Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Անասյան. «Հայաստանը բնօրրան է, իսկ սփյուռքը` ապրելավայրը»

Սեպտեմբեր 20,2012 16:17

Այս տարի լրանում է ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր, գրող հրապարակախոս Հենրիկ Անասյանի 75-ամյակը: Այդ կապակցությամբ մաեստրոն այցելել է Հայաստան: Սեպտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` «Ափ մը հող» խորագրով` նվիրված Անասյանի հոբելյանին: Այսօր «Տեսակետ» ակումբում նա ասաց, որ Հայաստանն իր համար նոր թռիչքի, արարումների հիմնական աղբյուրն է. «Ես Հայաստանի հողից ու ժողովրդից եմ ուժ առնում, որպեսզի հարստացնեմ իմ երգացանկը: Ինձ համար Հայաստան գալը նման է աղոթքի, ես գալիս եմ վերանորոգվելու»:

Նա վիրավորական է համարում, երբ հայերին ինչ-որ կատեգորիաների են բաժանում` ամերիկահայ, սփյուռքահայ, ինչպես ինքն ասաց` հայը հայ է.«Բոլոր սփյուռքահայերի համար Հայաստանը բնօրրան է, իսկ սփյուռքը` ապրելավայրը»:
Կոմպոզիտորը նշեց, որ վերջին տարիներին մշակութային կյանքում լուրջ բացթողումներ են եղել, հատկապես` երաժշտական ասպարեզում:
«Թեեւ հեռուստատեսությամբ ընթացող մի քանի հաղորդումները փաստում են, որ մենք կարող ենք վերականգնել այն, ինչ կորցրել ենք, օրինակ` «Ժողովրդական երգիչ» հաղորդումը: Կաղում է դասական երաժշտության մակարդակը, նրա ցուցադրումը, կատարումը»,- ասաց Անասյանը եւ հավելեց, որ մի փոքր Հայաստանի համար շատ են բեմը նվաճած աստղիկները, նրանց պետք է ցած իջեցնել իրենց աստեղային բարձրությունից:
Կոմպոզիտոր, երգահան Արա Գեւորգյանը նշեց, որ Անասյանը շատ տաղանդավոր եւ համեստ մարդ է, մարդ, ով ոչ միայն բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, այլ նաեւ հրաշալի խմբավար եւ գրող, հրապարակախոս. «Անասյանը շուրջ 34 տարի առաջ արտագաղթել է Հայաստանից եւ ապրում է ԱՄՆ-ում: Նրա ընտանիքի բոլոր անդամները մշակույթի մարդիկ են. կինը դասական երգեր է կատարում, տղան` Արմեն Անասյանը` Յաննիի դիրիժորն էր, մյուս տղան` Արամ Անասյանը, հոյակապ երգիչ է, տենոր»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930