Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսկանյանին կախեցին խնդիրներից». Եղիազարյանը՝ Օսկանյանի որդու ձերբակալության մասին (Տեսանյութ)

Փետրվար 24,2017 15:47

«Գուցե կա ձայնագրություն, որտեղ Օսկանյանի տղան ասում է՝ «շան թուլի պես ականջներդ կկտրեմ, եթե հանկարծ գումարը չվերադարձնես»…եթե անգամ նման բան կա, շատ հեշտ է այն ստեղծել, «ձեռք բերել», ցուցադրել եւ Վարդան Օսկանյանին կախել որոշակի խնդիրներից»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությանը, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Դա Օսկանյանի հանդեպ փորձում են իրագործել այն դեպքում, երբ նա այսօր դուրս է եկել գործող իշխանության դեմ»,-հավելեց նա:

Եղիազարյանը նկատեց, որ Սեյրան Օհանյանի իրագործած հնարավոր  չարաշահումների եւ նրա հանդեպ քրեական գործ հարուցելու խոսակցություններ էլ կան: Այդպես, Գուրգեն Եղիազարյանի խոսքով, երկու հոգու՝ Օսկանյանին եւ Օհանյանին, «կախեցին կեռիկից»՝ ընտրությունները չսկսված:

«Դրանով ապացուցեցին, որ այդ դաշինքը լրջագույն ընդդիմադիր միավորում է: Ընդդիմությունն արդեն իսկ հետապնդվում է եւ դա ծանոթ ձեռագիր է»,-նկատեց Գուրգեն Եղիազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728