Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Վենգեր. «Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստին փոխանակեցինք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի հետ» (Տեսանյութ)

Հունվար 22,2018 23:50

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր թիմ տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստին փոխանակեցինք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի հետ: Մխիթարյանը կարող է խաղալ եզրերում, կիսապաշտպանությունում, կարծում եմ՝ նա շատ դիրքերում կարող է խաղալ: Նա կարող է լավ համագործակցել Օզիլի հետ, այնպես որ, սա հաջողված տեղափոխություն է: Գուցե Հենրիխը քիչ է գոլ խփում, բայց նա այդ ցուցանիշը բարելավել է: Եթե նայենք կարիերայի ընթացքում նրա հեղինակած գոլերի քանակին, դա տպավորում է:

Ես ուրախ եմ՝ ունենալ ֆուտբոլիստ, որը նվիրված է եւ կենտրոնացած: Շատ կարեւոր է փորձառու ֆուտբոլիստներ ունենալը, քանի որ մենք երիտասարդ ֆուտբոլիստների լավ խումբ ունենք: Բայց մենք նաեւ գիտենք, որ Պրեմյեր Լիգայում նրանց պարզապես մեկտեղ հավաքելը բավական չէ: Թիմին փորձառություն է հարկավոր», – հայտարարել է Արսեն Վենգերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031