Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռայմոնդ Պաուլսին և Վլադիսլավ Տրետյակին

Հոկտեմբեր 14,2013 16:05

Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին և ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին` ուղեկցությամբ ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի:

Հանդիպմանը Նորին Սրբությունը հյուրերին ծանոթացրեց Հայ Եկեղեցու կարևոր առաքելությանն ու դերակատարությանը մեր ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ քրիստոնեական հավատը զորացրել է հայ ժողովրդի ոչ միայն հոգևոր, այլև ստեղծագործական կյանքը` հանդիսանալով ինքնության պահպանման հիմնական երաշխիքը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Ռայմոնդ Պաուլսին և Վլադիսլավ Տրետյակին` երաժշտության ու սպորտի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված ուժ և եռանդ պարգևի նրանց` նորանոր հաջողություններով շարունակելու խանդավառել և ոգեշնչել հասարակությանը և սնել հատկապես երիտասարդ սերնդին իրենց նվիրյալ ծառայության միջոցով քարոզվող հոգևոր-բարոյական արժեքներով:
Իրենց հերթին Վլադիսլավ Տրետյակն ու Ռայմոնդ Պաուլսը երախտագիտություն հայտնեցին հայության հոգևոր կենտրոնում ջերմ ընդունելության համար, ապա հանդիպման ավարտից հետո այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031