Օրվա լրահոսը

«Որոշները արտերկրում հանգրվանած փորձում են այլոց շուրթերով ցեխ նետել իմ վրա». Լեւոն Յոլյան

Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանեց Արման Բաբաջանյանին եւ Շաքե Իսայանին

Նաիրա Զոհրաբյան. «Լրջագույն խնդիր է, որ չճանաչված պետությունների բնակչությունը զրկված է եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելուց և այդ գործընթացի մասնակիցը լինելուց»

Ակնկալում եմ Եվրոպայի Խորհրդի աջակցությունը այս լրջագույն հարցերի լուծման գործում։ Եվրոպայի ցանկացած տարածքում ապրող քաղաքացին ունի կյանքի, առողջության եւ կրթության նույն իրավունքները, եւ այդ իրավունքները երկրի քաղաքական կարգավիճակով պայմանավորելը անթույլատրելի եւ աններելի է։

Արարատի մարզպետ. «Կոկորդիլոսաբուծության թեման սպառվել է»

Մասիս քաղաքում լրագրողները Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից հետաքրքրվեցին կոկորդիլոսաբուծարանի հետ կապված հայտնի ներդրումային ծրագրից, թե մինչ այս քննարկվում է կոկորդիլոսի կառուցվածքը, բայց ընդհանուր ներդրումն ով է անելու, ինչքան գումար է եւ երբ կլինի: «Ներդրումը կատարելու է «Արմոն» ՍՊԸ-ն: Ես կարծում եմ՝ այդ թեման իրեն սպառել  է ձեր թույլտվությամբ եւ մնացած բոլոր հարցերով դիմեք «Արմոն» ՍՊԸ-ի

ԵԱՀԿ դիտարկում. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Հունիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից 

«Պետք է, որ բոլոր մասիսցիները խոսեն ֆրանսերեն». վարչապետը՝ Մասիս քաղաքը ֆրանկոֆոն կենտրոն դառնալու մասին

Մասիս քաղաքում այսօր բացվեցին միջազգային չափանիշներին համապատասխանող ֆրանկոֆոնիայի զբոսայգին եւ ընտանեկան մարզահամալիրը: Նախագիծն իրականացրել է Adibekyan Family Foundation for Advansement (AFFA) բարեգործական կազմակերպությունը՝ Մասիս քաղաքում երիտասարդական նախաձեռնությունների եւ Alliance Francophonie կազմում գտնվող երկրների միջեւ միջազգային կապերի ընդլայնման աջակցության շրջանակում, որի ծրագրերից մեկը Մասիսը ֆրանկոֆոն քաղաք դարձնելն է: Բացման արարողությանը մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը

Միքայել Մելքումյան. Ադրբեջանը և Թուրքիան շրջափակում են ԵԽ անդամ մեկ այլ երկրի՝ Հայաստանի սահմանները, Եվրոպայի խորհուրդը անելիք ունի՞, թե՞ չունի

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստին ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը «Հարգելի գործընկերներ Արագ փոփոխվող աշխարհում ամեն օր մենք ականատես ենք լինում և բախվում նոր իրողությունների հետ, ինչպիսիք են գործազրկությունը, աղքատությունը, լոկալ պատերազմական գործողությունները, մեծաթիվ փախստականների տեղաշարժը իրենց բնօրաններից և այլ մարտահրավերներ։ Այս իրավիճակը տեղի է ունենում

«Մարդիկ կան, որ հող ու գումար ունեն, բայց ուզում են հանդիպել մարզպետի հետ». Գարիկ Սարգսյան

Լրագրողների հարցին՝ շատ մարզպետներ նշում են, թե հեղափոխությունից հետո գործարարներ են մոտենում իրենց, նշում, որ նախկինում խնդիրներ են ունեցել եւ հիմա են ցանկանում ներդրում անել՝ իրեն դիմողներ եղե՞լ են, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Եղել է մարդ, որ ունի թե հող, թե գումար եւ ցանկություն ունի ներդրում կատարել, բայց, այնուամենայնիվ, գալիս, ուզում է մարզպետին հանդիպել,

