Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 08,2000 00:00

Գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տալիս Հանրապետության քաղաքական եւ իշխանական դաշտում կատարվածը այսօր կարելի է մեկ բառով բնորոշել՝ «սկսվեց»։ Նախագահն իր բացառիկ հարցազրույցում, հնարավոր աշխատատեղերի ստեղծման մասին բացառիկ թվեր հրապարակ գցելուց զատ, սկսեց կիսաթեթեւ մատ թափ տալ Անդրանիկ Մարգարյանի կառավարության վրա։ Առայժմ նախագահը այդ բանը չի անում «գլոբալ» իմաստով, այսինքն՝ չի ասում, թե 10172րդին էլ կցրի, բայց հարկայինի իմաստով արդեն առաջին պտուղը երեւում է՝ պետեկամուտների նոր նախարար Անդրանիկ Մանուկյան։ Պարոն Մանուկյանն էլ՝ որպես նախկին գործարար, խոստացավ, թե ինքը կկարողանա լեզու գտնել մյուս գործարարների հետ։ Ի վերջո հարկեր հավաքելը կարեւոր է, բայց ամենակարեւորը տնտեսությունն աշխատացնելն է, ինչը այնքան էլ ակտիվորեն չի արվում։ Դարձյալ մնում է հին ջուրն ու հին ջրաղացը՝ «տնտեսության վատ վիճակի» պատճառով սպասվում են նոր պաշտոնանկություններ, կամ՝ «սեփական դիմումներ»։ Նախորդ օրվա դրությամբ լուրեր էին պտտվում, թե հաջորդ քավության նոխազը լինելու է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Լեւոն Բարխուդարյանը։ Բայց արդեն երեկ պարզվեց, որ լուրերը, կարծես թե, իրականություն չեն դառնում։ Ընդհանրապես, եթե նկատել եք, Լեւոն Բարխուդարյանը զարմանալի «կառավարա»դիմացկուն է, ով լինի-չլինի, նա միշտ կա ու կա։ Եթե մինչեւ այսօր պարոն Բարխուդարյանը պաշտոնանկ չարվի, ուրեմն գործել է դիմացկունությունը. հերթական արգելքը հաղթահարեց։ Հնարավո՞ր են արդյոք նոր կառավարական տեղաշարժեր։ Այս մասին կարճատեւ զրույցներ ունեցանք վարչապետի օգնական Արարատ Գոմցյանի հետ։ Պարոն Գոմցյանը մեր հարցը՝ հնարավո՞ր են կառավարությունում նոր վերափոխումներ, կադրային փոփոխություններ, յուրովի մեկնաբանեց։ Նրա ասելով, այս տարվա հոկտեմբերի բյուջետային մուտքերը եւ նոյեմբեր172դեկտեմբերին ակնկալվող մուտքերը վկայում են տնտեսության զարգացման միտումի մասին. «Իսկ 2001172ում՝ ինչպես նախագահի վերջին հարցազրույցում, այնպես էլ բյուջեում, տնտեսական եւ ներդրումային լուրջ ծրագրեր կան։ Ես վերջին 1517216 տարիների ծրագրերի մասնակից եմ, մասնավորապես՝ 90172ից հետո, 2001172ը շատ ավելի ռեալ եւ, կատարողականի առումով, իրատեսական բյուջե է լինելու»։ Պարոն Գոմցյանն ինքը «խորությամբ նայել է» եւ հավատում է, որ դա այդպես է։ Պարոն Գոմցյանի կարծիքով՝ «մնում է, որ ամենքը իրենց գործով զբաղվեն եւ հոգի դրած զբաղվեն»։ Վարչապետի օգնականը ակնհայտորեն «հոգի դրած» է զբաղվում վարչապետի օգնականի իր գործով։ Մեր հարցին՝ արդյոք նախագահի բացառիկ հարցազրույցից չէ՞ր զգացվում, որ հերթական կառավարությանը պետք է հրաժեշտ տանք շուտով, պատասխանեց՝ «Ես ինքս նման տպավորություն չեմ ստացել, բայց ինչպես նախագահն ասաց, եւ հաջորդ օրերին էլ տեղի ունեցավ, այն բնագավառներում որտեղ նախատեսվող արդյունքը չկա, կլինի փոփոխություն, կարծում եմ, նման լոկալ փոփոխություններ կլինեն, բայց ամբողջովին, համոզմունք ունեմ, որ չի լինի, որովհետեւ կադրային նման նշանակումները խոսում են կառավարության նկատմամբ կայունության եւ վստահության մասին»։ Արարատ Գոմցյանին, որպես Շիրակի մարզի նախկին մարզպետ, հարցրինք. «Ձեր ժամանակ էր աղետի գոտին ավելի լավ կառուցվո՞ւմ, թե՞ այսօր»։ Մեր «սադրիչ» հարցը հետեւյալ պատասխանն ուներ. «97172ից լուրջ ներդրումային քաղաքականություն եղավ եւ տարեկան ծավալները հասան մինչեւ 251723017235 միլիոնի՝ մեկ տարում։ Շիրակի գոտում արդեն դպրոցային շինարարությունը կավարտվի 2001172ին, դա ծրագիր է, որը դրվեց 98172ից եւ իմ մարզպետ եղած տարիներից՝ 971729817299, եւ 2001172ին վերջնականապես այս ուղղությամբ հարցը լուծված կլինի։ Դուք եղել եք գրեթե բոլորում, կխնդրեի, որ դուք էլ այդ մի լավը գոնե ֆիքսեիք, կատակով եմ ասում, առանց սադրիչի։ Առկա աշխատանքներում Ֆելիքս Փիրումյանի կողմից այդ գիծը շարունակվում է։ Ասեմ, որ այստեղ նախագահը անձամբ է հետեւում երկրաշարժի գոտու շինարարության ընթացքին, Հանթսմանի, Լինսի ծրագրերին»։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը պատասխանելով կառավարությունում հնարավոր կադրային փոփոխությունների մասին մեր հարցին, ասաց. «Սկզբունքորեն ամեն ինչ հնարավոր է։ Աշխատանքը, պահանջները, հարկավոր պրոգրեսները անպայման ենթադրում են նաեւ օրվա, պահի իրադրության թելադրանքով փոփոխություններ»։Չի բացառվում, որ գիշերվա ընթացքում նոր փոփոխություններ կմոգոնվեն։ Եթե հիշում եք, Գագիկ Պողոսյանը պաշտոնանկ արվեց երկուշաբթի, երբ վաղօրոք հայտարարված հերթական մամլո ասուլիսը պետք է տար եւ ասեր, թե ինչպես է հարկ հավաքում։ Չհասցրեց։ Այնպես որ, սպասված եւ անսպասելի անակնկալներ դեռ կլինեն։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել