Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Նոյեմբեր 05,1998 00:00
lurer

Նոյեմբերի 5-ին եւ 6-ին Եվրոպայի խորհրդում նախատեսված են լսումներ կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի հարցերով։ Մասնակցելու են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ոստիկանական գերատեսչությունների ղեկավարները։ Միջոցառմանը մասնակցելու համար Ստրասբուրգ է ժամանել նաեւ Հայաստանի ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։

ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ

«Վերահսկողական ծառայության տեսադաշտում հայտնվելո՞ւ է արդյոք որեւէ անձնավորություն, որը ՀՀՇ անդամ չի»,- «Առավոտի» թղթակցի այս հարցին հիշյալ ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չգիտեմ։ Ավելի լավ կլինի դիմեք իրենց՝ թող ներկայացնեն իրենց պաշտոնյաների ցուցակները, որ հետո խառնաշփոթ չառաջանա»։ «Առավոտում», ցավոք, ծանոթությունների բյուրո դեռեւս ստեղծված չէ, այլապես պրն Վարդանյանի առաջարկն անհետեւանք չէինք թողնի։

ԻՆՉ ԱՐԺԵ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԲՈՒՅՐԸ

Երեկ, մինչ Ազգային ժողովի դահլիճում խաղաղ ելույթներով քննարկվում էին Ընտրական օրենսգրքի տարբերակները, ընդունարաններում ու միջանցքներում շատերը (մասնավորապես գործավարուհիները) հերթական անգամ ըմբոշխնում էին «Արարատ-Լադա» ձեռնարկության տնօրեն Անդրանիկ Մանուկյանի օծանելիքի բույրը։ Պարզվեց, որ օծանելիքը D & G (Դոլ են Գաբանա) ֆիրմայինն է եւ արժե 700 դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30