Օրվա լրահոսը

Եզդիները՝ արցախյան հերոսամարտի ժամանակ

«Առավոտի» «Շարժում-30» շարքն ընդհատվեց հեղափոխական իրավիճակի հետ կապված: Մենք նախատեսել էինք նաեւ առանձին անդրադառնալ ազգային փոքրամասնություններին, ովքեր եղան մեր կողքին Արցախյան շարժման, պատերազմի օրերին: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հովանավորությամբ լույս է տեսել համահեղինակներ Ազիզ եւ Հասան Թամոյանների՝ «Եզդիների զորավար Ազիզ Թամոյանի հրամանատարությամբ Ջանգիր աղայի անվան եզդիական ռազմական ջոկատը արցախյան պատերազմում» (1991-2016թթ.) գիրքը: Աշխարհի եզդիների

Արթուր Խաչատրյան. «Եթե ես լինեի նույնիսկ Ծերունի Խոտաբիչը, որեւէ փոփոխություն չէի կարող անեի»

Գյուղատնտեսության նախարարն արձագանքում է իրեն ուղղված մեղադրանքներին

Ո՞վ է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա հարձակված գյումրեցին

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան վրա զինված հարձակում գործած անձանցից մեկը՝ Հովհաննես Ռիժենկոն, որը Գյումրիի բնակիչ է, նախկինում իրավապահների տեսադաշտում չի հայտնվել, երբևէ որևէ հանցավոր արարքով աչքի չի ընկել։ Այս մասին մեզ տեղեկացրեցին տեղի իրավապահներից, որտեղ դեպքից անմիջապես հետո սկսել էին տվյալներ ձեռք բերել, թե ով է 42-ամյա

Արթուր Խաչատրյան. «Եթե տեղափոխման զեղչեր չլինեն՝ ցորենի 1կգ-ն 25 դրամով հնարավոր է թանկանա»

Գյուղատնտեսության նախարարը՝ վրացական սահմանափակումների մասին

Հազարամյակների խորքից եկող Արցախի բարբառը որպես բնիկ ժողովրդի՝ արցախահայության անհերքելի վկայություն

Այսօրվա Ադրբեջանի պետական այրերն ու քարոզչությունն անընդհատ պնդում են, թե Արցախի ողջ բնակչությունը 1828 թվականին գաղթել է Իրանից, ու այն կազմակերպել էր Իրանում Ռուսաստանի դեսպան Գրիբոյեդովը: Իրականում այդ ժամանակ Իրանի Ուրմիա լճի շրջակայքից Արցախ են գաղթել երկու գյուղերի՝ Մարաղայի եւ Չայլուի բնակիչները, որոնք մինչեւ ադրբեջանական բանակի կողմից 1992թ. ապրիլի 10-ի կոտորածը, օկուպացումն ու գյուղերի հիմնովին

Սպանության համար դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

Քննությամբ չի պարզվել հանցագործության պատճառը

Թուրքիայի ոստիկանության հայտարարությունը՝ Հայաստանում ձերբակալված թուրքի մասին

Թուրքիայի ոստիկանությունը գրավոր հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզի վերաբերյալ, ով հետախուզվում էր ԱՄՆ-ի կողմից։ Նախօրեին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երևանում հայտնաբերեցին ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզին։ Թուրքիայի ոստիկանության հայտարարության մեջ ասված է,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 31-ի և սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի

«Մեծ անհանգստություն չկա». Փոխնախարարը՝ Վրաստանից Հայաստան հացահատիկի ներկրման խնդրի մասին

Վահագն Խաչատրյանն ասաց. «Համոզված եմ, որ դա ԵՄ չափորոշիչների մեջ մտնող է, քաղաքական որոշում չէ: Համենայնդեպս, այլընտրանքի բացակայությունը բացասական է: Ճիշտ է, պետք չի այսպես խառնվել իրար, նախօրոք կանխատեսումներ անել, թե 50 դոլարով կթանկանա 1 տոննայի մեջ հացահատիկի գինը, պետք չի»:

