Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՈՉ ԿՈՆՅԱԿ, ԱՊԱ՝ ԳԻՆԻ

Հուլիս 07,1999 00:00
konyak

Թեպետ կոնյակի գործարանը հայտարարել է, որ այս տարի չի նախատեսում խաղողի անսահմանափակ մթերում, եւ, ի տարբերություն նախորդ տարվա, քվոտաներ են լինելու, սակայն դա չի կարող դառնացնել հայ գյուղացուն։ Բանն այն է, որ վրացի գործարարները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել հայկական խաղողի նկատմամբ, ինչը մտադիր են օգտագործել իրենց գինեգործության մեջ։

ՉԼԻՆԻ, ԹԵ

finansneri naxararutyun

Ադրբեջանական «Զերկալո» թերթը գրել է, որ Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի ժողովի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարը մաքուր ադրբեջաներենով առաջարկություն է ներկայացրել, որպեսզի Երեւանում բացվի Ադրբեջանի միջազգային բանկի մասնաճյուղը։ Եթե խոսքը Լեւոն Բարխուդարյանի մասին է, ապա պետք է ճշտել՝ նա ադրբեջաներեն գիտի՞, թե՝ ոչ։ Իսկ եթե Սանդոյանի մասին է խոսքը, ապա հաստատ նման հրավեր է արել, որպեսզի 95-ի օրինակով «քցի» ադրբեջանցիներին։

ՌԱԶՄԱԿԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆ

barev

Ըստ GIU հանդեսի՝ Իրանը եւ Հունաստանը՝ Հունաստանի պաշտպանության նախարար Ապուտոլոս Ցախաթուպուլոսի Թեհրան կատարած այցելության ժամանակ հայտարարել են, թե մտադիր են Հայաստանի հետ միասին ստորագրել եռակողմ ռազմական համագործակցության համաձայնագիր, ինչը տեղի կունենա հուլիսի 12-ին։ GIU-ն տեսակետ է հայտնել, թե այդ դաշինքը կարող է վտանգել ՆԱՏՕ-ի միասնականությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031