Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյան. «Իշխանափոխությունից հետո ՃՈ նախազգուշացումները վարորդների մի մասը ճիշտ չընկալեցին»

ՀՀ ոստիկանապետը՝ տուգանքների համաներման, վատ երթեւեկության եւ ճանապարհային ոստիկանների կրճատման մասին

ԿԳ նախարարը. «Ես դեմ չեմ սև ու սպիտակ համազգեստին, ես դեմ եմ դրա պարտադրանքին»

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագ, մասնավոր և հատուկ դպրոցների տնօրենների հետ: Անդրադառնալով 2018-2019թթ. նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` նախարարը նշել է, որ այս տարի ուսումնական պլանի փոփոխություն տեղի չի ունեցել` հաշվի առնելով, որ բովանդակային փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում: Սակայն այժմ ԿԳ նախարարությունում ակտիվ քննարկումներ են

Վանի հայկական եկեղեցուն կից գերեզմանոցը թուրքերը վերածել են ժամանցային վայրի

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի: Չնայած որ կղզում կան անվտանգության աշխատակիցներ, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները քայլում են գերեզմանոցի միջով և  նույնիսկ զբոսախնջույք անում և աղտոտում տեղանքը: 10-րդ դարի քանդակագործությանը բնորոշ մոտիվներով քանդակված շիրմաքարերի մեծ մասն այժմ ավերված է: Բացի այն, որ զբոսաշրջիկները ժամանցային վայրի են վերածել հայկական պատմական գերեզմանոցը, նաև մեծ

Անընդունելի է նախարարի կողմից հանրային քննարկման ընթացքում տեսախցիկների առջև կասկածի տակ դնել հանրակրթական դպրոցի տնօրենի գիտելիքները. Հայտարարություն

Ինչպես տեղյակ եք, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Երևան քաղաքի դպրոցների տնօրենների հետ, որի ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը բարձրացրեց դպրոցներում օտար լեզուների դասավանդման ցածր մակարդակի հարցը, որին հաջորդեց նախարարի, մեղմ ասած, ոչ կոռեկտ պատասխանը: Որպես համաուսանողական միություն՝ մենք քննադատում ենք այդպիսի վարքագիծը: Մեր խորին համոզմամբ անընդունելի է

Գիրքը պետք է անպայման ունենա մակագրություն՝ «Բանտում գտնվող մեր քաղաքացուն»

2018 թվականի մարտից «Հայ գիրք» գրախանութը և «Անտարես» հրատարակչությունը հանդես եկան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նախաձեռնությամբ: «Նվիրիր գիրք բանտերի գրադարաններին» ակցիայի նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, անկախ ազատության սահմանափակումից, ստանան կրթվելու և տեղեկացված լինելու առավել լայն հնարավորություն: Հատկանշականն այն է, որ նվիրաբերվող գիրքը պետք է անպայման ունենա մակագրություն՝ «Բանտում գտնվող մեր

«Պետության հետ իրեն նույնացնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը այլ Նիկոլ Փաշինյանը». Էդուարդ Շարմազանով

Պատասխան Սասուն Խաչատրյանին «Այստեղ էլ ամեն ինչ հստակ է. երեք ամիսը բավարար էր, համոզվելու համար, որ այսօր պետության հետ իրեն նույնացնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա շահերը սպասարկող որոշ պաշտոնյաներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը: Հիշեցնենք, Սասուն Խաչատրյանն

Վալերի Օսիպյան. «Փողոցային երաժիշտների գործունեությունը կսահմանափակվի»

ՀՀ ոստիկանապետն անդրադառնում է Հյուսիսային պողոտայում երաժիշտների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին

«Եթե ՔՊ-ն ինքը միայնակ ունի 60 տոկոս քվե, ես երբեք չեմ միանա, չեմ գնա կոալիցիա կազմեմ». Արամ Սարգսյան

Թե ինչու Նիկոլ Փաշինյանի ու Արամ Սարգսյանի ջրերը մի առվով չեն հոսում, պարոն Սարգսյանն ունի իր բացատրությունը: Ըստ նրա, իրենք պարզապես տարբեր մարդիկ են, ինքը Նիկոլ Փաշինյան չի դառնա, Փաշինյանը՝ Մարուքյան, Մարուքյանն էլ՝ Արամ Սարգսյան: Նա ասաց, որ եթե Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն մեծ թվով ձայներ ստանա, հաջորդ ընտրություններին ինքը դեմ կլինի, որ «Ելքը» նորից միավորվի, որովհետեւ կստացվի՝ պաշտոն են ուզում:

