Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԿԱԴԻ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է

Մարտ 25,2000 00:00
Arkadi Manucharov

«Առավոտի» երեկվա համարում մի փոքրիկ հատված էինք ներկայացրել Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկի՝ նախկին «Կռունկ» կոմիտեի ղեկավար Արկադի Մանուչարովի՝ «Ազատություն» ռ/կ-ի Մոսկվայի թղթակցին տված հարցազրույցից։ Մեջբերենք այս զրույցի այլ հետաքրքրական դատողություններ եւս։

Հոկտեմբերի 27-ի արյունահեղությունը եւ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձը պրն Մանուչարովը եւս դիտարկել էր որպես մեկ շղթայի օղակներ. «Ամեն անգամ, երբ վերնախավում հղանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի մտադրություններ, որոնք չեն համապատասխանում հայ ժողովրդի ոգուն՝ շարքից հանվում են նրանք, ովքեր կարող են խանգարել դավաճանություն հանդիսացող փաստաթղթերի ստորագրմանը»։

Արկադի Մանուչարովը նաեւ ասել է, որ դեռ շատ վաղ է միանշանակ պնդել, որ Ղարաբաղում կատարվածը «Նեղացած գեներալ Սամվել Բաբայանի արածն է։ Նման պարագաներում միշտ գտնվում են մարդիկ, ովքեր հանցագործություն են կատարում՝ գիտենալով, որ մեղքը կգցվի վիրավորվածների վրա։ Այո՛, Սամվել Բաբայանի դիրքերն այսօր շատ թույլ են եւ նրան կարելի է ամեն բանում մեղադրել։ Սակայն այս հարցին հարկավոր է շատ լուրջ մոտենալ, քանի որ հիմա Ղարաբաղի ճակատագիրն է վճռվում»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031