեր, ԱՂԵՐՍՈւՄ ԵՄ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Երևանի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին հաշվի առնելով հետևյալ հանգամանքները. 1․ Սուրբ Հարության տոնին իր իսկ ձեռամբ Երևանի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված «պատարագին» անձամբ հերթական անգամ չի հնչեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, կրկին
Քաղաքացիական հասարակության բռնազավթումը
Հայաստանցի մեկնաբանները միանգամայն արդարացիորեն նշում են, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն չկա: Իսկապես, քաղաքացիների կամավոր միավորումներ, որոնք սահմանում են մարդկանց մեջ հորիզոնական կապեր, որոնք գործում են իրենց կանոնադրությունների շրջանակներում եւ ենթակա չեն, հաշվետու չեն իշխանություններին, Ադրբեջանում իսկապես չկան: Ռուսաստանում, Բելառուսում եւ բազմաթիվ այլ երկրներում նույնպես չկան: Իսկ Հայաստանում կա՞ն: Կտրուկ դատողություններ չանելու համար նշենք, որ մինչեւ
Թոշակառուի ինչի՞ն է պետք 1800 դրամով «տուդա-աբրատնի» տոմսը, դրա փոխարեն մի այդքան էլ կավելացնի ու 900 գրամ միս կառնի. «ՉԻ»
Բայց զուտ տեսականորեն Նիկոլ Փաշինյանն իրավացի է։ Որոշակի կատեգորիայի թոշակային տարիքի կանայք իսկապես էլ կարող են ընդամենը 1800 դրամով օդային ճանապարհով հասնել Լառնակա ու հետ գալ, որովհետև Հայաստանում դեռ հնարավոր է այդ գնով ցախավել առնել։
«Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի կառույցից գրասենյակից բերման ենթարկվածներից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել:
Իսկ ի՞նչ է արել ընդդիմությունը 2021 թվականի ընտրություններից հետո, որպեսզի հայաստանյան հասարակությունը այսօր կոտրած տաշտակի առջեւ չկանգնի. «Ազգ»
Այդ ընտրություններից անմիջապես հետո պետք էր ամեն օր ու ամեն ժամ ընդդիմադիրները լինեին Հայաստանի մարզերում, դուրս գային սոցիալական ցանցերից ու առցանց ելույթների ձեւաչափերից, շփվեին հասարակ մարդկանց հետ, ներկայացնեին իրենց ծրագրերը, այնինչ միայն հիմա, ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, սփյուռքին օգնության կոչ են ուղղում:
«Իշխանությունն իր «հեղինակությունը» բարձրացնելու նպատակով շոուներ կազմակերպելու վարպետ է ու մարդու իրավունքների հաշվին գործելը իշխանության գործելաոճն է». «Միասնության թեւեր»
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներին և համակիրներին իրավաբանական օգնությունից զրկելու փաստերը, փաստաբանի մուտքն իր վստահորդի մոտ չթույլատրելն իշխանության կողմից օրենքից դուրս գործելու և իբր ուժ ցուցադրելու անօրինական դրսեւորում է։
Կայացել է Արցախի պատվիրակության հանդիպումը Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահի հետ
ԱՀ ԱԺ նախագահն իր զրուցակիցների խնդրանքով ներկայացրեց բռնի տեղահանված արցախահայերի՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և հումանիտար վիճակը, ինչպես նաև նրանց քաղաքացիական կարգավիճակին առնչվող հարցերը։
Ցանկացած առաջընթաց սկսվում է կրթված հասարակությունից, որը ճանաչում է իր արմատները․ Լիլիթ Գալստյան
Կարևորում ենք կրթական չափորոշիչների վերատեսությունը և նոր դասագրքերի ստեղծումը
«Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին». Ռոբերտ Ամստերդամ
«Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ ստալինյան ժամանակաշրջանի հետ». Ռոբերտ Ամստերդամ