Աննա Վարդապետյան. «Ցանկացած բարեփոխում իրականացնելու ենք այն համատեքստում, որ քաղաքացին չզրկվի դատարան դիմելու իրավունքից»

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել  դատաիրավական համակարգի բարեփոխումներին և անցումային արդարադատության հեռանկարին առնչվող հանդիպում-քննարկում: Այն կազմակերպվել էր «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության կողմից «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ: Բացման խոսքում Աննա Վարդապետյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և ներկայացրել Նախարարության կողմից անցումային արդարադատության ուղղությամբ ձեռնարկվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: «Մենք մեզ չենք կարող

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին դատական նիստը դռնփակ անցկացնել

«Վարույթն իրականացվող մարմինը հանրությանը ներկայացնում է մի խեղաթյուրված գործ, որը հնարածին է և կարված Մանվել Գրիգորյանին և Նազիկի և նրանց հարազատների հետ»,- դատարանի դահլիճում այսպիսի դիրքորոշում հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում անցկացվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում զրուցել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանակակից աշխարհում գիտության դերի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացման միտումների շուրջ: Նախագահն աշխարհահռչակ գիտնականին հրավիրել է STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում այցելել Հայաստան:  Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Զարեհ Սինանյան. «Գրասենյակում 50-ից ավելի աշխատողների մի մասը սփյուռքի նախարարությունից է»

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մասիսում լրագրողների հետ զրուցելիս ասաց. «Հիմա դեռ աշխատակազմի կազմավորման փուլում ենք: Նախարարությունն ու գրասենյակը տարբեր կառուցվածք ունեին եւ դա ենք անում: Բայց դրա հետ մեկտեղ նաեւ մշակում ենք ծրագրերը, հանդիպում ենք մեր ներկա եւ ապագա գործընկերների հետ, միասին տարբեր ծրագրեր կազմում: Սկզբնական փուլում խոսվում էր, թե 20-25 աշխատող է

Մասնագետները` դասագրքերի, ադրբեջանցի Թոֆիկի արյան ճնշման ու անգիր անելու սովորույթի մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը «Մեդիա կենտրոնում» կայացած «Հայ ժողովրդի պատմության և գրականության դասագրքերի համապատասխանությունը միջազգային կոնվեցիաներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ ոչ միայն ՄԱԿ-ի համապատասխան չափանիշներով, այլեւ մեր չափորոշիչներով ուսումնական բազան եւ նյութերը, որ ունենք, չեն ապահովում սովորողների ստեղծագործ, քննադատական մտածողության չափանիշները, հնարավորություն չեն տալիս սովորողին ձեռք բերել կիրառելի հմտություններ: «Մենք ունենք մի

«Ընդդիմության տունը կռիվ եք գցում». Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը հիշեցրեց սատանայի «ասածը»

Ձեր պատգամավորները նշեցին, թե ես նպատակ ունեմ պարզապես աղմուկ հանելու…եթե իսկապես այդպես լիներ, նրանք հերթով-շարքով-կարգով այսօր չէին բարձրանա ամբիոնի մոտ եւ չէին մեկնաբանի իմ ասածը

Գելա Վասաձե. Վրաստանում այնպիսի իրավիճակ է, որ հասարակությունը լրջորեն հոգնել է այն ամենից, ինչ տեղի է ունենում, փոփոխություններ է ցանկանում. «168 ժամ»

Մոտավորապես այնպիսին են տրամադրությունները, ինչպես հայաստանյան հեղափոխության ժամանակ։ Հասարակությունը ցանկանում է փոփոխություններ և մտածում է, որ, եթե փոփոխություններ տեղի չեն ունենում վերևից, ապա մենք կիրականացնենք փոփոխություններ ներքևից։ Իսկ այն, որ մենք դա կարող ենք անել, դա մեր իշխանությունները գիտեն, քանի որ բազում անգամներ ենք դա ապացուցել։

ԱԺ-ն ընդունեց Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթը

«Այս քայլի արդյունքում ՀՀ-ն կունենա ավելի լավ Հարկային օրենսգիրք»,-ասաց Բաբկեն Թունյանը

