Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ում կզգուշանան». Արփինե Հովհաննիսյանը՝ կոռուպցիոն սկանդալի մասին. «Ա1+»

ԵԽԽՎ պատգամավորներ Սամեդ Սեիդովը, Պեդրո Ագրամունտը, Ժորդի Շուկլայն ու Սեզար Պրեդայն ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի բուրգի վերեւի հատվածն են: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ հայտարարությանը, որում խոսվում է այս պատգամավորների այս կամ այն առնչություններն ադրբեջանական լոբբիստական աշխատանքներին: «Այս 4 պատգամավորներն ամենաերեւացողն ու ամենաազդեցիկն են. մի դեպքում խոսում

Անկարայի դատախազությունը պահանջել է Փայլանին զրկել անձեռնմխելիությունից. ermenihaber.am

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը խորհրդարանից պահանջել է դադարեցնել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը։ Փայլանը կարող է պատասխանատվության ենթարկվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ (հանրապետության նախագահին վիրավորելու) և 301-րդ (Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը հրապարարակայնորեն վիրավորելու և նվաստացնելու) հոդվածների հիման վրա։ Փայլանի դեմ 2017թ․ մայիսի 16-ին հայց է

Վարչապետն այցելել է հակառակորդի արձակած կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ս.թ. մայիսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանին: Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողի առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողի հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Կառավարության

ԱԻՆ. սննդային թունավորման ախտանիշներով Արմավիրի ԲԿ է դիմել «Հայաստանի հողեր» ՓԲԸ 90 աշխատակից

Մայիսի 17-ին, ժամը 18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից: Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում: Արմավիրի բժշկական կենտրոն է

Զանգվածային թունավորման դեպք Արմավիրում. մի քանի տասնյակ մարդ է դիմել «Արմավիր» ԲԿ

Էռնեկյանի հողերում աշխատող բանվորները թունավորվել են հավի մսից:

Վարչապետի տիկինը հանդիպել է մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների հետ

Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները: Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբել իրենց ուժերը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համապատասխան

Գյումրիում 70 տարեկան տղամարդ է մահացել. ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել

Գյումրիում, ըստ նախնական ենթադրության, ինքն իրեն դանակահարելու միջոցով կյանքին վերջ է դրել 1949 թվականին ծնված Արզունիկ Գ-ն։ Նրան 18․40-ին  շտապբուժօգնության մեքենայով մեռած վիճակում տեղափոխել են Գյումրի բժշկական կնետրոն, որտեղ այլևս օգնություն ցուցաբերել չեն կարողացել։ Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած-վերքեր, ձախ դաստակի կտրած վերք, պարանոցի աջ կեսի ծակած-կտրած վերք: ԲԿ-ում հաստատվել  է

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ

Մայիսի 16-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Ուեսս Միթչելը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա շեշտեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։ Շնորհակալություն հայտնելով

Հայտնաբերվել է այրված դի՝ կտրած-ծակած վնասվածքներով. հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով։ 2018 թվականի մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ  3-րդ գյուղից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին՝ փոսի մեջ, այրված դի կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննության ընթացքում Երևան

ԲՀԿ-ն իր երկու անդամներին հեռացրեց Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցությունից․ պատճառը «Բալասանյանի մասկի շոուին» մասնակցելն էր

ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցությունից հեռացրել են այն երկու անդամներին, որոնք «Բալասանյան դաշինքի» 10 անդամների հետ մասնակցել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ «Մեր խմբակցության երկու անդամներ, որոնցից մեկը՝ Գրիգոր Մաթևոսյանը կուսակցական էր, ԲՀԿ անդամ էր, անմիջապես հեռացվել է կուսակցությունից, իսկ երկուսը միասին՝ Գրիգորը

Շանթ Հարությունյան. «Դադարեցնել անհնազանդության միջոցառումները, որոնք սպառնում են ներքին կայունությանը»

Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, քիչ առաջ իր ՖԲ էջում հրապարակել է հետեւյալ կոչը. «Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կոչը բանտից` ուղղված Հայաստանի հանրությանը։ Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ` կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլորին, ովքեր կցանկանան

Հորեղբոր տղաներին սպանել են նախկին սրբիչի գործարանի մոտ ․ մանրամասնում է Շիրակի դատախազը

Այսօր Գյումրու Մյասնիկյան փողոցում՝ նախկին սրբիչի գործարանի մոտ, սպանել են երկու հորեղբոր տղաների՝ Վարդան Կ-ին և Թելման Կ․-ին ։ Նրանց հրազենային վնասվածքներով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նա ասաց, որ անմիջապես հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին և 235 հոդվածի

«Թող Փոստանջյանը գա` տրամադրեմ իրեն նույն ծառերը, այնտեղի կեղտը, և թող ինքը բարելավի այդ տարածքը». «168 Ժամ»

Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում գտնվող տարածքը 15 տարով վարձակալած Տիգրան Ավետիսյանը վստահեցնում է՝ այնտեղ իրականացվող աշխատանքներն օրենքի սահմաններում են և թույլատրված են քաղաքապետարանի և Բնապահպանության նախարարության կողմից: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ Հրազդանի կիրճից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարում էր, որ այդ տարածքում ապօրինի շինարարություն է տեղի ունենում, ինչի համար

Շարքայինների համար ձեռք կբերվի որակյալ բամբակե ներքնազգեստ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հետեւյալ գրառումն է կատարել Ֆեյսբուքյան իր էջում. «ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ ԶՈւ- երում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական

