Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԹ ՔԱՐ (ԹԹՎԻ՞)

Հոկտեմբեր 09,1998 00:00
lurer

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, առաջիկայում կառավարության կազմում փոփոխություններ կկատարվեն. կնշանակվի 7 նոր նախարար։ Ըստ երեւույթին, կհեռանա առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանը, իսկ էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանին կփոխարինի տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը։ Հնարավոր են փոփոխություններ նաեւ մաքսային ու հարկային համակարգերում։

ՏԵՂԱՊՏՈՒՅՏ

Քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի հրամանով դպրոցների պաշտոնանկ արված 4 տնօրենները բողոք են ներկայացրել նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովին։ Ե՛վ այս հարցը, ե՛ւ «ՀՀ պետական լեզվի մասին» օրենքի՝ մարդու իրավունքներին համապատասխանության խնդիրը, հնարավոր է, որ շուտով հանձնաժողովի քննության առարկան դառնան։ «Մեզ դիմում են, թե ինչու ենք ամերիկյան համալսարանին հանգիստ վերաբերվում, իսկ ռուսական դասարաններին՝ ոչ»,- այս առնչությամբ ասաց հանձնաժողովի անդամ եւ «Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը։

ՇԻՆԱՐԱՐՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 7-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Կուզնեցով փողոցի թիվ 1 եւ 3 շենքերի անավարտ շինհրապարակ եւ այլ պաշտոնյաների ու լրագրողերի հետ միասին տեսավ կարմիր սաղավարտներով շինարարների ակտիվ աշխատանքային եռուզեռը: Կուզնեցով 2 շենքի բնակիչներն «Առավոտին» հայտնեցին, որ շինարարներն այնտեղ հայտնվեցին նախագահի այցից ընդամենը 20 րոպե առաջ եւ չքացան հյուրերից անմիջապես հետո: Բնակիչների վկայությամբ, երկու տարի է՝ այդտեղ շինարարություն չի իրականացվում: Փողոցն, ի դեպ, վերջերս վերանվանվել եւ այժմ կրում է Առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու անունը: Խորհրդային հետախույզն այսպիսով իր տեղը զիջեց «Դաշնակցությունն այլեւս անելիք չունի» աշխատության հեղինակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031