Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Գեւորգյան. «Ոնց որ մորդ ծնունդը նվագես, հորիցդ փող ուզես»

Հունվար 22,2015 17:54

Aravot.am-ը երգահան,գործիքավորող Արա Գեւորգյանից հետաքրքրվեց՝ Հակոբ Հակոբյանի աղմկահարույց «Հիշողություն» ֆիլմի երաժշտությունը ինքն է գրել, որովհետեւ բարձր հոնորա՞ր է ստացել, թե՞ ցեղասպանության թեմայով էր, դրա համար:

«Ես դա արել եմ անվճար…99 թվականից մինչեւ այսօր, ինչը երկրի հետ կապված է, անվճար եմ անում…Համերգ եմ տվել անվճար, ելույթներ եմ ունեցել անվճար, հիմներ եմ գրել անվճար, թեկուզ մեծահարուստների համար՝ էլի առանց ակնկալիքների, առանց փող ուզելու, ես տենց հաճույք եմ ստանում, դա էլ իմ մազոխիզմն է:

Ո՞նց կարելի է Էրեբունի-Երեւանը փողով նվագել, ո՞նց կարելի է Համահայկական խաղերը փողով նվագել, Երեւանի ծնունդը ոնց կարելի է փողով նվագել: Ասում ենք՝ Երեւանը մեր տո՜ւն, իմ տո՜ւն, ոնց որ մորդ ծնունդը նվագես, հորիցդ փող ուզես… Շատ քաղաքապետեր այսօր դրա մասին են խոսում, բայց ես չեմ ուզում ուրիշին վատություն անել:

Մեր մյուս երեխեքը փող են աշխատում, երգում են, ամեն մեկը փողի կարիք ունի, դժվար է ապրելը: Դա ինձ համար խթան է, դա նստում անում եմ, իմ կենսագրության մեջ է չէ՞ բան ավելանում: Հետո մարդկային հարաբերություններս է շատ լավ վիճակի մեջ լինում՝ ով բան է խնդրում, անում եմ անվճար: Կյանք է, մի օր էլ մի բան կարող է ինձ պետք գալ, էդ դեպքում արդեն չես զանգում խնդրելու համար, այլ զանգում ես ընկերոջդ…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 Լուսանկարը՝ Արա Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031