Մեխակ Ապրեսյան. Ավիաչվերթերի արգելքից հետո, իհարկե, սպասվում է որպես այլընտրանք դեպի Երեւան չվերթերի ավելացում. «Ժողովուրդ»

Այո, ճիշտ եք, միայն Վրաստանի մասին չէ խոսքը, ցանկացած ուղղությամբ մեծ թվով զբոսաշրջիկներ են գնում ՌԴ-ից, եւ ռուսական շուկան շատ երկրների համար ցանկալի շուկա է, քանի որ բավականին լավ գումարներ են ծախսում ռուս զբոսաշրջիկները։   

Ֆելիքս Ցոլակյան. «Ֆրանկոֆոնիայի այգին եւ Ընտանեկան մարզահամալիրը փոխել են մասիսցիների կյանքը»

Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր բացված Ֆրանկոֆոնիայի զբոսայգու եւ Ընտանեկան մարզահամալիրի բացմանը ներկա գտնված Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն Aravot.am- ին ասաց. «Ես բնակվում եմ այստեղ եւ ամեն երեկո տեսնում եմ, որ հարյուրավոր մասիսցիներ ընտանիքներով, երեխաներով գալիս են այս զբոսայգի եւ խաղահրապարակներ: Մասիսցիների կյանքը շատ է փոխվել»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկական 3 ավիաընկերություն հայտարարել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումների ոլորտում ստեղծված լարվածությունը հանելուն. «Հայկական ժամանակ»

Հարցին՝ կողմերից որեւէ մեկի հետ հնարավո՞ր է քաղաքական խնդիր առաջանա, Ճաղարյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, ես 2 կողմերին էլ առաջարկել եմ հավասարապես օգտագործել մեր օդային տարածքը եւ մեր ունեցած հնարավորությունները։ Դա շատ մարդկային, շատ տրամաբանական եւ շատ ընկերական մոտեցում է՝ 2 պետությունների համար էլ։

Մանվել Գրիգորյանին անվասայլակով բերեցին դատարան. դատական նիստը մեկնարկեց

Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին անվասայլակով բերեցին դատարան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր: Մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան): Հիշեցնենք՝ նախորդ նիստին նախագահող դատավորը որոշեց նիստը հետաձգել մինչև Մանվել Գրիգորյանի ներկայությունը, որպեսզի նա ևս կարծիք հայտնի։ Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ո՞րն է տարադրամային հոսքերի բարձր առաջարկի պատճառը, Կենտրոնական բանկն առայժմ մեկնաբանություններ չի տալիս. «168 ժամ»

Վերջին շրջանում Հայաստանի արժութային շուկայում նկատվում է ամերիկյան արժույթի դիրքերի թուլացում: Դոլարի գինը ներկայումս տատանվում է 476-477 դրամի միջակայքում: Կենտրոնական բանկը սա պայմանավորում է դոլարի առաջարկի կտրուկ ավելացմամբ։ Օրերս ԿԲ նախագահը հայտարարեց, որ գարնանից սկսած՝ արձանագրվում է տարադրամի առաջարկի աճ։ Սակայն թե ո՞րն է տարադրամային հոսքերի բարձր առաջարկի պատճառը, Կենտրոնական բանկն առայժմ մեկնաբանություններ չի տալիս։

«Ահազանգի» նախաձեռնողները հույս ունեին, որ պատգամավորները դեմ կքվեարկեն համահարթ հարկմանը

Ցույց ԱԺ-ի մոտ`ընդդեմ համահարթ հարկման: «Ահազանգը» կրկին ահազանգում է

Ժամանակին համընթաց. ի՞նչ փուլում է «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագիրը

«Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի ընթացքը համակողմանի լուսաբանելու, ինչպես նաեւ առկա խնդիրներն ու մտահոգությունները վեր հանելու նպատակով այցելել ենք մարզի մի շարք հանրակրթական դպրոցներ: 3 քաղաքային (Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ) եւ 8 գյուղական (Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Սարավան, Արտավան, Զեդեա, Սերս, Գոմք) համայնքների դպրոցների տնօրենները մեզ հետ զրույցում ներկայացրել են իրենց

