Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԵՑԵՔ, ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՏ

Սեպտեմբեր 12,2000 00:00
Robert Qocharyan

Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջանակներից «Առավոտին» հայտնի է դարձել, որ պրն Քոչարյանը հայերենով համարյա չի կարդում, բնականաբար, նաեւ շատ քիչ է ծանոթ հայ ժողովրդի պատմությանն ու հայ գրականությանը։ Դա ակնհայտ է նաեւ «անզեն աչքով»։

Մեր նախագահի բոլոր հայտնի մտքերը (փղի եւ Մոսկայի, վատ պարողին խանգարող հանգամանքի, կլիզմայի, ուչաստկովիի մասին) ռուսական մտածողության արդյունքն են։ Նրա արտաբերած «յորրորդ», «ունդունակ», «անունդունելի» եւ ղարաբաղյան շեշտադրությամբ ու բարբառով համեմված այլ մտքեր, եթե առաջ թույլ ժպիտ էին առաջացնում, այլեւս արդեն սովորական են։ Եթե մեր նախագահը ազգությամբ ոչ թե հայ, այլ, ասենք, ղրղըզ լիներ եւ մայրենի լեզվի ու գրականության իր ներկայիս գիտելիքներով հավակնություն ունենար դառնալ (Ղրղըզստան) նախագահ, դա նրան հաստատ չէր հաջողվի։ Ինչպես տեղեկացանք, այս տարվա հոկտեմբերին Ղրղըզստանում նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողներին մեծ փորձություն է սպասվում։ Նախագահի թեկնածուները պետք է հանձնեն հատուկ քննություն, ուր կցուցադրեն պետական լեզվի իրենց իմացությունը, կպատասխանեն հայտնի լեզվաբաններից, գրականագետներից կազմված հատուկ պետական հանձնաժողովի հարցերին։

Պատկերացնո՞ւմ եք, եթե նույն քննությունը, որը ներառում է թելադրություն, շարադրություն, տվյալ ժողովրդի այսինչ գրողի ստեղծագործությունների թվարկում, անցկացվեր մեր խորհրդարանում կամ կառավարությունում։ Հայտնի դեպք է, որ մի պատգամավոր (անունը գիտենք, բայց չենք հրապարակում) երեք տառից բաղկացած բառում հաջողեցրել է միանգամից չորս տառասխալ անել՝ գրելով «վօխճ»։ «Առավոտ» ամիսներ առաջ եկել էր մի պատգամավոր, որը նաեւ իրեն խոշոր գրող է կարծում (նրա անունը եւս չենք տալիս, կռահեք ինքներդ)։ Ստացվեց այնպես, որ ցանկություն ունեցավ իր գիրքը նվիրել բոլորիս։ Ավելին, անգամ խիզախություն ունեցավ մակագրելու։ Միայն թե դրանից առաջ դիմում էր յուրաքանչյուրիս՝ ճշտելու, թե ինչպե՞ս է գրվում մեր անուն-ազգանունը։ Մասնավորապես ծանրացավ «Նաիրա» անվան վրա՝ «ռ»-ո՞վ է, «ր»-ով, «ա»-ից հետո «յ» գրվո՞ւմ է, թե՞ ոչ։ Նման օրինակները բազմաթիվ են։

Առաջիկայում «Առավոտը» կփորձի ներկայացնել իր ընթերցողներին մեր պատգամավորների եւ կառավարության անդամների դիմումներից մի գեղեցիկ փունջ, ուր երեւում է նրանց գրագիտության, ավելի ստույգ՝ տգիտության բարձր մակարդակը։ Բայց մենք նույնիսկ Ղրղըզստանի չափ չկանք. մեզ մոտ գրագիտությունը հարգի չէ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

ԴԱՏ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ

dat

«Մեկ» կահույքի սրահի տնօրեն Արայիկ Մխիթարյանի սպանության գործի դատաքննությունը, որն ընթանում էր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքում, ինչպես գիտեք, շարունակվում է Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում։ Ամբաստանյալ Արծվիկ Ավետիսյանի շահերի պաշտպան Ս. Ոսկանյանը երեկ հանդես եկավ միջնորդությամբ։ Ըստ վերջինի՝ «հրապարակայնությունը չի ապահովվում», քանի որ դատական նիստը դռնբաց չէ եւ տեղի է ունենում մեկուսարանում։ Ավետիսյանները պահանջում էին հեռուստատեսության, լրատվամիջոցների մասնակցություն եւ, իհարկե, դատաքննություն, որն ընթանա ոչ թե մեկուսարանում, այլ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն առաջին ատյանի դատարանում։ Լեւիկ Ավետիսյանն ասաց, որ ինքը պաշտպան չունի եւ, որ իրենք պաշտպաններ են հրավիրելու… Մոսկվայից։

Դատավոր Վ. Աբրահամյանը տվեց մեկ շաբաթ ժամանակ, եւ դատական հերթական նիստը հետաձգվեց՝ ժամկետի մասին լրացուցիչ հայտնելու պայմանով։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930