Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈ՞Վ

Ապրիլ 04,2000 00:00
zerbakalvel

ԱԱՆ-ն ձերբակալել է «Պրոգրես» ֆիրմայի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանին։ Այս ֆիրմայի կազմում Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք միավորվել էին վառելիք ներկրող 5 կազմակերպություններ եւ փորձ էր արվում հակակշռել «Միկային»։ Այրումի կայարան հասցված «Պրոգրեսի» 20 հազար տոննա վառելիքով շարժակայանը եւս կալանվել է բենզինի որակը ստուգելու պատրվակով։ Կնքվել են «Պրոգրեսի» բոլոր բազաները։

ՓԱԽՈՒՍՏ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԻ՞Ց

Vano siradexyan

Այսօր գլխավոր դատախազը դիմելու է ԱԺ-ին՝ Վանո Սիրադեղյանին կալանավորման թույլտվություն ստանալու համար։ Հարցական է, թե արդյոք այդ քննարկմանը կմասնակցի ինքը՝ պրն Սիրադեղյանը։ Երեկ մինչեւ ուշ երեկո նրա մասին որեւէ լուր ճշտելու մեր փորձերն ապարդյուն էին։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի երեկվա պարզաբանումները լրագրողներին եւս մի ապացույց էին, որ այս հարցում իշխանությունները բացահայտ ապօրինի քայլերի դիմեցին. «Պետք է տեղի ունենա քննարկում, պատգամավորները պետք է դատախազին հարցեր տան, իսկ նա գործից ընդհանրապես տեղյակ չի։ Այսինքն, մենք կհայտնվենք անհեթեթ իրավիճակում»։

ՀԺԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵՑԻՆ

hjk

ՀԺԿ քաղաքական խորհուրդը որոշում էր կայացրել «կողմ» քվեարկել էներգետիկ համակարգի բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենսդրական կարգավորման վերաբերյալ օրինագծին։ Այդ որոշումը, փաստորեն, խախտելով՝ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը «դեմ» քվեարկեց, իսկ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը չմասնակցեց քվեարկությանը։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը եւս «դեմ» էր քվեարկել, բայց ՀԺԿ-ն արտոնել էր նրան այդպես քվեարկել։

Պատճառների մասին կարդացեք էջ 4։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930