Օրվա լրահոսը
Նախագահը շնորհավորել է Սլովենիայի նախագահին՝ Պետականության տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին՝ Պետականության տոնի առթիվ: «Համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի միջպետական հարաբերությունների խորացմանը»,-ընդգծել է նախագահը: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
Անցումային արդարադատություն կոչվածը ոչ մի կապ չունի ապագայի հետ. Պարգեւ Օհանյան. «Ա1+»
Անցումային արդարադատության մասին, ըստ պաշտոնաթող դատավոր Պարգեւ Օհանյանի, կարելի է դեռ չխոսել, քանի որ ավելի լավ է առաջ նայել, քան ՝հետ: Նրա խոսքով՝ անցումային արդարադատություն կոչվածը ոչ մի կապ չունի ապագայի հետ: «Ճիշտ է ՝ սխալների վրա սովորելու համար պետք է նաեւ հետ նայել, բայց ոչ այդքան հաճախ, որքան հիմա անում ենք եւ որի պատճառով,
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր հրապարակված դատական ակտերը։ Բողոքարկման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները։ Դատական ակտերն ստանալուց հետո կքննարկվի նաև բողոքում հավելյալ հիմքեր ներկայացնելու հարցը։ Նշենք, որ
«Հանցագործ անձինք չեն կարողանա գերակա կարգավիճակ ունենալ ֆինանսական համակարգում». Ներսես Երիցյան
Բանկերի առնչությամբ կարգավորումներ կային, իսկ ֆինանսավարկային կազմակերպությունների առնչությամբ՝ ոչ
Ռուբեն Ռուբինյան. Մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը
Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։ Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարարություն
«Ռոբերտ Քոչարյանը կարող է պնդել, որ ինքը Ռոբին Հուդն է կամ Սուպերմենն է, բայց իրողությունները դրանից չեն փոխվում». Սիսակ Գաբրիելյան
«Կյանքը ցույց տվեց, որ երկիրը թալանելուց, մարդկանց գնդակահարելուց, համատարած կոռուպցիոն համակարգ ներդնելուց եւ բանտ հայտնվելու ճանապարհն էլ է կես քայլ»:
Հրդեհ Նոր Արաբկիր զբոսայգում
Հունիսի 25-ին, ժամը 08:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արաբկիր զբոսայգում (Մալականի այգի)՝ կամրջի տակ, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել` 10:45-ին: Այրվել են բուսածածկույթ (մոտ 1.5 հա) և նշված հատվածում գտնվող «Երևան Զիպլայն» ընկերությանը պատկանող
Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
Հունիսի 22-ին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ հյուպատոսությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Լիոնում հայկական կրթական կենտրոնների սաներն ու ուսուցիչները, ֆրանսահայ կառույցների անդամներ և այլ հյուրեր: Գլխավոր հյուպատոսության երկրորդ քարտուղար Գայանե Մանուկյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով օրվա խորհուրդը, իր խոսքում նշեց, որ 1869թ.-ը հայ ժողովրդին պարգևեց
GRECO-ի 24 հանձնարարականներից Հայաստանը լիարժեք իրականացրել է միայն 7-ը
Հայաստանը գնահատվել է 2014թ-ին և համապատասխանության առաջին զեկույցը հրապարակվել է 2017թ-ին: Ընդհանուր առմամբ GRECO-ն Հայաստանի համար առանձնացրել է 24 հանձնարարական: Այդպիսով, Հայաստանը չորրորդն է այն երկրների շարքում, որոնք ամենաշատ հանձնարարականներն են ստացել:
Ցուցմունքներից մեկում երկրորդ նախագահը իրեն չենթարկվելու մասով ասում է՝ ես նրա մաման կլացացնեմ. Սեդա Սաֆարյան
Ըստ նրա՝ սա վկայում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող էր վտանգ ներկայացնել գործի քննությանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը համագործակցության հարցեր է քննարկել «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխ քաղաքում անցկացվող միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հանդիպել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը: Խոսքը մասնավորապես վերաբերել է նախագահական նոր՝ ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը: Նախատեսվում է,
«Ուրալյան ավիաուղիները» ռուս զբոսաշրջիկներին առաջարկում է Վրաստանի փոխարեն այցելել Հայաստան
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերություն հուլիսի 8-ից հետո Վրաստանի տոմս գնած իր հաճախորդներին առաջարկել է մեկնել այլ քաղաքներ, այդ թվում Երևան, ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Հաշվի առնելով դեպի Վրաստան թռիչքների ժամանակավոր արգելքը՝ «Ուրալյան ավիաուղիներն» առաջարկում են հուլիսի 8-ից հետո Վրաստանի քաղաքներ տոմս գնած ուղևորներին դիտարկել այլ ուղղություններ, որպեսզի չհետաձգեն իրենց երկար սպասված արձակուրդը»,- ասվում
Դատարանում հնչեցին ծափահարություններ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումից հետո
Նախագահող դատավորը հայտարարեց, որ որպես անձնական երաշխավորություն մուծված գումարները կվերադարձվեն:
Բնակարանում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի. նրան մահվան հասցնելու մեջ կասկածվում է հարազատ եղբայրը. Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Հարավ-Արևմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հարթենյանի դին։
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը թույլ չտվեց շարունակել դատական նիստը. այն հետաձգվեց
Մանվել Գրիգորյանի ներարկումների ժամը 13.00-ն է, հետևաբար հաջորդ դատական նիստին այդ ժամին ընդմիջում կլինի:
