Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հեռահար նոր զենք կգնի. նախարարը ռազմական գաղտնիք չբացեց (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2014 14:03

«Հայաստանի Զինված ուժերը շուտով կհամալրվեն նոր՝ առավել հեռահար զենքով»,-այսօր Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Զոհերի հիշատակ» հուշաքարի և ուսանող-ազատամարտիկների լսարանի բացման արարողությունից հետո ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպումից հետո՝ Տնտեսագիտականի բակում լրագրողները խնդրեցին նախարարին մանրամասներ հաղորդել հեռահար զենք գնելու պայմանավորվածությունների մասին, սակայն նախարարը չցանկացավ ռազմական գաղտնիքներ բացահայտել ու պատճառաբանեց. «Գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցության շատ խնդիրներ ռազմական բնագավառում նաև գաղտնիություն են պարունակում, ուստի իմ ասածին ավելացնելու բան չունեմ»; Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին՝ նախարարը նշեց, որ Ադրբեջանի սպառազինության հարցը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է, ու հավելեց. «Մենք մեր տեսակետներն ու մտահոգությունը հայտնում ենք բոլոր ատյաններում»:

Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ սահմանում իրավիճակը հանդարտ է. «Կրակոցներ կան, բայց դրանք քիչ են: ՀՀ սահմաններում այն հասել է գրեթե նվազագույնի, ԼՂՀ սահմաններում կրակոցների թիվը երեսուն-քառասունի է հասնում՝ մեկ օրվա ընթացքում»:
Անդրադառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ Սեյրան Օհանյանը նշեց. «Ադրբեջանը փորձում է սահմանին սադրանքները օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա ազդելու համար: Այն փորձում է միակողմանի զիջումներ պարտադրել ՀՀ-ին և ԼՂՀ-ին, որոնք անընդունելի են ՀՀ-ի համար: Մենք պաշտպանեցինք մեր սահմանները: Բայց հակառակորդը փորձում է երկրորդ անգամ ճնշում գործադրել եւ հասնել զիջումների : Մեզ համար ընդունելի են փոխադարձ պայմանավորվածությունները, բայց անընդունելի են անհասկանալի զիջումները՝ անհայտության դիմաց»: Մատնանշելով հուլիսյան դիվերսիոն գործողություններն ու հայկական բանակի սպաների և զինվորների խիզախությունը՝ նախարարը նշեց, որ դրա արդյունքում էր, որ ՀՀ նախագահը կարողացավ «ձեռք սեղանին խփելով» խոսել նախագահների հանդիպման ժամանակ:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930