Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացեք կեղծ մարգարեներից եւ քարոզիչներից

Մայիս 05,1999 00:00

Հեռուստաքարոզարշավում «Առավոտի» վերջին հայտնագործություններից էին, որ

… Հանձին Սերգո Երիցյանի՝ կորցրել ենք մի մե՜ծ խմբավարի։ Ա՜խ, ինչպես էր նա տատիկներին ու պապիկներին խմբով երգացնում։ «Կքվեարկե՞ք «Օրինաց երկրի» օգտին»,- բարձր նոտայով հարցնում էր նրանց եւ տարեցների երգչախումբը միաձայն արձագանքում էր «Այո, այո, անպայման։ Բա ո՞նց չենք քվեարկի»։ «Հավատո՞ւմ եք «Օրինաց երկրին»։ Հավատո՞ւմ եք Սերգեյ Երիցյանին»՝ վերջինս փորձում էր նաեւ խոստովանություններ կորզել, որ տարակուսանք էին առաջացնում. բա ինչո՞ւ Աստծ… կներեք, Արթուր Բաղդասարյանին հավատալու մասին էլ չէր հարցնում։

… «Ես սիրում եմ ձեզ, ժողովուրդ, եւ մենք հաղթելու ենք»,- հրապարակավ սեր է բացատրում Լյուդմիլա Հարությունյանը։ Արդյոք այդ սերը փոխադա՞րձ է՝ ընտրություններից կերեւա։

… ՀՅԴ-ի հոլովակները կարծես փոխառված լինեն լվացքի փոշու գովազդից։ Այնտեղ էլ բազմաթիվ քառակուսիների մեջ հայտնված տնային տնտեսուհիներից մեկը հայտնվում է խոշոր պլանում եւ սկսում պատմել, թե ինչպես իր համար բացահայտեց «Թայդը», վերջում անպայման նշելով՝ որ «Թայդն» այս անգամ էլ իրեն հուսախաբ չարեց։ Ի դեպ, հին, 109 տարեկան ընկերներն էլ հուսախաբ չեն անում եւ չեն դավաճանում։

… Կիրակի ՀԱՀ տնօրենը հայտարարեց, որ «Իրավունք եւ միաբանությունն» արդեն 1 ժամ 20 րոպե է սպառել, այսինքն անցել անվճար եթերաժամանակի սահմանագիծը։ Քարոզարշավի վրա վատնվող այս միջոցներով հաստատ հնարավոր կլիներ ԼՂՀ առաջանցիկ զարգացումն ապահովել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31