Գյումրիում հիվանդանոց են տեղափոխել երկու սպանված տղամարդու

Քիչ առաջ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել երկու մահացած անձանց, որոնցից մեկը, նախնական տվյալներով, հրազենային վնասվածքներ էր ստացել գլխի հատվածում, մյուսը՝ կրծքավանդակի։ Նրանք երկուսն էլ նույն ազգանունն ունեն․ մեկը՝ Վարդան Կ-ն է, մյուսը՝ Թելման Կ․-ն, ամենայն հավանականության հորեղբոր որդիներ են։ Այս մասին մենք տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության

Հզոր հայրենիք կերտելու կոչ

Փաստաբան Լուսինե Ավագյանի բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Քաջարանում դանակահարել են անչափահասի. կասկածյալը ևս անչափահաս է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քաջարան քաղաքում անչափահասի դանակահարության դեպքի առթիվ. մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2018թ. մայիսի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում,  կտրած-ծակած վնասվածքով «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է տեղափոխվել Քաջարանի անչափահաս բնակիչը՝ ծնված 2002թ.: Ըստ բժշկական կենտրոնից

Յուրի Խաչատուրովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։

Խայտ ու խայտառակ եղան այսօր «Բալասանյան դաշինքի» ժողովուրդը և խլեցին մեր բոլորի ժամանակը. Լևոն Բարսեղյան

Մենք համոզված ենք, որ Գյումրուն պետք են նոր ընտրություններ, Գյումրու ավագանին չի արտահայտում գյումրեցիների իրական կշիռն ընդհանրապես և տեղի չեն ունեցել որպես այդպիսին՝ ընտրություններ, տեղի են ունեցել միջոցառումներ։

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Մայիսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Դեսպան Կասպրչիկը շնորհավորեց նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը

«Երկիր Ծիրանիի» հաղորդումների կապակցությամբ դատական նիստը հետաձգվել է

Հայաստանում տեղի ունեցավ Համահայկական մեծ ընդվզում, որը դեռ չի հասել դատական իշխանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին և իշխանության այլ ճյուղերին: Դեռ ամիսներ առաջ՝ փետրվարի 13-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության պետին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանի ու Մարինա Խաչատրյանի կողմից իրենց մի

Քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ կառավարության շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձանց, խնդրում ենք հայտնել քննչական մարմնին

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է և ընդլայնել է ուսանողական վարկերի պայմանները: Այսուհետ կրթական վարկ կարելի է ստանալ ոչ միայն ԲՈւՀ-երի, այլ նաև վճարովի դպրոցների աշակերտների ուսման վարձերը վճարելու նպատակով: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը շուկայում հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ նաև տարբեր ուսուցողական դասընթացների վարձերի վճարման նպատակով: Կրթական նպատակներով բարելավված վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով

Ո՞վ է ճիշտ՝ Փաշինյա՞նը, Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Վիգեն Սարգսյանը. Շավարշ Քոչարյանը՝ ԼՂ խնդրի կարեւոր դետալների մասին

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, Նիկոլ Փաշինյանը ճիշտ չէ՞ր, երբ ասում էր, որ մենք հակամարտության կողմ ենք՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Չէ, մի հարցում ակնհայտորեն ճիշտ է եւ նորություն չի, որ Հայաստանը չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն: Իսկ որ մենք ներքաշված կողմ ենք, դա ճիշտ է»:

Առաջիկա օրերին նախատեսվում է վայրի բնություն վերադարձնել նախորդ տարի Լոռու մարզում հայտնաբերված՝ առանց մայրական խնամքի երկու արջի քոթոթի

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) տնօրեն Ալան Նայթը պատրաստակամություն է հայտնել ավելի ինտենսիվ աշխատել ՀՀ նոր ձևավորված իշխանությունների հետ վայրի կենդանիների պաշտպանության հարցերում։

Տղամարդու այրված ու մետաղալարով կապկպված դի է հայտնաբերվել

Մայիսի 17-ին՝ ժամը 11-ն անց 25-ի սահմաններում, 1-02 ահազանգած քաղաքացին հայտնեց, որ 3-րդ գյուղից գերեզմաններ տանող ճանապարհին՝ հոսանքալարերի համար փորված փոսը մարդ են գցել, որն այրվում է։ Դեպքի վայր՝ Սիլիկյան Հին Խճուղի, են մեկնել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, նաև այլ իրավապահ մարմինների օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ այրված տղամարդու դին կապկպված է եղել մետաղալարով։ Իրավապահ

«Հրեշտակի թևերով» անձը՝ գարեջրագործների մասնակցությամբ բալասանյանական շոուի պատճառ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր վառ առավոտից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ կառույցների աշխատակիցներ՝ ցուցապաստառները ձեռքերին, պահանջում էին «ձեռքերը հեռու պահել Սամվել Բալասանյանից»։ «Բա՜լասա՜նյա՜ն, Բա՜լասա՜նյա՜ն»,-անընդմեջ վանկարկում էին նրանք։ Նրանք չէին դադարում բղավել անգամ ավագանու արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգի միակ հարցը՝ «Բալասանյան դաշինք»-ի 10 անդամների, որին միացել էին երկու ԲՀԿ-ականներ և

Ռուս բլոգգերները բացահայտում են Հայաստանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու քաղաքականության շրջանակներում  2018թ. մայիսի 12-ից 17-ը Հայաստան  էր հրավիրել ռուսական մի շարք հայտնի բլոգգերների, ովքեր 6 օրվա ընթացքում սեփական փորձով բացահայտել են Հայաստանի ողջ զբոսաշրջային գրավչությունը, նրանցից շատերը Հայաստանում առաջին անգամ էին և ինչպես իրենք էին խոստովանում

Փաստաբանները հույս են հայտնում, որ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով

ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով: Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում»  Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի  և  բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսին փաստաբան Մարո Խաչատուրյանն ասաց, որ ԼԳԲՏԻՔ համայնքը Հայաստանում սեգրեգացիայի է ենթարկվում: «Անգամ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031