Օրվա լրահոսը

Գեղամ Սարգսյանը կվերանշանակվի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» գործադիր տնօրենի պաշտոնում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Ամփոփվեցին 2018 թվականի մարզական մասսայական միջոցառումների արդյունքները

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը գավաթներ, հավաստագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեց 2018 թվականին հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզական փառատոնի մրցանակակիր համայնքներին: Փառատոնին մասնակցած 43 քաղաքային, 5 գյուղական համայնքի և Ստեփանակերտի մրցակցությունում հաղթող ճանաչվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը, 2-րդ տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը, իսկ 3-րդ

«Ինչքան էլ ցավալի է, ամբոխը հաղթեց ՀՀ գիտակցված քաղաքացուն». Դավիթ Շահնազարյանը՝ լցոնումների, ընտրակաշառքի ու նոր ԱԺ-ի մասին

«Հայաստանն այսօր բավական լուրջ քաղաքական մեկուսացման մեջ է գտնվում: Այսօր մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ, ըստ էության, բարեկամներ ընդհանրապես չունենք, Հայաստանի իշխանություններին լուրջ չեն վերաբերվում ոչ մի տեղ: Այսքան անլուրջ եւ անպատասխանատու իշխանություն, ինչքան մենք այսօր ունենք, 1918-ի մայիսի 28-ից մինչ այսօր Հայաստանում չի եղել: Փաշինյանը ամեն օր նոր ապացույցներ է ներկայացնում, որ վարում է Արցախի շահերին դեմ քաղաքականություն»:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին՝ Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանին, Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տեր Պետրոս Վարդապետ Մանուէլեանին, Կաթողիկոսարանի կենտրոնական վարչության ատենապետներ Ստեփան Տեր Պետրոսեանին և Գրիգոր Մահսէրէճեանին: Ողջունելով Արամ Ա Կաթողիկոսի անունից Երևան ժամանած պատվիրակության

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի երդման արարողությունը

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հատագա հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արտակ Զեյնալյանը՝ ԲՀԿ-Մարուքյան «փոխհրաձգության» ու ընդդիմության մասին

Զեյնալյանը «Ելք» դաշինքով խորհրդարանում աշխատել է Էդմոն Մարուքյանի հետ. հնարավո՞ր է նա որեւէ մեկի «պրոյեկտը» լինել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նախկին տեղակալի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ: Այսպես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի

23-ամյա երիտասարդին առևանգելու կասկածանքով ձերբակալվել է չորս անձ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է չորս անձ: 2018 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1995 թվականին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին՝

Հայաստանի նկարիչների միությունը հրապարակել է ՀՆՄ նորընտիր վարչության 21 հոգանոց կազմը

ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄ 1. Իսաբեկյան Արամ 197 ձայն 2. Սաֆարյան Սուրեն 191 ձայն 3. Աբրահամյան Լևոն 164 ձայն 4. Չուբարյան Անուշ 163 ձայն 5. Գալստյան Վահագն 162 ձայն 6. Սիրավյան Գագիկ 152 ձայն 7. Թումանյան Նունե 146 ձայն 8. Առաքելյան Անուշ 139 ձայն 9. Շարաֆյան Արթուր 129 ձայն 10. Թադևոսյան Աշոտ 121 ձայն 11. Մուրադյան

Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 1 մլն 386 հազար դրամ

17 Դեկտեմբերի 2018, 1646 – Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման` ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ ընդդեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ մերժումը սպասելի էր, քանզի դատարանի անկախությունը կասկածի տեղիք է տալիս, իսկ դատակար որոշումները կայացվում են զանգերի միջոցով:

Արցախի պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ՝ պաշտպանության նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից

Դեկտեմբերի 17-ից պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ, որոնք իրականացվում են պաշտպանության նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից: Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Ամփոփիչ ստուգումների նպատակն է մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար: Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը,

«Ալֆա-Ֆարմ»-ը պատասխանում է «Վագա Ֆարմ» ընկերության՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ներկայացրած դիմումին

