Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Դեղ ներկրողը ոչ վայել արտահայտությունով ասել է ՝ այդ տուգանքը կվճարեմ ու կվաճառեմ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2015 18:00

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը: Այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել. Դեղերի շուկայում գործող որոշ  ընկերությունների ղեկավարներ այն կարծիքն ունեն, որ նոր օրենքով շուկայում կմնան միայն խոշոր խաղացողները, օրենքն, ըստ էության նրանց շահերն է սպասարկելու: Բացի այս, կարծիք կա նաեւ, որ նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եւ դրա դրույթներն իրականացնելուց հետո  դեղերը կթանկանան:

Այսօր Aravot.am-ը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց՝ ինչ կարծիք ունի հնչած այդ տեսակետների մասին:

Մուրադյանն ասաց, որ տարիներ առաջ ընդունված «Դեղերի մասին» նախկին օրենքը լավն էր, բայց այն արդեն չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին, եւ նոր օրենքով ավելի են խստացվում դեղերի բիզնեսին առնչվող պահանջները: Նախարարը նաեւ բացառեց, որ նոր օրենքը խոշորների շահերն է սպասարկելու. «Օրենքը միտում չունի օժանդակել առանձին խմբերին ՝գերիշխող դիրք ունենալ: Օրենքը միտում ունի միջազգային ձևաչափի բերել դեղերի շրջանառությունը»: Նախարարն ասաց, որ այս օրենքով պետությունը միջամտելու է դեղերի շուկային՝ գների կարգավորման համար, ինչը անում են ամբողջ աշխարհում:

Armen_Muradyan-2

«Հաշվի առնելով, որ ամբողջ դեղատունը կարող է  հեղեղված լինի կեղծ կամ ոչ պատշաճ գրանցված դեղերով, կարող ենք տուգանել մեկ անգամ, որը խոշոր ներկրողի համար փոքրիկ բան է: Փորձ եղել է՝ ներկրողներից մեկը ոչ վայել արտահայտությունով ասել է ՝ այդ տուգանքը կվճարեմ ու կվաճառեմ»,-նկատեց Մուրադյանը:

Մանրամասն ՝տեսանյութում

Ինչ վերաբերում է օրենքի ազդեցությանը՝ դեղերի թանկացմանը, նախարարը վստահեցրեց, որ նման բան չի լինի, հակառակը. «Մենք հույս ունենք, եւ ես կարող եմ կանխատեսել, որ մյուս տարի փետրվարին կլինի դեղորայքի գների նվազում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ՝ թե Մուրադյանն ինքն իրեն ինչպե՞ս է գնահատում որպես նախարար, լա՞վ, թե վատ նախարար է, Արմեն Մուրադյանի պատասխանը՝ տեսանյութում:

Նշենք, որ այսօր նախարարությունը «Ֆարմատեք» դեղագործական ընկերությանը հանձնեց Պատշաճ արտադրական գործունեության` GMP (ՊԱԳ) հավաստագիր: Ներկայումս հանրապետության դեղարտադրող 3 կազմակերպություն` «Լիկվոր», «Արփիմեդ», «Ֆարմատեք», իրենց գործունությունն ամբողջությամբ իրականացնում են GMP պահանջներին համապատասխան: Այսօր նախարարը նաեւ շրջայց կատարեց «Ֆարմատեքում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031