Օրվա լրահոսը
Խառնաշփոթ ՀՔԺԿ-ի վարկանիշային ցուցակներում
Հայաստանի քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախընտրական շտաբը բազմաթիվ խախտումներ է արձանագրել: Հիմնական խնդիրը վերաբերվում է կուսակցության վարկանիշային թեկնածուներին. ԿԸՀ կայքում հրապարակված նրանց համարները չեն համընկել ընտրաթերթիկի վրա հրապարակված համարների հետ: Մասնավորաբար, նման խնդիր է առաջացել Ավան համայնքում վարկանիշային ընտրակարգով առաջադրված Հայկ Սանոսյանի, Լոռիում՝ Գեւորգ Սուքիասյանի եւ Արաբկիր համայնքում առաջադրված Արա Մարկոսյանի հետ: Նրանք համապատասխանաբար 2-րդ, 6-րդ եւ
Դավիթ Շահնազարյանը 2 խնդրանք ունի Վանեցյանին
«Ես գիտեմ, որ դուք իմ ասուլիսը սղագրել եւ վարչապետի առաջ եք դրել, պարտավոր էիք դա անել: Ես պատրաստվում եմ այն թղթին հանձնել՝ լրացուցիչ ապացույցներով, մի քանի լեզուներով թարգմանել, էդ սղագրության տեքստը ուղարկեք ինձ, էլի, ուղղակի ժամանակ չկորցնեմ, խոսք եմ տալիս, որ ոչ մեկին չեմ ասի, որ դուք եք տվել: Նախապես շնորհակալ եմ»:
Գրպանահատություն դեմ պայքարող քրեական հետախույզները ևս երկու դեպք են բացահայտել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ամենօրյա հետևողական միջոցառումներով բավական օպերատիվ բացահայտում են գրպանահատության դեպքեր, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում ենք։ Անդրադառնանք ևս երկուսին։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի բնակիչ Ռոբերտ Վարդանյանը, մայրաքաղաքի Աբովյան—Իսահակյան փողոցների խաչմերուկում 18-ամյա մի աղջկա գրպանից բջջային հեռախոս է գողացել։ 58-ամյա Վարդանյանին գրպանահատության դեմ պայքարող քրեական հետախույզները
«Սրանք Հայաստանի պատմության մեջ երբեւէ եղած ամենախայտառակ ընտրություններն էին». Դավիթ Շահնազարյան
Շահնազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կեղտ է փորձում լցնել իր վրա, բայց չի ստացվում. «Տեսնենք՝ դուխը կհերիքի՞, թե՞ չէ»:
Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Շիրակի մարզպետը ընտրության էր եկել՝ որդուն գրկած․ նա անդրադարձավ իրեն հասցեագրվող մեղադրանքներին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Գյումրու «Լիլիթ» մանկապարտեզում տեղակայված թիվ 31/39 ընտրատեղամասում։ Նա ընտրության էր եկել իր 1,5 տարեկան որդու՝ Հակոբի հետ։ «Իմ ընտրությունը կատարել եմ հանուն մեր երեխաների ու մեր երկրի ապագայի և հեղափոխության հաղթանակի», -լրագրողների հետ զրույցում հայտարարեց մարզպետը։ Նա նշեց, որ ընտրություններն ընթանում են առանց լուրջ ընտրախախտումների, իհարկե, կան
Դավիթ Շահնազարյանը 2 քվեաթերթիկ գրպանը դրած դուրս բերեց ընտրատեղամասից
ՀՀԿ ցուցակի 3-րդ համարով առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր քվեարկեց 9/50 տեղամասում: Լրագրողների հետ զրույցում պարոն Շահնազարյանն ասաց, որ քվեաթերթիկներից մեկը դրել է ծրարի մեջ, երկու քվեաթերթիկ էլ իր հետ դուրս է բերել ընտրատեղամասից՝ դնելով իր գրպանը: Նա այդ արարքը այսպես բացատրեց՝ «Չէի ուզում մյուս 8-ի նման նետել աղբարկղ»: Թե որ ուժերի քվեաթերթիկներն է դրել գրպանը՝
Ոստիկանությունը՝ Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվության մասին
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի՝ իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։ Ընտրողների ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներով ընդգրկված են երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, Դավիթ Գուրգենի Շահնազարյանը և Անահիտ Եղիշի Սողոյանը։ Ընդ որում, Անահիտ Սողոյանը տվյալ
«Վանեցյանը ի՞նչ գիտի՝ իրենք հիմք կամ միտք ունե՞ն ինձ ձերբակալելու, թե՞ ոչ, դա ինքը չի որոշում, Փաշինյանն է որոշում». Շահնազարյան
«Արդարադատությունն այսօր Նիկոլ Փաշինյանի գործադիր օրգանի է վերածվել: Առաջին գաղտնալսումից հետո դատախազությունը քրգործ է հարուցել ու թե՛ ԱԱԾ պետը, թե՛ ՀՔԾ պետը հարցաքննության էին հրավիրվել դատախազություն: Երկրորդ գաղտնալսումից հետո դատախազությունը պարտավոր է ծանուցագիր ուղարկել ու հարցաքննության հրավիրել Փաշինյանին:
