Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանությունը կամ տնտեսական գործունեության հետեւանք չեմ համարում»

Դեկտեմբեր 12,1998 00:00
Andranik Margaryan

Հարցազրույց Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ

– Տեղի է ունեցել հանցագործություն, որի պաշտոնական մեկնաբանությունն առայժմ չկա։ Այս իրողությանը դժվար է տալ քաղաքական գնահատական։ Ըստ իս, գնդապետ Խոռխոռունին զինվորական էր եւ չէր զբաղվում քաղաքականությամբ։ Կարծում եմ, կատարված սպանությունը հին հաշիվների, անձնական խնդիրների վրա հիմնված հաշվեհարդար է։

– HTB հեռուստաընկերությունը իր հաղորդագրության մեջ զուգահեռ անցկացրեց ՀՀ դատախազի եւ պաշտպանության փոխնախարարի սպանությունների միջեւ։

– Հենրիկ Խաչատրյանի սպանության վերաբերյալ եղել է պաշտոնական հայտարարությունը եւ կարծում եմ, հարկ չկա այն համեմատության մեջ դնել։

– Պրն Խոռխոռունին պաշտպանության նախարարության համակարգում առաջին զոհը չէ։ Նախադեպն արդեն եղել է՝ նկատի ունեմ Մավրիկ Ավետիսյանին։

– Այո, Մավրիկ Ավետիսյանը ինքնասպան էր եղել, որի հիմքում, ինչպես ցույց է տվել գործի քննությունը, թույլ տված չարաշահումներն էին։ Այժմ գործը ընթացքի մեջ է եւ հավանաբար չարաշահողներն իրենց պատիժը կստանան։ Չէի ցանկանա այս երկու դեպքերը կապել իրար, որովհետեւ այդպիսի կապ ուղղակի չկա։ Խոռխոռունու սպանությունը քաղաքական կամ տնտեսական գործունեության հետեւանք չեմ համարում։

– Պաշտպանության փոխնախարարի սպանությունը իր ազդեցությունը կունենա՞ պաշտպանության նախարարի դիրքորոշման կամ գործունեության վրա։

– Իմ կարծիքով՝ ոչ։ Որովհետեւ պաշտպանության նախարարը ոչ մի կերպ կապված չէ այդ հանցագործության հետ։ Եթե կատարվել է իր գերատեսչության աշխատակիցների կողմից, ապա համապատասխան մարդիկ կպատժվեն, որեւէ կերպ այն կապել նախարարի հետ՝ անիմաստ է։ Կարծում եմ, որ Խոռխոռունու սպանությունը չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ պաշտպանության նախարարի քաղաքական եւ ռազմական նկարագրի վրա։

– Պրն Մարգարյան, կարո՞ղ է արդյոք սպանությունը դառնալ զուտ քաղաքական հաշիվներ մաքրելու միջոց։

– Փառք Աստծո, առ այսօր այդպես չի եղել եւ հուսով եմ, որ դրան քաղաքական ոչ մի ուժ չի գնա։ Ընդհակառակը, Հայաստանի ներքաղաքական վիճակն այնպիսին է, որ նման նախադրյալներ չկան եւ չեն լինի։

ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031