ՀՀ նախագահի խորհրդական. արդեն իսկ պետք է հայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը. «Ա1+»

ՀՀ  նախագահի խորհրդական Թեվան Պողոսյանի խոսքով արդեն իսկ պետք է հայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը. «Պետք է հստակեցում լինի, որ իմանանք՝ ուր ենք գնում»: Ըստ նրա, հստակեցում է պետք նաև անցումային արդարադատություն կոչվածի մեջ. «Որոշումներ են պետք, որ հասկանանք՝ ինչպես ենք խնդիրները լուծելու, կոնսենսուս է պետք»: Թեվան Պողոսյանը դրական է համարում վարչապետի և ԱԺ նախագահի

Հնարավոր է պարոն Դեն Փոլովիչ Բիզլերյանին համոզել են, որ նա դառնա ՀՀ քաղաքացի, որպեսզի իր պահեստներում առկա զինամթերքը բերի հասցնի Հայաստան. «Ազգ»

Երկրում կարծես թե սկսվել է ներգաղթի հզոր ալիքը: Ամեն դեպքում Հայաստանի քաղաքացիների թիվը համալրվեց եւս երկու մարդով. Դեն եւ Ադամ Բիզլերյաններ եղբայրներն այսօրվանից ՀՀ հպարտ քաղաքացի են: Ի դեպ, ՀՀ քաղաքացիների թիվը կարող էր ավելանալ եւս մեկ հոգովՙ այն սեւահեր աղջիկը, որն ուղեկցում է Դենին Հայաստան կատարած այցի ժամանակ, բայց կա՛մ այդ աղջիկը չի ուզում

Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի կազմը

Սեպտեմբերի 7-ին և 11-ին Հայաստանի Մ-21 հավաքականն անցկացնելու է Եվրոպայի Մ-21 առաջնության արտագնա ընտրական հանդիպումներ համապատասխանաբար Ավստրիայի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: Սեպտեմբերի 3-ից թիմն անցկացնելու է մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝   Դարպասապահներ Սևակ Ասլանյան, «Փյունիկ» Նիկոլաոս Մելիքյան, «Արարատ Արմենիա» Հենրի

Նախկին իշխանությունների օրոք՝ 600 հազար դրամ, նոր իշխանությունների օրոք՝ 45 հազար դրամ. Ինչ է փոխվել կառավարության 100 օրում

Ավագ Ավանեսյանն ասաց, որ հուլիսին արտահանումը չի աճել այնքան, ինչքան սպասում էին. «Արդեն մենք բաներ ենք տեսնում, որ մեզ անհանգստացնում են, բայց դա չի նշանակում, որ վա՜յ, տնտեսությունը վարի գնաց: Մենք առնվազն 6 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու այս տարի: Մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ 5 տոկոսից ավելի էլ հնարավոր է ունենալ 2019-ին»:

«Գլոբալ նախագծերով ներկայանալ աշխարհին՝ առանց մեծ ներդրումների»

Էկվադորաբնակ օպերային երգիչ Ալեքսանդր Թամազյանը նոր Հայաստանի հետ կապված ծրագրեր ունի Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում շուրջ 30 եւ ավելի տարիներ արտասահմանում ապրող ու ստեղծագործող հայաստանցի արվեստագետների մեծ մասը վերադառնալու ցանկություն է հայտնում՝ կապված մեր երկրում նոր իրողությունների հետ: Բացառություն չէ 15 տարի Էկվադորում գործունեություն ծավալած օպերային երգիչ Ալեքսանդր Թամազյանը: Նրա խոսքերով՝ «Էկվադորում զարմացած են

Սևանից ոռոգման նպատակով 100 միլիոն խմ ջուր բաց թողեցին, բայց մարդկանց հետ խոսում ենք, ասում են, որ մեկ լիտր ջուր անգամ չեն ստացել. Կարինե Դանիելյան. «Փաստ»