Իսրայելի դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել Հայաստանի դեմ ԱԹՍ կիրառած ընկերության աշխատակիցներին. razm.info

Իսրայելի դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել ընդդեմ նախորդ տարվա հուլիսին Արցախի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի «խնդրանքով» մահապարտ ԱԹՍ կիրառած Aeronautics Defense Systems Ltd. (ADC) ընկերության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է իսրայելական The Times of Israel լրատվակայքը: Աշխատակիցների թվում են ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչը, զարգացման տնօրեն Հաիմ Հիվշարը և մարքեթինգի

Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են. Վրաստանի վարչապետ

Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, դարերի ընթացքում մեր բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները օրինակելի են: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է «Գրուզիա Օնլայնը»: Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին Բաքու կատարած այցի համար և կարևորել երկու երկրների

Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակի առաջին տասնյակը

2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅ Դաշնակցության ցուցակի առաջին տասնյակում ներկայացված են հետևյալ թեկնածուները. 1. Միքայել Մանուկյան՝ ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահ 2. Դավիթ Հակոբյան՝ «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն) տնօրեն 3 Խաչատուր Ստեփանյան՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դոցենտ, պատմ. գիտ. դոկտոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ 4 Ալեսյա Բեջանյան՝ Հայաստանի ՓՄՁ

«Մեզնից լավը դեռեւս չի ծնվել». Գալուստ Սահակյան

Արամ Սարգսյանի խոսքով՝ «բոլոր 3 նախագահների ժամանակ էլ դրական տեղաշարժեր են եղել: Այսօր այդ ամեն ինչը չտեսնել, ջնջել ուղղակի գիծ դնել կոպիտ սխալ է: Մենք դրա իրավահաջորդն ենք, որպես պետություն, պիտի շարունակենք, պիտի նախորդների սխալները չկրկնենք, նախորդների լավը ասենք լավ է, Ղարաբաղի հարցում իրենց արած բանակցությունների ընթացքում եղած փորձը պիտի վերցնենք՝ անկախ նրանից՝ այդ նախագահը բանտում է, թե դրսում է, իրեն պիտի հարցնել: Չկա հայ մարդ, որը Ղարաբաղի հարցում ուզենա, որ մենք զիջող լինենք, ուզենա, որ մենք պարտված լինենք, առավել եւս, երբ որ այդ մարդը ղարաբաղցի է»:

Արայիկ Հարությունյան. «Դուք սովոր եք, որ նախարարը տնօրեններին վերեւից է նայել, շեֆություն արել»

ԿԳ նախարարն արձագանքում է դպրոցի տնօրենի անգլերենի գիտելիքները ստուգելու մասին իր հասցեին հնչած քննադատություններին

Կոնստանտին Օրբելյանը` Հասմիկ Պապյանի, «տապալված» «Գայանեի» ու կաթող տանիքի մասին

Oգոստոսի 30-ին Ազգային օպերային թատրոնում կայացած ասուլիսում անդրադարձ եղավ Մոսկվայի Մեծ թատրոնում «Գայանե» բալետի շուրջ պտտվող անբարենպաստ ասեկոսեներին:

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հաստատելու է ընտրական հնարավոր խախտումների շուրջ բողոքների գրանցման շուրջօրյա ծառայություն

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հորդորում է երեւանաբնակ իր անդամներին¸ համակիրներին եւ առհասարակ բոլոր երեւանցիներին՝ քաղաքացիական պատասխանատվությամբ ու ազգային-քաղաքական գիտակցությամբ մասնակցել առաջիկա ընտրություններին եւ իրենց ձայնը տալ ըստ իրենց հայեցողության՝ հարմարագույն թեկնածուներին։ ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հիշեցնում է բոլորին¸ որ առաջիկա ընտրությունները հանդիսանալու են առաջինը՝

«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության բաժնետոմսերը առերևույթ հափշտակելու գործով ձեռք են բերվել նոր փաստական տվյալներ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ

«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։ «Կրեդիտ

«Այսօրվա Հայաստանում Քոչարյանը չի կարող համախմբող կենտրոն դառնալ»

«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը – HTB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական հետաքրքիր ուղերձներ հղեց` թե հայաստանյան հանրությանը, թե քաղաքական ուժերին, նաեւ` միջազգային հանրությանը: Հարցազրույցի հիմնական ուղերձը հավանաբար այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ինքը կարող է դառնալ շատ ուժեղ համախմբող կենտրոն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին: – Բոլորովին համաձայն

