Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը բաղնիք ու վարսավիրանոց կուղարկի անապահովներին

Ապրիլ 30,2015 16:49

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը, այն արտառոց էր նրանով, որ օրակարգի գրեթե բոլոր հարցերը վերաբերում էին համայնքային բյուջեից դրամական օգնություն հատկացնելուն:

Դրամական օգնություն հատկացրեցին զոհված ազատամարտիկների հարազատներին, ազատամարտիկներին, Երկրապահ կամավորական միության Գյումրու տարածքային բաժանմունքին, Թատերական գործիչների միության, Գրողների միության Գյումրու մասնաճյուղերին, Կույրերի միավորմանը, «Սամբո-ձյուդոյի մարզադպրոցին», Եվրոպայում հաղթած սպորտսմեններին, «Անի» փողային նվագախմբին, որի թմբուկը պատռվել է, սոցիալապես անապահովներին եւ այլն:

Սակայն հարցերից մեկը իր բովանդակությամբ անակնկալի բերեց ներկաներին. սոցիալապես անապահովների բաղնիք ու վարսավիրանոց գնալու ծախսերը եւս գանձվեց Գյումրու բյուջեից:

IMG_7101

Օրակարգի 9-րդ հարցը, որն ընդունվեց միաձայն, շարադրված էր այսպես. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի կողմից Գյումրի համայնքի սոցիալապես անապահով շահառուներին բաղնիքի եւ վարսավիրական ծառայություններից օգտվելու համար դրամական միջոցներ հատկացնելու անհրաժեշտ գնումները բանակցային ընթացակարգի կիրառմամբ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու ձեւով իրականացնելու թույլտվության մասին»: Այս թեման մանրամասնեց քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը, որն ավագանու ամբողջ նիստի ընթացքում համարյա չնստեց, նա անընդմեջ պարզաբանում, արդարացնում էր, թե ինչո՞ւ են այս կամ այն կազմակերպությանն ու անհատին որոշել գումար հատկացնել:

Lena-Jilavyan

Ինչեւէ, տիկին Ջիլավյանն ասաց. «Մենք ունենք հանձնաժողով, որին քաղաքում խիստ անապահով խավից դիմումներ են ներկայացնում օգնության համար, հանձնաժողովը բնակարան առ բնակարան ուսումնասիրություններ է կատարում եւ գտնում է՝ էդ գումարը կարելի է տալ, թե՞ ոչ: Էդ ընթացքում մեր հանձնաժողովը հանդիպել է շատ մեծ ու կարեւոր փաստի, որովհետեւ տնակներում կենցաղային ամենափոքր պայմանն անգամ չկա, այսինքն թե՛ բնակարաններում, թե ՛ տնակներում լողանալու ընդհանրապես հնարավորություն չկա: Ցուցակը կազմվել է, ներկայացնում ենք. քաղաքապետարանը կարող է օգնել նմանատիպ մարդկանց ամսեկան երեք անգամ բաղնիք գնալու եւ, իհարկե, կտրոնները, համաձայն ցուցակի, կբաշխվեն էս մարդկանց ամսական մեկ անգամ վարսահարդարում կատարելու, ֆեն չէ իհարկե, մազերը կտրելու: Եթե դեմ չեք, իհարկե, սա ամսական կկազմի 1300 դրամ, բնակիչների թիվը կազմում է 960»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս, says:

    էս բալասանյանը սավսեմ …, կերեվա փոխքաղաքապետի աղջկա վարսավիրանոցը գործ չունի, ինքը գործ կկպցնե, իրա քրոջ աղջկա վարսավիրանոցով փող է լվում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930