Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԻՇՏԸ ՎԱՐՈՒՆԳ ՀԱՎԱՔԵԼՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼԸ

Հուլիս 28,1999 00:00
Vladimir Nazaryan

Ընդամենը մի քանի տողում Ն. Խանզադյանը սպառիչ բնութագրել է իր հոգեւոր, մտավոր եւ կենցաղային մշակույթի մակարդակը, ավելի ճշգրիտ՝ որեւէ մակարդակի իսպառ բացակայությունը։ Առավել ակնհայտ է, թե սոցիալական ինչպիսի աղետի կարող է հանգեցնել նման սուբյեկտին (ներին) երկրի հիմնական օրենքին (Սահմանադրությանը) մոտ թողնելը։

Ինչ վերաբերում է հասարակական կարգով (անվճար) ՀՀ Սահմանադրությունը քանդելու նրա անզուսպ ցանկությանը, ապա նրա մոտ իրավաբանական գիտելիքների բացակայության նման ողբերգական վիճակում, շատ ավելի արդյունավետ կլիներ, որ Ն. Խանզադյանն իր նման «Սահմանադրագետների» հետ ձեռք ձեռքի տված՝ հասարակական կարգով (անվճար) հավաքեր որեւէ գյուղացու բանջարանոցի վարունգները եւ ոչ թե փորձեր բանականության փոխարեն՝ կացինը ձեռքն առած անվճար կտոր-կտոր անել երկրի հիմնական օրենքը։

Պարույր Հայրիկյանի վարքի մասին ավելորդ է խոսելը։ Շուկայական հարաբերությունների ներկա ժամանակաշրջանում, ըստ արժանվույնի գնահատելով նրա արտակարգ բաժնետիրական ընդունակությունները, չի կարելի ժխտել նաեւ այն հանգամանքը, որ սույն «Սահմանադրագետը» արդեն մի քանի տարի է, ինչ իր առակներով, շուտասելուկներով, հանելուկներով եւ կատակներով զվարճացնում է օպերայի բակում հանգստացող մեր թոշակառուներին։

Միայն ցավում եմ, որ զուտ էթիկական նկատառումներով, չեմ կարող հրապարակավ արտասանել «ս» տառով սկսվող ռուսական այն բառը, որով միանշանակ նրա վարքագիծը կգնահատեին այն վայրերի անձինք, որտեղ տասնյոթ տարի է անցկացրել սույն քաղաքական այրը, եթե նրանցից գոնե մեկը ներկա գտնվեր ՀՀ Ազգային ժողովի 1996 թ. հոկտեմբերի 26-ի նիստին։

ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Իրավագիտության դոկտոր

Հ.Գ. Խնդրում եմ, ինձ հասանելիք հոնորարը փոխանցել անգրագիտության վերացման հիմնադրամին։

ՓՉՈՑՆԵՐ՝ ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ

Իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի՝ Սահմանադրությունը փուլ առ փուլ կատարելագործելու վերաբերյալ «ոչ լուրջ վիճակում» արած մեկնաբանության առիթով ասեմ, որ Ռուբենիչը լուրջ վիճակում համարյա չի լինում։

Դա, թերեւս, կենսակերպ է, որը խթանում է նրա գիտական-ստեղծագործական գործունեությանը։

Իր իսկ հայտարարության համաձայն, իրավագիտության դոկտորը կարող է մի երկու օրում Սահմանադրություն գրել (նույնպես ոչ լուրջ վիճակում), եթե նրան վճարեն 200 դոլար։ Անձամբ կարող էի չկասկածել, որ հարգելի դոկտորը կարող էր մեկուկես ժամում (իր մի հայտարարության համաձայն էլ՝ 15 րոպեում) կատարել այն փոփոխությունները, որն արել է Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը, եթե նշեր, թե քանի դոլարով։

Հայրիկյանն ու իր գլխավորած հանձնաժողովը դրանք արել են անմռունչ եւ, որ կարեւոր է՝ հասարակական կարգով։

Իսկ Ա. Զաքարյանին խորհուրդ կտայի իր ծառայության արժեքը չշփոթեր Հայրիկյանի՝ հասարակության մեջ ունեցած վարկի հետ։

ՆՈՐԱՅՐ ԽԱՆԶԱԴՅԱՆ

ԻՄ դիվանի փոխխոսնակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031