ՀՔԾ պետ. «Ես լիահույս եմ, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»

Սասուն Խաչատրյանը՝ Մարտի 1-ին Սուրիկ Խաչատրյանի, Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի եւ Գագիկ Բեգլարյանի առնչության մասին

«Վեոլիա ջրի» տնօրենը՝ Ռոբերտ Նազարյանին Ֆրանսիա տանելու մասին. «Արվել է լավ բան ու պետք չի այդ լավ բանի մեջ փորձել կեղտ գտնել»

Aravot.am-ը հարցրեց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ձեզ վերահսկող մարմին է, արդյոք այստեղ շահերի բախում չկա՞, երբ դուք նրանց տանում եք շրջագայության եւ ծախսում մոտ 13 մլն դրամ՝ Կրիստիան Լըֆեն պատասխանեց. «Նման եղանակով կազմակերպված փորձի փոխանակում բազում երկրներում է արվում եւ բազում քանակով: 2005-ին, երբ «Վեոլիա» ընկերության առաջին հաղթանակն էր ՀՀ-ում, այդ ժամանակ ընկերությունը նաեւ լրագրողների հրավիրեց Ֆրանսիա, որ բացահայտեն Ֆրանսիան ու Ֆրանսիայում «Վեոլիա» ընկերությունը, ժամանակին դա կոռուպցիա չէին դիտարկում»:

Ինչու են «փոքր կենտրոնի» միջավայրային ձևախեղումներն ու աղավաղումները լիազորված մարմնի կողմից հետևողականորեն արժանանում անուշադրության

Բաց նամակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ պարոն Ա.Էլոյանին «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կայքում տեղադրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N728-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կապակցությամբ. Հարգելի պարոն Էլոյան. ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Երևանի «փոքր կենտրոնն» առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման

Բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային փորձել են առևանգել. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ Ա. Պետրոսյանի մասով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին «Էրեբունի» թանգարանի մոտակայքում բողոքի ակցիային մասնակցող անչափահաս տղային մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 30-ի ցերեկը, սեպտեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 30-ի

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է 109.990.200 դրամի յուրացման դեպք

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվող ծառայողական քննության ընթացքում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ԿՕ և ՀՁ պահպանության գնդում ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից իրականացված ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ 2015-2018թթ. ընթացքում հիշյալ գնդի և տնտեսվարող մի շարք սուբյեկտների միջև կնքված պահպանության իրականացման պայմանագրերով նախատեսված գումարները գնդի արտաբյուջետային հաշվեհամարին չեն մուտքագրվել, ինչի հետևանքով պետությանը

Արթուր Գեւորգյանը ակնկալում է կառավարության օրինական միջամտությունը ՀԲՖ-ՀԱՕԿ-Սպորտի նախարարություն կոնֆլիկտում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը եւ ՀԱՕԿ-ին հորդորում է չմիջամտել ֆեդերացիայի գործերին: Օգոստոսի 2-ին Արթուր Գեւորգյանը վերընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ: Սակայն նրան դեմ մարզիչների ու մարզիկների մի խումբ դիմել էր նախարարություն եւ ՀԱՕԿ՝ դժգոհելով, որ ընտրություններն անցել են անօրինական: Հայկական սպորտի ղեկավարներն էլ

«1-ին դասարանցուն դպրոց ճանապարհելու համար 30-35 հազար դրամ է պահանջվում». փորձագետ

«Դա դպրոցական պարագաների առաջին օրվա ծախսն է, ոչ թե ողջ ուսումնական տարվա»,-նշեց Կարեն Չիլինգարյանը

Հայաստանի մուայթայի մարզիկները հաղթանակներ են գրանցում

Օգոստոսի 24-ից 26-ը Թբիլիսիում կայացել է մուայթայի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին հինգ երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա եւ Ադրբեջան: Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեր երկիրը հանդես է եկել 12 մարզիկով եւ բարձր արդյունքներ ցույց տվել՝ նվաճելով 5 առաջին, 3 երկրորդ եւ 1 երրորդ տեղ: Արտակ Բրուտյանը տեղեկացրեց նաեւ, որ

Ռուսական Forbes-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում է Սամվել Կարապետյանը

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը հայտնվել է վարկանիշային աղյուսակի 95-րդ հորիզոնականում:

Փայտի խորանարդ մետրը` 27 հազար դրամ, սահմանամերձ դպրոցն ինչպե՞ս վճարի

Բերդավանի դպրոցը վառելափայտի խնդիր ունի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930