Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԻՆՔՆ ԷՐ ԻՐ ՈՏՔԻՆ ԿՐԱԿԵԼ

Մարտ 26,1999 00:00
arcrun margaryan

ՀՀ դատախազության լրատվության ծառայությունում հաստատեցին «Առավոտի» այն տեղեկությունը, որ 1998-ի հունվարին Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձը բացահայտված է։ Նախաքննությամբ հաստատված է, որ Արծրուն Մարգարյանն ինքն էր կազմակերպել իրեն մարմնական վնասվածքներ պատճառելը։ Առկա են ոմն Հրանտի՝ ՄՀՕՋ-ի գնդի բուժծառայության պետի ցուցմունքները, որը վկայել է, թե Արծրուն Մարգարյանն էր սեփական ոտքին կրակել, երկրորդին ինքը՝ Հրանտը։ Կան նաեւ հաստատող այլ ցուցմունքներ եւ ապացույցներ։ Տարածված այն տեղեկությունները, որ այդ Հրանտը տնտեսական անհաջող գործունեությամբ է զբաղվել, պարտքեր ունի, թմրամոլ է եւ այլն՝ դատախազությունում հերյուրանք անվանեցին։

Ա՜Յ ՔԵԶ ԲԱՆ

Հնարավո՞ր է, արդյոք, որ Կարեն Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն եւ Վազգեն Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն ընտրություններում ավելի խոր համագործակցություն ունենան, քան ազատ եւ արդար քվեարկություն կազմակերպելու շրջանակն է։ «Առավոտի» այս հարցին ՀԺԿ վարչության քարտուղար Արմեն Խաչատրյանը միանշանակ պատասխան տվեց. «Հնարավոր է»։ Հարցադրումը ծնունդ էր առել այն հիմքով, որ լուրեր էին պտտվում, թե ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու են միասնաբար։

Նրա հետ հարցազրույցը՝ «Առավոտի» վաղվա համարում։

ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԴԵՄ Է

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Հայաստանում ՌԴ դեսպանատունը դեմ էր, որ իր երկրի քաղաքացի Նիկոլայ Կոլեսնիկովը իր վրա փորձարկի «Արմենիկումի» ազդեցությունը։ Այնուամենայնիվ, Նիկոլայ Կոլեսնիկովը երեկ ստացավ իր վերջին սրսկումը։ Արդյունքները կարծես թե հուսադրող են։

Այս մասին ավելի մանրամասն կարդացեք 4-րդ էջում։

ՆՐԱՆ ԷԼ ԷՐ ԲՈՒԴՈՆ ԷՐ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ

Անցյալ տարվա հունվարի 31-ին Ավանի համայնքապետ Ռուբեն Հայրապետյանի դեմ մահափորձի (մեքենայի պայթեցման) մասին հունվարի 13-ին զգուշացրել է գեներալ Ռոմեն Ղազարյանը։ Սակայն այս զգուշացումը լուրջ չի ընդունվել։

Ավանի համայնքապետի ասուլիսի մասին կարդացեք 4-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031