Օրվա լրահոսը
Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան Պաշտպանության բանակի թիրախները․ Արցախի նախագահ
Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ
Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց․ Վահրամ Պողոսյան
Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»: https://www.facebook.com/poghosyan.vahram/posts/4070762586274231
Վիրավոր զինվորը՝ նախարարի խորհրդականին․ «Ասկոլկան հետո կհանեք, թող թողնի գնամ տղերքի մոտ՝ միասին պիտի հաղթենք»
Առողջապահության նախարարի խորհրդական, Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մերոնց պես չկա էլի, հոմ զոռով չի: Նոր վիրավոր զինվորը մոտեցել, ասում ա Սարգսյան ջան, ախպերական նախարարին ասա, որ ես լավ եմ արդեն, նայի վիրակապս, ասկոլկան հետո կհանեք, թող թողնի գնամ տղերքի մոտ, միասին պիտի հաղթենք»: https://www.facebook.com/SargsyanAshot/posts/3500648949982003
Թուրքերն ընդհանրապես շատ են սիրում «վերցնել» Մատաղիսը․ Հրանտ Տեր-Աբրահամյան
Ասեմ, որ թուրքերն ընդհանրապես շատ են սիրում «վերցնել» Մատաղիսը: Առաջին անգամ չէ, որ «վերցնում» են: Օրինակ, 2016-ի ապրիլի 4-ին իրենք արդեն հաղորդել են, որ վերցրել են Մատաղիսը: Ընդ որում՝ հետագայում երբեք չեն պնդել, որ կորցրել են: Այսինքն՝ Մատաղիսը պետք է այսպես թե այնպես իրենցը լիներ, եթե իրենց պաշտոնականին հավատայինք: Բայց չնայած սրան իրենք էսօր նորից
Ալեքսանդր Լապշինը ծաղրում է. «Ստացվում է՝ Ադրբեջանի մեծաթիվ բանակը ավելի շատ տեխնիկա է ոչնչացրել, քան ունեին հայերը»
Հիմա չգիտեմ՝ ծիծաղեմ, թե լաց լինեմ»,- ադրբեջանական քարոզիչների անհաջող ստերը ծաղրել է Լապշինը:
Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները․ Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ https://www.facebook.com/arcrun/posts/3403856062983311
Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն․ ԱՆ
Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխել ենք հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին: Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, մեր կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը: Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո: Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և
Հունց թա, առաջին պարտիան քինի, ու Աշխեն տատին պեն չղարկի․ Կապանի թատրոնը 24 ժամյա ռեժիմով է աշխատում
Հինչ կընի, այ բալա, մի քանի օր տեմկացեք, թոշակս ստանամ, մի պեն առնիմ պիրիմ, բա էն սալդատին տատիկի կողմից օրհնված պեն հասնե վե՞չ»,–ասել էր տատիկներից մեկը։
Լրագրողները, օտարերկրյա քաղաքացիները ժամանակավորապես տեղափոխվել են տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է ապահով վայրում․ ԱՀ ԱԳՆ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական բաժնի վարիչի և ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարված՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը լուսաբանող լրագրողներին ուղղված բացահայտ սպառնալիքներից հետո ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ Ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին,
Լոս Անջելեսի հայերը ավտոմայրուղի են փակել. «Թույլ չենք տա ցեղասպանություն 21-րդ դարում»
Տղերքը սահմանին են պոստ պահում, մենք այստեղ:
Հակառակորդի՝ հոկտեմբերի 3-ի կորուստները
Հակառակորդի՝ հոկտեմբերի 3-ին կրած կորուստները։ ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/189278776046244/?type=3&theater
Ադրբեջանի չհայտարարված զոհերի ցուցակը. եւս 70 անուն
ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ՖԲ էջում ներկայացրել է ադրբեջանական կողմի զոհերի իրական քանակի և անունների վերաբերյալ հրապարակման 2-րդ մասը: Այս անգամ ցուցակում 70 անուններ են: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր. «Քանի որ ադրբեջանցիները իրենց զոհերի իրական քանակը ու անունները չեն հրապարակում, մերոնք հատուկ իրենց համար հավաքել
Ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները: ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/800285427474053/?type=3&theater
«Խաղաղապահները կարող են մուտք գործել միայն երկու կողմերի համաձայնությամբ». Դմիտրի Պեսկով
Ռուսաստանն իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ կարող է ուղարկել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Խաղաղապահները կարող են մուտք գործել միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե կցանկանա՞ արդյոք տեսնել ռուս խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղում,
ՊՆ խոսնակը բացառիկ ռեպորտաժ է հրապարակել արցախյան ճակատից
«Հակառակորդին շպրտում ենք»․ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Զինուժ մեդիա»-ի լրագրող Ներսես Իվանյանի բացառիկ ռեպորտաժը` արցախյան ճակատից։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3298050983564372/
Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․ Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել, Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/800084127494183?__xts__[0]=68.ARAznrf0fifasYTVfX4lfXCJBqmsVpTdfxzYc_pMZywxKotBLxSsvT88O3nQ0q66CXufO_btGjwgAphmdcfQ4UN4AQ1kTVgKrFRuOgON6BWGGVpW0B2ILz7WQeDOZ9Gn35RnwXGYxWN7DkN2kaDBBlTnE-Fl3DVtfn0HJ948nzmIYh7OzgUTwspRx_AuULDVGTH29etMgzUnkpYfA18gkAKTDZMu_webN9BOv-3WIKkuUwUrBdXv-7VgrMLlafRZbfZwtOuRsoCMRj4OWMavY5N13m8MBPrix50cZL284sonjDfzMS_R_CiQZRX2D7XGRsaHoFZZ7HuO0FHQH6sK0MU&__tn__=-R
