Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը կասեցրել է TWINNING ծրագիրը Հայաստանում

Սեպտեմբեր 06,2013 08:39

Եվրամիությունը կասեցրել է Հայաստանի հետ «Թվինինգ» ծրագրի գործողությունը: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովն արդեն իսկ պաշտոնապես այդ մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությանը: Պատճառը՝ Հայաստանի կողմից Մաքսային միության մեջ մտնելու որոշումն է: Սակայն պարզ չէ՝ կասեցումը վերջնակա՞ն է, թե՞ ժամանակավոր:

«Թվինինգ» ծրագիրը Հայաստանում գործում է 2009 թվականից, տարբեր գերատեսչությունների հետ իրականացվել է մոտ 18 ծրագիր: Դրանք հիմնականում ուղղված են աշխատակազմի վերապատրաստմանը: «Թվինինգի» նպատակն է պետական կառույցներում ինստիտուցիոնալ բարեփոխումները` ԵՄ չափանիշներին եւ գործող մոդելներին համապատասխան, Հայաստանի օրենսդրական դաշտի մոտեցումը ԵՄ–ի համընդհանուր օրենսդրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30