Օրերս մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ «Վագա Ֆարմ» ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում  է ներկայացրել ՝ ընդդեմ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ դեղագործական ընկերությունների: Ըստ բողոքի, ոլորտում գործող այլ տնտեսավարողներին շատ ավելի փոքրածավալ ձեռքբերումների դեպքում տրամադրվում են զեղչեր, սակայն իրենց անհամեմատ ավելի  մեծ ծավալներով պատվիրելու դեպքում՝ համարժեք զեղչեր չեն

Նկարիչը` նախարարի աղմկահարույց հայտարարության մասին. «Շատերը մշակույթի հետ ոչ մի կապ չունեն»

Դեկտեմբերի 13-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասել էր, որ Հայաստանի ազգային պատկերասրահի կտավները ցուցադրվելու են ՀՀ դպրոցներում ու արդեն ընտրել են ամենաթանկ կտավը: Գաղափարը հանրության կողմից միանշանակ չի ընդունվել: Aravot.am-ը այս թեմայի վերաբերյալ կարծիք հարցրեց Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն, Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանից: «Շատերը մշակույթի հետ ոչ մի

Անհրաժեշտ է պարզաբանում Ռուսաստանի հետ կնքվող նոր պայմանագրի վերաբերյալ. «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը 17-ը դեկտեմբերի 2018 թ.   Երևան Այսօր «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Հայաստանի տարածքում օտարերկրյա մասնակցությամբ կենսաբանական լաբորատորիաների մասին, նշել է, որ «Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա զինծառայողներ չեն լինելու, և այն ամենն,

Հայկ Մարության. «Կբացահայտվեն այն հաստիքներն ու անձնավորությունները, որոնք ուղղակի չեն գալիս աշխատանքի»

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները պետք է վերանայվեն. աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երևանի քաղաքապետը: Հայկ Մարությանը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ որոշ կառույցներում գրանցված են մարդիկ, որոնք

«Հատուկ սերմնավորման շնորհիվ ծնվել են էգ հորթեր». «ՀիմնաՏավուշ» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացման  ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը շարունակում է նպաստել Տավուշի գյուղատնտեսության զարգացմանը:  Այս տարի 45 հղի երինջներ են ներմուծվել Դանիայի Թագավորությունից: Հատուկ սերմնավորման շնորհիվ ծնվել են էգ հորթեր, ինչը կնպաստի ֆերմայի կաթնային ուղղության զարգացմանը: Բարելավվել են անասնակերի պահպանման պայմանները, մեծացվել է հարդանոցը և փոխվել է կերակրման մեթոդը: Ֆրանսիացի փորձագետների պարբերաբար այցերի

Ամանորի գիշերը կարելի է հրավառություն կազմակերպել՝ պահպանելով անվտանգության կանոնները. ՀՀ ոստիկանություն

Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ Լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերևս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է

Արսեն Թորոսյանը երեխաներին կոչ է արել ընտանիքի անդամներին թույլ չտալ իրենց ներկայությամբ ծխել

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը «Դու պատասխանատու ես քո առողջության համար» միջոցառման շրջանակներում հանդիպել է դպրոցահասակ երեխաներին: Վերջիններիս ջերմ երկխոսությանը հետևել է հարց ու պատասխանը: Դեռահասները բարձրաձայնել են առողջապահության ոլորտում իրենց մտահոգող հարցերը, իսկ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է դրանց: Երեխաների հարցերը բազմաբնույթ և բազմաբովանդակ էին`բժշկական միջամտության հարցերից ընդհուպ մասնագիտության մեջ կողմնորոշվելը: Նրանք առանձնացրել են իրենց

Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է հունական կուսակցության համագումարին

Հանդիպումներ է ունեցել ազգային եւ եվրոպական լիդերների հետ

«Ադրբեջանը փորձում է ստեղծել պահեստային ուժեր, որպեսզի հնարավորության դեպքում դրանք «նետի» Արցախ». փորձագետ

Սահմանապահ ծառայությանը մի քանի դիրք են տալիս Տավուշի այն հատվածում, որտեղ համեմատաբար հանգիստ է»,-նկատում է Տարոն Հովհաննիսյանը

«Նրանք քաղաքական բանտարկյալներ չեն». Արտակ Զեյնալյանը՝ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի մասին