Ջրային տնտեսությունում առկա խնդիրների մասին բնապահպանները տարիներ շարունակ բարձրաձայնել են: Բայց հարցն ավելի է սրվում հատկապես այն ժամանակ, երբ Սևանից հերթական անգամ ջրառի որոշում է կայացվում: Սևանի խնդրին մենք արդեն անդրադարձել ենք: Այս անգամ բնապահպան Կարինե Դանիելյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե, ի վերջո, ի՞նչ է կատարվում ջրային տնտեսությունում: «Խնդիրներն իսկապես կուտակվել են: Համակարգը շատ վնասված է, վատ է

Գործնականում բոլոր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց կապված մերձավորների գլխին կախվել են տարաբնույթ քրեական գործեր. «Ժամանակ»

Հայաստանի նախորդ իշխանության գործնականում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց կապված մերձավորների գլխին կախվել են տարաբնույթ քրեական գործեր, որոնց մասին հաղորդագրությունները հոսում են ջրի նման: Միայն վերջին երկու օրերին հայտնի դարձավ Հովիկ Աբրահամյանի ու եղբոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, նախկին նախարար ու քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Թոխմախի Մհերի և, ընդհուպ՝ Սերժ Սարգսյանի անունները շոշափող նոր քրգործերի մասին,

Փաշինյանի ստեղծած կառավարությունը, գոնե կողքից ականատեսի տպավորությամբ, մեծ դժվարությամբ է գլուխ հանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակից. «Ազգ»

Այդպիսի դրական սպասելիքներ, որ կային հեղափոխությունից անմիջապես հետո, վաղուց արդեն չէր եղել Հայաստանում: Վարչապետ Փաշինյանը վայելում էր բնակչության ճնշող մեծամասնության, ըստ որոշ աղբյուրների՝ 86%-ի լիակատար աջակցությունը եւ փաստորեն քարդ-բլանշ ուներ սկսելու բարեփոխումների լայն գործընթաց, այդ թվում նաեւ ոչ ամբոխահաճո, երկրում առկա իրավիճակը իսկապես փոխելու համար: Այս առումով անցած 100 օրերը որոշ չափով հիասթափեցնող էին, եւ

28-ամյա կնոջը, որը վարձով էր ապրում, սպանել էին. ձերբակալվել է Աբովյան քաղաքում ապրող 38-ամյա մի տղամարդ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 17.35-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Արարատյան փողոցի թիվ 77 տուն մեկնած խումբը բնակարանում հայտնաբերել է կնոջ դի։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ պարզել են ինքնությունը։ 28-ամյա կնոջը, որը նշված տանը վարձով էր ապրում, սպանել էին։

Ռոբերտ Քոչարյանը դեռ պետք է շնորհակալ լինի Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ-ն քաղաքական ինքնասպանություն կգործի, եթե Քոչարյանի վրա «խաղադրույք» դնի

Համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցվել է մինչեւ խորհրդարանական ընտրություններ. «Ժողովուրդ»

Բայց եւ անորոշ է՝ ընտրություններից հետո այն կշարունակվի, թե ոչ։

Նախկինները լավ հնարավորություն ունեն հասկանալ, թե ինչ է նշանակում լինել ընդդիմություն, ինչ է նշանակում քննադատություն. «Փաստ»

Իսկ սեփական սխալները չընդունող ցանկացած քաղաքական ուժ՝ լինի ընդդիմություն, թե իշխանություն, դատապարտված է մեկուսանալու և ապա տապալվելու:

Mercedes-ի 44-ամյա վարորդը խմած վիճակում մխրճվել է մարդատար ГАЗель-ի մեջ. կա 9 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում» բախվել են Mercedes մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման

Ինչպես է ստացվել, որ ՀԱԿ ներկայացուցիչները «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում են. «Ժողովուրդ»

– Մեզ մոտ ազատ է այդ հարցը, եւ մեր անդամները կաշկանդված չեն այդպիսի բաներով։

Ալիկ Սարգսյան. «Ես տեսակով խլող չեմ, փայ մտնող չեմ, մոռացեք». «Հայկական ժամանակ»