Արցախյան ճակատում փոխհրաձգություն է. Շուշան Ստեփանյան
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3298071696895634
Բարի լույսը` առաջնագծում. Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել․ Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ։ https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/616274295736614/?type=3&theater
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է: Վարչապետ Փաշինյանը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին: Նա պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների
Կարեն Խաչանովը կխաղա Նովակ Ջոկովիչի հետ
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայում ընթացող Մեծ սաղավարտի փուլ «Ռոլան Գարոս» մրցաշարի երրորդ տուրում 6:2, 3:6, 6:4, 6:2 հաշվով պայքարից դուրս թողեց չիլիացի Քրիստիան Գարինին եւ չորրորդ շրջանում ուժերն է չափելու ATP վարկանիշային ցուցակի առաջատար, սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ
Եվրախորհրդարանի Group of the European Peoples Party-ի անդամ, Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր (ÖVP) Լուկաս Մանդլի, Եվրախորհրդարանի Identity and and Democracy Group-ի անդամ, Ավստրիայի ազատական կուսակցության պատգամավոր Հարալդ Վիլիմսկիի, Ավստրիայի խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր (SPÖ) Յորգ Լայխտֆրիդի հայտարարությունները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի և լարվածության թուլացման վերաբերյալ։ Լուկաս Մանդլ (Lukas Mandl), Եվրախորհրդարանի
Արցախի նախագահ. «Պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ՖԲ էջում. Սիրելի՛ հայրենակիցներ Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին: Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով: Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և
Լեռնային Ղարաբաղում հին էթնիկական հակամարտության նոր վտանգները. «Նյու Յորք թայմս»
Ամերիկյան «Նյու Յորք թայմս» օրաթերթն այսօր, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողություններին, ու որոշ մանրամասնություններ հայտնելով օրվա իրադարձությունների ու հակամարտության պատմության մասին, նշում է, որ այժմ կա նախկինի համեմատ մի հստակ տարբերություն` ավանդաբար ռուսական ազդեցության գոտում իր էթնիկ թուրք դաշնակիցների` ադրբեջանցիների նկատմամբ Թուրքիայի աջակցությունը: Թերթը գրում է, որ այս մարտերը սկսվեցին այն ժամանակ, երբ Թուրքիան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ: Երեսուն տարի առաջ` հոկտեմբերի 3-ին, Գերմանիայի վերամիավորումը, հիրավի, պատմական հանգրվան էր ոչ միայն Ձեր երկրի, այլև համաշխարհային պատմության և քաղաքականության համար: Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց վերամիավորված Գերմանիայի
Գյումրեցի Վահան Բիչախչյանը՝ այսօր խփած գոլից հետո
Սլովակիայի «Ժիլինիա» ակումբի և Ազգային հավաքականի ֆուտբոլիստ, գյումրեցի Վահան Բիչախչյանը ՖԲ էջում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Հատուկ գոլ իմ հայրենիքի համար։ Ես հպարտ եմ, որ հայ եմ 🇦🇲🇦🇲🇦🇲 Ես միշտ քո հետ եմ Հայաստան»: https://www.facebook.com/vahanbichakhchyan/photos/a.156569564901430/761997164358664/?type=3&theater
Իլհամ Ալիևը պետք է Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնի․ Ալֆրեդ դե Զայաս
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնի։ Այս մասին Թվիթերում գրառում է արել միջազգային իրավունքի ՄԱԿ-ի նախկին փորձագետ, իրավաբան Ալֆրեդ դե Զայասը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է դատվի միջազգային քրեական դատարանում 6-րդ հոդվածով՝ ագրեսիա հանցագործությունն իրականացնելու համար»,- գրել է նա։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ի՞նչ է իրականում ասել Փաշինյանը ռուս խաղաղապահների վերաբերյալ
Տարբեր աղբյուրների տարածած լուրերին այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ է ռուս խաղաղապահների ներկայությանը, պատասխան տեղադրում ենք «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի այդ հատվածի սղագրությունը. – Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում: – Այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Ստեփանակերտն այս պահին հոսանքազրկված է․ «Արմենպրես»
«Արմենպրես» – Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասցված հարվածների արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը: «Արմենպրես»-ի թղթակիցը նշեց, որ այս պահին մայրաքաղաքը հոսանքազրկված է: Այս պահի դրությամբ Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է:
Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղում ի ցույց դրեց իր լիակատար անզորությունը․ Սերբիայի նախագահ
Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ի ցույց դրեց իր լիակատար անզորությունը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նա նշել է, որ դեմ է Կոսովոյում և Մետոխիայում սառեցված հակամարտություններին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս մարտերը ցույց տվեցին, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունը։ «Այս հակամարտությունում մենք տեսանք միջազգային հանրության բացարձակ անզորությունը, ուստի


















































