ԳԱԱ նախագահ. «Ակադեմիայի ասպիրանտուրայում 35 տեղից 20-ը թափուր է » (Տեսանյութ)

ԳԱԱ նախագահ. «Ակադեմիայի ասպիրանտուրայում 35 տեղից 20-ը թափուր է » (Տեսանյութ)

Aravot.am-ը նոյեմբերի 14-ին Մամուլի ազգային ակումբում հյուրընկալված ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Հարցրինք` արդյոք տարկետման բացառումը եւ կրթության անընդհատության խոչընդոտները «կխփեն» գիտությանը:

«Ես միշտ ասել եմ, որ այդ երկու համակարգերը մեկը մյուսին չպետք է վնասեն»,-ասաց ԳԱԱ նախագահը, նաեւ կարծիք հայտնեց, թե սպաները, այնուամենայնիվ, կարող են ժամանակ գտնել պարապելու, իր ձեւակերպմամբ, «ֆորմի մեջ մնալու» համար:

Նա նաեւ փաստում է, որ ակադեմիական համակարգում ասպիրանտական տեղերը թափուր են մնացել: «35 տեղից 20-ը թափուր է, էդ 15 հոգու մեջ էլ միայն 2-ն է տղա»,-ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա նաեւ հավելեց. «Եթե գիտությունը հրապուրիչ չլինի, միեւնույն է` բանակ չգնացածն էլ չի գա…»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք