Լրահոս
Օրվա լրահոսը

36-ամյա ռուս կինը «բռնաբարվելու» իր բարոյական վնասը գնահատել է 5 հազար դոլար

Հոկտեմբեր 19,2017 14:25

Նախկինում հայտնել ենք` հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում իրեն բռնաբարելու մասին բողոքած Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղի բնակիչ տաքսիստի հետ ճանապարհին պայմանավորվել է, որ տաքսիստը կնոջ անունից դիմի բռնաբարության մեջ մեղադրվողի`Ճոճկան գյուղի բնակչի հորը, որպեսզի  վերջինս գումար վճարի: Այդ գումարի դիմաց ռուս կինը պետք է քննիչներին դիմում գրեր, որ ինքը բռնաբարության գործով բողոք չունի: Դեբեդավանցի տաքսիստն այդ գործով ձերբակալվել էր, ռուս կինը՝ ներգրավվել որպես կասկածյալ:

Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ դեբեդավանցի տաքսիստը ազատ է արձակվել, շորթումի գործով հարուցված քրեական գործով նա որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված չէ, ռուս կինը այդ գործով շարունակում է հանդիսանալ կասկածյալ:

Մեր տեղեկություններով `ռուս կինը բռնաբարության հետեւանքով իր կրած բարոյական վնասը գնահատել է 5000 ԱՄՆ դոլար, սակայն  բռնաբարության մեջ մեղադրվողի հայրը այդ կնոջը հանձնելու համար կարողացել է ճարել 2300 դոլար:

Սույն քրեական գործով քննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031