Ամբողջ աշխարհն է նրանց ոտքերի տակ՝ պատրաստ թալանվելու. անդրադարձ «Մնացե՛ք Քարդաշյանների հետ»-ի սկանդալային թողարկմանը
Արդյոք այս ընտանիքը չի՞ ազդել իր շրջապատի մշակութային ինքնորոշման վրա, արդյոք նրանք հարյուրավոր եթերաժամեր չե՞ն վատնել ապացուցելու, որ սեւամորթ կանայք եւ տղամարդիկ չգիտեն, թե ինչ է հավատարմությունը։ Միայն քննադատության միջոցով հնարավոր կլինի պարզել այն ամենը, ինչ կատարվել է Քարդաշյանների ընտանիքում։
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը: Այսպիսով՝ դատաչանը որոշել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, խափանման միջոց կիրառել կալանավորումը: Մանրամասները՝ շուտով:
Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է տվել. «Ա1+»
ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նա նշեց՝ հարցն արդեն համաձայնեցրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Նշեց՝ իր հրաժարականով ոչինչ չի ավարտվում: Այժմ ավելի անկաշկանդ է լինելու Հայաստանի պաշտոնյաների մասին հայտարարությունների մեջ: «Ես ուզում եմ, որ Հայաստանի էն պաշտոնյաները, որոնք էդքան մտահոգվում են՝ հանգիստ լինեն, բայց հասկանան, որ այդ
Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը վստահ է ներկայումս տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացի վրա և հավատացած, որ ժողովրդավարությունը տարածաշրջանում մեծ ներդրում կլինի ողջ տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը
Հունիսի 24-ին ՄԱԿ Ժնևի գրասենյակում տեղի ունեցավ «Հայաստան. ժողովրդավարական անցման մեկ տարին» խորագրով միջոցառումը, որ կազմակերպվել էր Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից: Երեկոյի ընթացքում որպես հիմնական բանախոսներ հանդես եկան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն: Միջոցառմանը ներկա էին Ժնևում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների և ՄԱԿ
Արցախի խորհրդարանում քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը
Հունիսի 25-ին տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը: Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Էդուարդ Աղաբեկյանը և «Դաշնակցություն» խմբակցությունը նախագծի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, ներկայացրել
Մեղադրանք է առաջադրվել 30-ամյա կնոջը՝ իր դստերը սպանելու համար
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին ահազանգը ստացվել էր 2019 թվականի հունիսի 21-ին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 25-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին` երեկոյան
Վերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը
Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը:
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ Պաշտպանի չհայտարարված այցի արդյունքները
Նախորդ այցի համեմատ, քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ իրականացվել են բարեկարգման և վերանորոգման (այդ թվում՝ կոյուղու) աշխատանքներ:
Արմեն Դարբինյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել. ՀՊ նախագահ
Լեւոն Յոլյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց ոչ Արման Բաբաջանյանի «սուբյեկտիվ, ոչ հիմնավորված, ոչ մի լուրջ բան իր մեջ չպարունակող ելույթից հետո»:
Անուրանալի է Ստեփան Շաքարյանի դերը Հայաստանում ջազ երաժշտության զարգացման գործում. նա իրավամբ համարվում է հայկական ջազի հիմնադիրներից մեկը
Ստեփան Շաքարյանի անմոռանալի կերպարը միշտ վառ կմնա երաժիշտների ու երաժշտասերների, հարազատ ժողովրդի հիշողության մեջ
ԵՄ հանձնակատարի հետ նախագահը խոսել է գիտության և նորարությունների ոլորտներում փոխգործակցության հեռանկարների մասին
Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է հետազոտությունների, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշի հետ: Նրանք անդրադարձել են Հայաստանի՝ հետազոտությունների եվրոպական տարածքին ինտեգրվելու, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալու, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում ակտիվ դերակատարությամբ հանդես գալու հնարավորություններին։
Նոր զարգացումներ Մանվել Գրիգորյանի գործով. դատարանը արգելանքից հանեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում անցնում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան): Դատական նիստը մոտ մեկ ժամ տևելուց հետո ընդմիջվեց, քանի որ պաշտպաններն ասացին, թե Մանվել Գրիգորյանի ներարկման ժամն է: Դատական նիստը վերսկսվելուց հետո նախագահող դատավորը մերժեց Մանվել
Լեւոն Յոլյանն` իր բիզնեսների մասին. «Շուրջ 4 տարի է՝ ոչ մի բիզնեսով չեմ զբաղվում»
ՀՊ նախագահի պատասխանը` Արման Բաբաջանյանին
Արմավիրի մարզում բերման է ենթարկվել 210 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք
Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 50-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները՝ սպառնալիք ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքի և առողջության համար։ Այն վարորդները, որոնք ոստիկանների ներկայությամբ դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ․ բերման են ենթարկվել բաժիններ։


















