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ. «Եթե մեղավորությունս ապացուցվի, մանդատս վայր կդնեմ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածու, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ընտրությունը կատարելուց հետո պատասխանել է «Ազատության» հարցերին, որից ներկայացնում ենք մի հատված: -Այս անգամ դուք էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում եք, ինչպես նաեւ Կոտայքի մարզում ռեյտինգային թեկնածու եք: Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, ինչո՞վ ձեզ գայթակղեց, ինչո՞վ գրավեց պատգամավորի աշխատանքը:
«Այստեղ կարող է մարմնական վնասվածքներ լինեն». Միջադեպ՝ ընտրատեղամասի մոտ, որտեղ քվեարկում էր Դավիթ Շահնազարյանը
Ընտրողը Շահնազարյանին մեղադրեց, թե աղջիկը Աննա Հակոբյանի հետ մտերիմ է: Նա էլ պարզաբանեց. «Հրապարակումներից մեկում նշված էր, որ իմ դուստրը Փաշինյանի, նրա կնոջ հետ հարաբերություններ ունի: Նախ, եթե ունի, դա ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ, երկրորդը՝ այդ լուսանկարները, որոնք հրապարակել էին, 2008-2009-ի հանրահավաքների լուսանկարներ էին»:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 15-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում
ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։ Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման
Ծպտյալ վերահսկիչներով ընտրություններ Գյումրու որոշ թաղերում (Ֆոտոշարք)
Գյումրիում ընտրությունները մինչ այս պահը անցնում են հանգիստ, առանց լուրջ միջադեպերի, առանց օրենքի լուրջ խախտումների։ Ի դեպ, վաղ առավոտյան ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվել Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզեր։ Հանրապետության երկրորդ քաղաքում խնդիրը, թերևս, համընդհանուր պասիվությունն է․որոշ ընտրատեղամասեր կարելի է ասել ընտրողի կարոտ են․ հանձնաժողովականները նստած սպասում են, թե դուռն ով կբացի, բացառություն են կազմում այն
Մենք ազդարարում ենք հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ առաջին նախագահ և Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ
Որոշ տեղամասերում թեքահարթակներ չկան, մեկում էլ քվեատուփը դուրս է եղել տեսախցիկի դաշտից
Մանկապարտեզներում տեղակայված ընտրատեղամասերի մուտքերը եւս հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի համար
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրն արձանագրված ենթադրյալ ընտրական հանցագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած 64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ: Դեպքերից 11-ն արձանագրվել և հաշվառվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային
Բովաձորի ՀՅԴ-ական նախկին գյուղապետը՝ կաշառք բաժանելու լուրերի մասին
Էդիկ Մելիքսեթյանը նախ հետաքրքրվեց. «Իսկ ո՞նց անենք, որ հերքենք…ավելի ճիշտ՝ այդ լուրը տարածողին գտնենք»:
Երեւանից Լոռու մարզ են տեղափոխվել ոստիկանական ուժեր
Քիչ առաջ Երեւանից Լոռու մարզ են տեղափոխվել ոստիկանական խմբեր: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի արտառոց դեպք չի եղել, սա արվում է պատշաճ վերահսկողություն ապահովելու համար. «Որեւիցե պատճառ չկա, ոստիկանական ուժերը մշտապես ընտրություններին ներգրավված են եղել եւ՛ նախկինում, եւ՛ ներկայումս: Առանձնակի անհանգստանալու որեւէ պատճառ չկա, ընդամենը
ՄԵՆՔ-ը անշուշտ կլինի խորհրդարանում. Արտակ Զեյնալյան
Խաչատուր Քոքոբելյանը քվեարկել է «Առաջինը Հայաստանն է» կարգախոսով:
Քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտումների մասին
«Ականատեսի» դիտորդները շարունակում են մշտադիտարկել ընտրական գործընթացը ՀՀ բոլոր ընտրատարածքներում` պատահականորեն ընտրված 300 տեղամասերում։ Յուրաքանչյուր ոչ էական միջադեպերի մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսն» այժմ ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա, այն է՝ կոպիտ խախտումները։ Տեղամասերի բացումից մինչև ժամը 14:00-ն «Ականատեսը» ստացել է 23 հաղորդում 22 ընտրական տեղամասից։ Ստորև ներկայացված
