Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների պատվիրակությունների միջև պահպանվում են լավ հարաբերությունները. Օվերչուկ

Օգոստոս 06,2026 23:13 Share

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների պատվիրակությունների միջև պահպանվում են լավ հարաբերությունները, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք միշտ շփումներ ունենում ենք: Մեզ մոտ լավ հարաբերություններ են», – Ղրղզստանում լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետը:

Ընդ որում, նա չի հստակեցրել՝ արդյոք եղել է շփում երկու երկրների վարչապետների միջև Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում։

Բացի այդ, ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Օվերչուկն արել է մի շարք այլ հայտարարություններ.

🔸 Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ՝ խորհրդակցությունների և երկխոսության ռեժիմով։ Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատել, շարունակել կոնցեսիան Հայաստանում։

🔸 Երևանից հնչում են առաջարկներ առանձին հատվածների վերաբերյալ (Թուրքիայի և Նախիջևանի հետ սահմանների հատվածների վերականգնման մասին – խմբ․), որոնք Հայաստանի երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են։ Անհասկանալի է, թե ինչպես կարելի է պոկել մեկ կոճափայտը մյուս կոճափայտից։

🔸 Տարվա սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից որոշումներ են ընդունվել ի աջակցություն հիշատակված հատվածների վերակառուցման։ Հայկական կողմի հետ բանակցություններ էին ընթանում, բայց հենց որ ՌԴ-ն հայտարարեց վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին, բառացիորեն հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային իբր Հայաստանին զրկում է ինչ-որ մրցակցային առավելություններից՝ երկաթուղիների զարգացման մասով։

🔸 Հիմա դժվար է գնահատել, թե ինչպես է իրականացվելու հայկական ճանապարհների կապվածությունը արտաքին աշխարհի հետ՝ առանց Ռուսաստանի երկաթուղիների հետ կապվածության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31