«Սա իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից մեկն էր». Վարդան Ոսկանյանը՝ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին
«Վերջին զարգացումները ԱՄՆ-ին և Իսրայելին ցույց տվեցին, որ ակնհայտ է մի բան՝ Իրանի դեմ պատերազմի սպառնալիքը կամ պատերազմն ինքն առնվազն անարդյունավետ, եթե չասենք՝ խիստ ռիսկային միջոց է, ուստի պետք է փնտրել գոնե միջանկյալ դիվանագիտական լուծումներ, իսկ դրանց հասնելն ավելի դժվար է լինելու, քան մինչև 40-օրյա պատերազմը». Վարդան Ոսկանյան
«Տխրահռչակ օրենքի պատճառով դադարեցվել է Սամվել Կարապետյանի կողմից «Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը»․ Ավետիս Առաքելյան
Այսօր Aravot.am-ը Գյումրիում պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հաշվետվություն ներկայացնող Ավետիս Առաքելյանից՝ Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարողից, հետաքրքրվեց, թե որևէ ռուսաստաբնակ գործարար ցանկություն հայտնե՞լ է գալ ու ներդրումներ անել Գյումրիում։ Մենք հիշեցրեցինք, որ ներդրողներին Գյումրի բերելը Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրի դրույթներից է։
Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ. Թրամփ
«Ես հենց նոր հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար», -Truth Social կայքում գրել է Թրամփը:
«Շիրակի մարզպետին խորհուրդ կտայի, որ ոչ թե նման կոշտ ու կոպիտ պատասխան տար, այլ ասեր՝ ինչով է աջակցել Գյումրու քաղաքային իշխանությանը»․ Գյումրու փոխքաղաքապետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, օրերս անդրադառնալով Գյումրու քաղաքային կառավարմանը, հայտարարել էր, որ այն տապալված է։ Ըստ նրա, այդպես բնութագրելու պատճառը քաղաքում տիրող պատկերն է՝ կապված փոսալցման, ասֆալտապատման աշխատանքների, աղբահանության հետ։ «Քաղաքով քայլելով արդեն պարզ է, թե կառավարման մոդելը ինչ ձևով է ընթանում, դա միայն իմ դժգոհությունը չէ, այլ գյումրեցիների դժգոհությունն է»,- ասել էր մարզպետը։ Գյումրու
Ծառուկյանի շտաբ գնալու համար ուսուցչին ազատել են աշխատանքից. «Հրապարակ»
Արարատի մարզի Արարատ գյուղի դպրոցի աշխարհագրության և ռազմագիտության ուսուցիչ Արտակ Մնացականյանին հորդորել են ազատման դիմում գրել և դպրոցից հեռանալ, քանի որ վերջինիս տեսել են, թե ինչպես է մտնում «Առաջարկ Հայաստանին» ուժի նախընտրական շտաբ, պարզել են, որ ԲՀԿ անդամ է եւ աշխատում է իր կուսակցության համար։ Տեսնողը նկարել է ուսուցչին՝ Գագիկ Ծառուկյանի շտաբ մտնելիս, ներկայացրել քաղաքապետարան
Ներդրումների իմիտացիա․ իրականում՝ արտաքին պարտք. 168.am
Ընդհանուր պատկերը միանշանակ է․ երբ պետական կարևորագույն փաստաթղթում պարտքը ներկայացվել է որպես ներդրում, իսկ իրական արդյունքները չեն համեմատվել սեփական ծրագրային թիրախների հետ, դա արդեն պարզապես սխալ չէ՝ դա գիտակցված մանիպուլյացիա է։ Սա ոչ թե հաշվետվություն է, այլ քաղաքական տեքստ՝ գրված «լավ թվերի» լեզվով։
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում. Ալեն Սիմոնյան
Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջեւ ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը։ Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը. Ալեն Սիմոնյան
Ռուս գործարարները հետաքրքրված են Ղարաբաղի տարածքներում շինաշխատանքներին մասնակցությամբ․ Օվերչուկ
