Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Կարմիրաղբյուրի հոգեկան հիվանդ բնակչին ադրբեջանցիները զինված դիվերսանտ են ներկայացնում

Հունվար 28,2014 20:14

Նա մասնակցել է համագյուղացու մահվան տարելիցի միջոցառմանը

Հունվարի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ  Մամիկոն  Խոջայանը հայտնվել է  Ադրբեջանի տարածքում: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ   Կամո Չոբանյանը մեզ հայտնեց, որ 1937թ. նոյեմբերի 29-ին ծնված  Մամիկոն Խոջայանը հոգեկան հիվանդ է, արդեն 3 տարի հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Նա ունի 3 տղա, 3 աղջիկ, Վերին Կարմիրաղբյուրում  ապրում է  տղաներից մեկի եւ նրա կնոջ հետ: Կամո Չոբանյանն ասաց, որ  Մամիկոնն  այսօր մասնակցել է համագյուղացիներից մեկի մահվան տարելիցի  միջոցառմանը: Դրանից հետո նրան տեսել են դույլը ձեռքին, հարցրել են, թե ուր է գնում, պատասխանել է , թե մոշ հավաքելու է գնում: Դրանից հետո գյուղի ծայրամասում նա ասել է, թե խաղող հավաքելու է գնում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031