 Արտակ Զեյնալյանը համաներմամբ չազատված «Սասնա ծռերի» անդամների մասին

«Հասկանալի է, որ «Լուսավոր Հայաստանն» ունի լուրջ հովանավորներ». Լուսինե Հարոյան

ԲՀԿ-ից սպառնալիքներ են հնչում, եւ խոստանում են բացահայտել, թե ով է Էդմոն Մարուքյանի կուսակցության հովանավորը

«Դայակ պետության հաշվին» ծրագիրն ունի մոտ 200 շահառու, հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել 400 հոգու

Այն կանայք, ովքեր երեխա են ունեցել և հրաժարվում են նրա խնամքի երեք տարի անվճար արձակուրդից, հնարավորություն է տրվում պայմանագիր կնքել մասնավոր դայակների հետ, իսկ պետությունն էլ փոխհատուցում է տրամադրում մինչև 55 հազար դրամի չափով,- Արսեն Մանուկյան: https://www.facebook.com/armgovernment/videos/1674842732619697/?__xts__[0]=68.ARDnhL_BaTIRwDu2k0RfDzkS5Utc_kmKHYccle5QoJBZtzUuLdjdHLwsrGMUbNP-_XQZcfeW_1U2czBa8rjEBAEjQJl4jqIuPRJAADlQKAA4vT1Oa0I69PPrr9uh7ochjIFYr5q4r6YJ_apOJSTnz9-sA5vIf-0djANi6Kg72cpDkKZw3bHTBQquqSPat7DAHWxaBeQArIbdNzu7UG9s25vZGikDB7GMwwVj6pZQDfYSkzEA2uuFu7FATC_v8cTgQzchJiKWp3zU6BMfNTgQCR1Du0RyLogK4MZOVdfR8rjvO9V-2Od60lWGs3DHRPtPzVpwEHTlx1Dkn7RZa5IkDd4rrUKWs3Wf6DLFl3DpR2e11Sk_ohrwljIc1QytAQ_iXA&__tn__=-R   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ֆիզիկական անձանց  համար մեկնարկել է «100 օր անտոկոս» արշավը, որի շրջանակում հաճախորդները մինչև 2019թ-ի հունվարի 31-ը ներառյալ վարկային քարտային գծերի միջոցով կարող են ստանալ մինչև 5,000,000 ՀՀ դրամ։ 100 օր անտոկոս ժամանակահատվածը գործում է ինչպես վճարային, այնպես էլ կանխիկացման գործարքների համար և սկսվում է վարկային գծի ակտիվացման օրվանից: Վարկային գծերը տրամադրվում են

Արտակ Զեյնալյանը՝ «դատարանի վրա բիրտ ճնշում է եղել» դատավորի հայտարարության մասին՝ «Դատավորն իրավունք չունի այդպիսի հայտարարություն անելու»

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ դատական համակարգն անկախ է, ինքն ու վարչապետը դատավորներին որեւէ հրահանգ չեն տվել եւ չեն տալիս: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Քոչարյանին 2-րդ անգամ կալանավորելուց հետո հայտարարել է՝ դատարանի վրա բիրտ ճնշում է եղել: Բացի այս, գեներալ Մանվել Գրիգորյանի

Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են պատրաստում Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունն ապահովելու մասին. Լավրով

Մոսկվան և Երևանն ավարտում են Հայաստանում օտարերկրյա զինվորականների  բացակայությունը երաշխավորող փաստաթղթի պատրաստումը: Այս մասին երկուշաբթի առավոտյան հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոալիքի ուղիղ եթերում պատասխանելով Հայաստանում տեղակայված ամերիկյան երեք կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին: Լավրովը, մասնավորապես, հայտնել է, որ Երևանն ու Մոսկվան ավարտում են Հայաստանում «օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի պատրաստման

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Բարդուղ Գաբրիելյանը իրավապահներին Սեւանում միլիոնների կոռուպցիայի տեղն է մատնացույց անում

Նոր կառավարության օրոք որսագողերն ավելի շատ են Սեւանից ձուկ որսում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031