Հանուն ձեր մայրերի և քույրերի, եղե՛ք միմյանց նկատմամբ խնամքով, պատասխանատու և զգոն. Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է պարտադիր ժամկետային ծառայողներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է  Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ: Աննա Հակոբյանը ողջունել է զինվորներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել ծառայության

Փոփոխվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները, որոնք խիստ իշխանամետ են. հայտարարություն

Նախագծով նաև նախատեսվում է փոփոխություն Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջներում, մասնավորապես՝ հանվել են անկախության, սուվերենության և պրոֆեսիոնալության մի շարք երաշխիքներ, ինչպիսիք են վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և մշտապես ՀՀ-ում բնակվելու, ինչպես նաև ճանաչում ունենալու պահանջները, աշխատանքային ստաժի պահանջն իջեցվել է՝ նախատեսելով ընդամենը 5 տարի ժամկետ, սակայն նախատեսվել է 3 տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու պահանջ[1]։ Արդյունքում, տպավորություն է ստեղծվում, որ օրենսդրական կարգավորումները հարմարեցված են կոնկրետ անձանց համար։

Նոր գիտելիքը նոր արժեք ստեղծելու գրավականն է

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով արդեն 5 տարի անընդմեջ իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ` Բանկի առաջնակարգ մասնագետների միջոցով հարյուրավոր ՓՄՁ ներկայացուցիչների զինելով բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով: «ՖԸՐՆԻՐՈՒԹ» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Միքայելյանը Բանկի կողմից անցկացվող անվճար բիզնես դասընթացների 1000-րդ մասնակիցն

«Տարօրինակ է, բայց մենք կրկնում ենք Քենիայի սխալը». Արման Բաբաջանյանը՝ «վեթինգի» մասին

Վճռաբեկ դատարանի նախագահը հրապարակային պահանջեց այդ դատավորներին երկու շաբաթում առանց դիմադրության հրաժարական տալ կամ դադարեցնել պաշտոնավարումը՝ միաժամանակ նրանց զրկելով թոշակից: Եվ ինչ եղա՞վ: Մեկ տարի պահանջվեց, որպեսզի դատավորները վիճարկեն իրենց հանդեպ կայացրած որոշումները

Ինչպե՞ս հասկանալ, որ պատերազմի նախաշեմին սրանք հնարավոր բոլոր մեթոդներով փորձում են վարկաբեկել գերագույն գլխավոր հրամանատարին. «Հայկական ժամանակ»

Մի խոսքով՝ մինչ իշխանություններն արտաքին նորահայտ մարտահրավերներին դիմակայելու միջոցներ են գտնում, նախկինները փորձում են այդ նույն մարտահրավերներն օգտագործել ընդդեմ իշխանությունների ու մեծ հաշվով՝ ընդդեմ Հայաստանի։ Մինչդեռ այդ մարտահրավերներից շատերն ընդհանրապես չէին լինի կամ շատ ավելի հեշտ հաղթահարելի կլինեին, եթե 20 տարի շարունակ իրենք պետություն ղեկավարելու փոխարեն զբաղված չլինեին անձնական հարստություն կուտակելով։ Ու եթե նրանց թվում է, թե մարդիկ մոռացել են դա, չարաչար սխալվում են։

Արմեն Աշոտյան. Չգիտեմ, ում ինչ եք խոստացել, բայց այս քվեարկությունը խայտառակություն է

Փաշինյանի կողմից հայ-ռուսական ռազմավարական դաշինքը քանդելու ջանքերը շատ ծանր կարող են նստել երկրի վրա։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ի հիմնադիրն է. «Ժողովուրդ»

Թե ինչ-որ ռեսուրսում ինչու են դեռ հին տվյալները, դա արդեն իրենցից հարցրե՛ք։ Ես ինքս բոլոր փաստաթղթերն ունեմ, որ հունիսի 1-ից ես բացառապես մարզպետի պաշտոնում եմ։ Դա կապված էր տուրիզմի դասընթացների կազմակերպման հետ։

Վարչապետը Մասիսում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել Մասիսի բնակիչներին՝ ժամանակակից զբոսայգու և մարզահամալիրի բացման կապակցությամբ: Ընտանեկան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930