Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ եք, հա՞

Մայիս 27,1999 00:00
ng

Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան քարոզչությանը հեռուստատեսության հատկացված ժամանակահատվածն առավել է ձգվում։ Երեկ, օրինակ, սովորական 1,5-2 ժամի փոխարեն շուրջ 3 ժամ տեւեց հոլովակների եւ ելույթների ցուցադրումը։

… ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ավետեց. «Այսօր առավել լավ տրամադրություն ունեմ»։ Հաստա՛տ տրամադրությունը կփչանար, եթե իրենց կուսակցության ամենամեծ արժանիքների մասին հարցնեին ոչ թե ՀԴԿ անդամներին, այլ սովորական քաղաքացիներին։

… Ինչպես միշտ, վատ էր, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի գործիչների տրամադրությունը եւ գուցե այդ պատճառով ուրիշներինն էլ փորձեցին փչացնել։ Մեկ Հրանտ Խաչատրյանն էր բոլոր նախկիններին հանցավոր անվանում՝ նախագահից մինչեւ գյուղապետ, մեկ Հայկ Բաբուխյանյանն էր գոռգոռում՝ «մենք իրավունք ունենք վրեժխնդիր լինելու»։ Ամեն ինչ էլ ունես՝ մենակ այդպես մի գոռա հոգնած մարդկանց վրա։

… Բավական նյարդային էր Պարույր Հայրիկյանի ելույթը, որ համառոտ կարելի էր այսպես փոխանցել, եթե Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության պատճառով ԱԻՄ-ը պիտի քիչ ձայն ստանա, ապա «Միասնությունն» ու ՀՅԴ-ն ոչ մի ձայն չպիտի ստանան։ Կամ ինչո՞ւ իրեն չի ներվում, որ նախագահի խորհրդականն էր, իսկ Վահան Հովհաննիսյանին ու Դավիթ Վարդանյանին ներվում է. «Ուրեմն, ինչ որ մենք ենք անում՝ վատ է, իսկ ուրիշները՝ լա՞վ»,- Պարույր Հայրիկյանն այս ամենը սադրանք էր համարում եւ վստահ էր, որ իրենք հիասթափվելու առիթ չեն տվել։

«Առաքելության» ներկայացուցիչը վիրավորված էր, որ իրենց գավառական կազմակերպություն են անվանել։

«Հզոր հայրենիքի» ներկայացուցիչն էլ այլոց էր վիրավորում, թե «նախկին կազմակերպությունները ժողովրդին հասցրին այսօրվան»… Բայց այս ամենը լսելու համար ընդամենը 3 օր է մնացել, որ արդեն լավ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31