Ես երբեք, ոչ մի ժամանակ, անկախ բոլոր հանգամանքներից, որեւէ մեկից որեւէ բան չեմ խլել, նամանավանդ՝ բիզնես։ Ես մտածում էի՝ զառանցանք է, ներողություն կխնդրի, վաղը եւեթ դատի եմ տալու, լույսը բացվի, դիմելու եմ դատարան, նա մասսայական պետք է ներողություն խնդրի, բարոյական վնասս պետք է վերականգնվի։

Ալեք Ենիգոմշյան. «Ցանկացած իշխանություն, երբ բռնաբարում է ժողովրդի կամքը, ենթակա է տապալման». «Հրապարակ»

Սեպտեմբերի 29-ին նշանակված է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը։ Արդեն հայտնի է նախաձեռնող խումբը, ի՞նչ ծրագրով է նորահայտ կուսակցությունը մուտք գործում քաղաքական դաշտ, ո՞ր դաշտում է այն գործելու․ այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ։ Ի դեպ, նա տեղեկացրեց, որ նախաձեռնող խմբում ոչ միայն «Սասնա ծռեր» կազմակերպության անդամներն են, այլեւ

Հիմա էլ հայտարարվում է, որ տնտեսության լոկոմոտիվ ճյուղն ընհանրապես ապագա չէ մեզ համար. «Հայոց աշխարհ»

Այն, որ նոր կառավարությունը եւ նրա ղեկավարը չեն փայլում կառավարման ունակություններով եւ մտադիր էլ չեն այդ ուղղությամբ ջանք գործադրել, կարծես թե սովորական է դարձել: Նույնը կարելի է ասել տնտեսության նրանց պատկերացումների մասին: Այս դեպքում կա՛մ անտեղյակության հետ գործ ունենք, կա՛մ երկրի տնտեսությունը կանխամտածված ձեւով տապալման տանելու մոտեցման: Չենք պնդի, թե այս տարբերակներից ո՞ր մեկն է

Բաղրամյան 26-ի այգու տարածք ազատ մուտքի ժամեր կսահմանվեն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, ՀՀ վարչապետի նստավայրի՝ Բաղրամյան 26-ի այգու տարածք ազատ մուտքի ժամեր կսահմանվեն։ Նախատեսվում է ամեն օր ժամը 10։00-ից մինչեւ 22։00-ը բացել այգին քաղաքացիների համար։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը չի հերքել այս տեղեկությունը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Մհեր Սեդրակյանը պնդում է, թե գործի հետ կապ ունի այնքանով, որ ցանկացել է հաշտեցնել կողմերին, ստանալ «քցվողի» գումարը. «Հրապարակ»

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, թե տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարարն ու ԱԺ նախկին պատգամավորը չարաշահումներ են թույլ տվել։ ՔԿ-ն հաղորդում է, որ տվյալներ են ձեռք բերվել կատարված առերեւույթ հանցավոր դրսեւորումներին նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց առնչության վերաբերյալ։ Մասնավորապես՝ «Ցուցմունքներում՝ որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք

Սպասումները, որ նախորդ իշխանության ժամանակ, հատկապես լայն սպառման ապրանքների, այսպես ասած, արհեստական ձեւավորված գները կնվազեն, չեն իրականանում. «Հայոց աշխարհ»

Հասարակության կյանքում հեղափոխական փոփոխություններ խոստացող կառավարությունը այդպես էլ չի կարողանում արդարացնել սպասելիքները։ Սոցիալական վիճակը երկրում ոչ միայն չի բարելավվում, այլեւ գնալով վատանում է։ Մի կողմից՝ չեն ավելանում հասարակության եկամուտները, մյուս կողմից՝ իշխանափոխությունից կարճ ժամանակ անց բազմաթիվ ապրանքային շուկաներ հայտնվել են գնաճային բարձր ճնշման տակ։ Սպասումները, որ նախորդ իշխանության ժամանակ, հատկապես լայն սպառման ապրանքների, այսպես ասած,

Վարչապետի խոսնակ. Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը

Վարչապետը դրանից հետո խնդրել է Շանթ Հարությունյանին հրավիրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակ եւ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930