Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր է Հիպոկրատի գլխարկը

Հոկտեմբեր 28,2000 00:00

Ծանր է Հիպոկրատի գլխարկը Կամ պետպատվերով հիմնարկը՝ ծանր կացությունում Հայաստանում կազմակերպած առաջին հակատուբերկուլյոզային՝ Դիլիջանի պրոֆ. Լ. Գյանջեցյանի անվան հիվանդանոցը շուտով կդառնա 80 տարեկան, սակայն այնտեղ տիրող տրամադրությունը շատ հեռու է հոբելյանականից։ Կոլեկտիվի՝ հուսալքված 38 անձի ստորագրությամբ դիմում172բողոքը մինչեւ հասցեատիրոջը՝ ՀՀ ԱԺ առողջապահական հանձնաժողովի նախագահ Գ. Թադեւոսյանին հասցնելը, առողջարանի բանբեր 3 հիվանդները ծանոթացրին ինձ ու լրացրին պակասը։ Ըստ 2172րդ խմբի հաշմանդամ Ռաֆիկ Բաղդասարյանի (թոքերում՝ 6 կավերնա), Բագրատ Ամիրջանյանի եւ Արմեն Պողոսյանի՝ առողջարանի գլխավոր բժիշկ Էդուարդ Նիկոլայի Մկրտումյանը սպառնում է հիվանդներին եւ բուժանձնակազմին փակել առողջարանը եւ այդ նպատակով շարունակում է հետեւողական աշխատանքներ տանել։ Ուղեգրով Դիլիջան հասած հիվանդներին առողջարան չեն ընդունում եւ ընդհանրապես կարգադրված է 200 հիվանդից ավելի չընդունել, իսկ մահճակալները շատ են (ըստ 1977 թ. ՀՄՀ հանրագիտարանի՝ 450 մահճակալ է)։ Այսօր առողջարանում մնացել է 31724 հիվանդ։ Իսկ ի՞նչ է գրում 10 ամիս աշխատավարձ չստացած կոլեկտիվը. 172 Գիտակցելով, որ առաջնային պլանում հիվանդն է, ստացած չնչին գումարները հատկացվել են հիվանդների սննդի եւ չնչին դեղորայքի ձեռքբերմանը, որը շատ հեռու է բավարար լինելուց։ Գումարի մի մասն էլ ծախսվել է էլեկտրաէներգիայի պարտքը մարելուն, որպեսզի հնարավոր լինի կերակուր պատրաստել եւ խավարի մեջ չթողնել թշվառ հիվանդներին։ Այստեղ 3 հյուծված հիվանդները պատմեցին առողջարանի բակում՝ 3 ավտոտնակի մեջ բազմացող էլեկտրաէներգիայի հիմնական սպառողների՝ 31 խոզի մասին, որի տերը իբր առողջարանի գլխավոր բժիշկ, քիթ172կոկորդի մասնագետ (ինչպիսի՞ կապ տուբերկուլյոզի հետ) Է. Մկրտումյանն է։ Ինչեւէ8230 Դարձյալ՝ դիմումից. 172 Աշխատողները շուտով իրենք կհամալրեն տուբերկուլյոզնիկների շարքերը, քանի որ այդ հիմնարկում աշխատողը շատ թե քիչ պետք է ունենա նորմալ կյանք, որպեսզի կայուն լինի ինֆեկցիայի նկատմամբ։ Չենք ուզում լինել ո՛չ գործազուրկ, ո՛չ հիվանդ եւ ո՛չ էլ՝ պանդուխտ։ Հիվանդները բազմիցս կրկնում էին՝ «սա ազգակործան գործ է, գալիս են բանակից ու բանտից, հաճախ էլ շատ երիտասարդ՝ 1817219 տարեկան. չէ՞ որ Դիլիջանի օդը տեղով բուժիչ է։ Ինչպե՞ս կարելի է փակել առողջարանը, երբ ամիսներով Աբովյանի հիվանդանոցում բուժումն այն արդյունքը չի տալիս, ինչ առողջարանում մնալը։ Ի դեպ, Աբովյանի հիվանդանոցում ընտանիքներով են պառկած, նախկինում նման բան չկար, ու եթե հիվանդը 2 օրով բացակայում էր՝ հետեւից ոստիկան էին ուղարկում, իսկ այսօր՝ ազատ մահճակալների առատության պայմաններում ուղեգրով հիվանդ չեն ընդունում»։ Տագնապած հիվանդները զարմանքով հարցնում էին՝ «ի՞նչ եղան հակատուբերկուլյոզային նպատակներով վերջերս հույն ժողովրդի նվիրած գումարները»։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել