Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակցի Հայկոյի, ՀՀ վաստակավոր արտիստի մասնակցությամբ մուղամը հայերը հայհոյում են. (Տեսանյութ)

Փետրվար 13,2018 19:40

Youtube-ում 2013 թվականից տեղադրված է Հայկ Ղեւոնդյանի (Սպիտակցի Հայկո), 2012 թվականից ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանի, Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչ, երգիչ Նասիբի եւ այլոց մասնակցությամբ տեսանյութը:

Տեսանյութը նկարահանվել է 2007 թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղի տարածքում, Կողբի բնակիչներից մեկին պատկանող ամառանոցում: Քեֆ-համերգի մասնակիցները ադրբեջանական երգեր, մուղամներ են երգում`ադրբեջաներեն եւ հայերեն բառերով:

Համացանցում քեֆ-համերգի տեսանյութը դիտել է գրեթե 189 հազար մարդ, դրա 104 մեկնաբանողների մեծ մասը հայեր են, ովքեր հայհոյախառն, վիրավորական մեկնաբանություններ են գրել:

Ի դեպ, ժամանակին Կամո Սեյրանյանը «Առավոտին» պարզաբանել էր այս տեսանյութի վերաբերյալ խոսակցությունները: Նրա տեսակետը կարող եք կարդալ այստեղ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728