Հետո էլ ասում են՝ քվեարկության օրը արգելված է քարոզչությունը. ֆոտոմեղադրանքներ
Մայրաքաղաքի տարբեր հատվածներով շրջելիս պատկերն այսպիսին էր. չկա շենք, կանգառ, խողովակ, պատ, փայտ, որի վրա քարոզչաթերթիկ չլինի: Դրանք պահպանվել եւ չեն հեռացվել: Հետո էլ ասում են` ընտրության օրը քարոզչություն անել չի կարելի: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով․ «Անկախ դիտորդ»
Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։ Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները չեն լրացվել։ Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր
Վահրամ Բաղդասարյան. «Արջի ծառայությունը, որ որոշ մարդիկ մատուցում են, պարզապես ստվեր են գցում ընտրությունների վրա»
«Ես քվեարկեցի հանուն իմ երկրի ապագայի եւ այն մտահոգությունների, որոնք կան այս զարգացումների ընթացքում, որ կարողանանք վերացնել այդ մտահոգությունները, եւ որեւէ վտանգ չսպառնա մեր երկրի անվտանգությանը»,- այսօր 23/03 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վահրամ Բաղդասարյանը: Թեկնածուն ասում է, որ խախտումներ արձանագրել են, եղել են նաեւ «արջի ծառայություններ մատուցող անձիք:
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 15:00-ի դրությամբ
Դեկտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, այդ թվում՝ ստացիոնար բուժման
Փաշինյանն այն մասին, թե ինչու Սերժ Սարգսյանի հանդեպ որեւէ քրեական գործ չի հարուցվել
«Դա եւս մեկ ապացույց է, որ քննչական մարմինները չեն գործում ըստ իմ հայտարարությունների»,-վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը
Ժամը 14:00-ի դրությամբ մասնակցության թիվն՝ ըստ ԿԸՀ-ի
ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը ներկայացրեց տեղեկություններ մինչեւ ժամը 14:00-ն ընտրողների մասնակցության թվի վերաբերյալ: Ըստ ԿԸՀ-ի ներկայացրած պաշտոնական տվյալների, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 592 հազ 479 է, որից ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 հազ 055: Տոկոսային արտահայտությամբ՝ 24,53 %: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մամուլի խոսնակը չմեկնաբանեց խմած ԲՀԿ-ականի մասին ահազանգը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ընտրությունների ընթացքի մասին խոսելիս ասել էր. «4/32 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ակնհայտ խմած է եղել: Դա մեր դիտորդներն էին ահազանգել: Ես էլ էի գնացել այդ տեղամաս: Այնտեղ հանձնաժողովի անդամներից մեկը Նարեկ անունով՝ ազգանունը չեմ հիշի, ով Ծառուկյան դաշինքից է նշանակված եւ վրայից արաղի հոտն ակնհայտ գալիս էր, փորձում էր մեր
Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայ ժողովրդի մեջ կա՞ որևէ մեկը, որ մտահոգություն չունենա»
Քիչ առաջ Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հարցին՝ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մտահոգություններ ունե՞ք, Լ. Տեր-Պետրոսյանը դրական պատասխանեց. «Այո, հայ ժողովրդի մեջ կա՞ որևէ մեկը, որ մտահոգություն չունենա»։ Մանրամասն՝ տեսանյութում
«Կարելի էր ասել՝ կռկռում եք Հայաստանի գործերի վրա, ես դա առաջարկեցի Նիկոլին». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Ըստ նրա՝ մեծ դեբատից հետո Լուսավոր Հայաստանը լուրջ առավելությամբ անցել է առաջ:
«Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին հայտնել է, որ իր նկատմամբ հանձնաժողովի անդամների կողմից հոգեբանական ճնշումներ են գործադրվում
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրված ընտրախախտումները 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արարատի մարզի՝ Մասիսի, Գեղարքունիքի մարզի՝ Ճամբարակի և Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջաններում: Գյումրի 31/34 08:15 սահմաններում Յազիչյան Աննա Կարապետի անվամբ քաղաքացին ներկայանալով տեղամաս, հայտնել է, որ հանդիսանում է Բարգավաճ


















