«Մենք խրախուսում ենք ռուսական բիզնեսին՝ ակտիվորեն մասնակցել այստեղ իրականացվող նախագծերին: Մասնավորապես, ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը լայն հնարավորություններ է բացում նման համագործակցության համար»,- նշել է նա։ Օվերչուկը նաև հայտնել է, որ Ջաբրայիլ և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև համագործակցության շրջանակում կարևոր կապեր են հաստատվել. «Միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում Աստրախանի մարզի միջոցներով Զանգիլանի շրջանի գյուղերում կառուցվում են մանկապարտեզներ»:
«Գիտությունը՝ որպես աշխարհը հասկանալու հրաշալի գործիք». Անվտանգության խորհրդի քարտուղարի մեկնաբանությունը
«Ճշգրիտ գիտությունները դադարում են լինել միայն թվերի ու բանաձևերի չոր աշխարհ: Դրանք դառնում են ստեղծագործական պրոցես, որտեղ մարդկային միտքն անընդհատ ընդլայնում է իմացության սահմանները: Սա մեզ բերում է մի կարևոր եզրահանգման. մեր կողմից իրականության ընկալումը ոչ թե պասիվ դիտարկում է, այլ ակտիվ մասնակցություն աշխարհի կառուցմանը». Արմեն Գրիգորյան
«8 տարվա ընթացքում Գյումրիում ոչ մի բնակարան չեն կառուցել»․ Վարդան Ղուկասյանի փեսան հանդես եկավ հաշվետվությամբ
Ավետիս Առաքելյանը ներկայացրեց Վարդան Ղուկասյանի՝ 31 կետից բաղկացած նախընտրական ծրագիրը, որտեղ շարադրված է Գյումրու զարգացման տեսլականը ու կետ առ կետ մանրամասնեց՝ որն է ի կատար ածվել, որը՝ ոչ։ Նա հաշվետվությունը ներկայացնելիս՝ երբեմն քննադատության էր ենթարկում կառավարությանը։
Կենսական նշանակության ենթակառուցվածքների կիբեռպաշտպանվածությունը՝ կառավարության ուշադրության կենտրոնում է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 16-ին տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կիբեռանվտանգության բարձրացմանը և այդ ուղղությամբ համալիր միջոցառումների ձեռնարկմանը:
15 տարի դասարան մտնող ուսուցիչը չպետք է ատեստավորման ստորացուցիչ համակարգով անցնի. Աննա Գրիգորյան
«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագրի կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժինը:
«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդես
Շարունակվում են «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները
Եվրոպայում վեց շաբաթվա ավիացիոն վառելիք է մնացել
Վառելիքի շուկայում ծագած իրավիճակի պատճառը Հորմուզի նեղուցի արգելափակումն է։ Դրա հետևանքով, ըստ AFP գործակալության, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Իրաքի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից միջազգային շուկա մատակարարվող էներգակիրների ծավալը նվազել է 96 տոկոսով։
«Քվե՝ ինչի՞ դիմաց։ Ձեր հասցրած հատկապես ո՞ր պատմական վնասն եք այնքան թերագնահատում, որ մարդկանցից քվե եք ակնկալում». Էլինար Վարդանյան
Ի՞նչ սկզբունքով եմ ես ընտրել ԱԺ նոր ընտրություններին մասնակցելու եղանակը. Այն սկզբունքով, որ ընտրությունների միջոցով հնարավոր լինի ձեր քաղաքական ուժին վերջապես հեռացնել երկրի ղեկից։ Դա այսօր թե´ ընդդիմության, ու թե´ հասարակության ճնշող մեծամասնության գլխավոր նպատակն է։
«Սպասում ենք Պուտինին Թուրքիայում». Էրդողան
«Ես Էրդողանին փոխանցեցի նախագահ Պուտինի ողջույնները, ինչին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահը խնդրեց հիշեցնել Ռուսաստանի ղեկավարին, որ իրեն «Թուրքիայում շատ են սպասում», – հայտնում է Մատվիենկոն:


















































