Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի տեղափոխեցին Թալիշում զոհված հերոսին՝ Մերուժան Ստեփանյանին

Ապրիլ 04,2016 23:50

Հայրենիքի պաշտպանության համար զոհված գյումրեցի հերոսին՝ 1993 թվականին  ծնված ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին, քիչ առաջ տեղափոխեցին Գյումրի: Նա պայմանագրային զինծառայող էր Թալիշում:

Ինչպես մեզ տեղեկացրեցին Շիրակի մարզի ԵԿՄ կառույցից՝ Մերուժանենց տունը Գյումրու Մուշ թաղամասում է, թեեւ վերջին շրջանում ընտանիքը՝ ծնողներն ու քույրը, բնակվում են Երեւանում: Մերուժանը նշանվել էր վերջերս:  ԵԿՄ-ից տեղեկացրեցին, որ հայրը նույնպես զինվորական է եղել՝ հրամանատարի տեղակալ սպառազինության գծով:

Մերուժան Ստեփանյանին ծանր վիճակում տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ եւ մահացել էր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930